AM | RU
USD
EUR
RUB

Զաքար Խոջաբաղյան. «Ու էս վիճակը կշարունակվի քանի մեզ Հայի պես չենք պահում»

 

Վատա չէ՞։ Տխուր ա չէ՞։... Մովսես Գորգիսյան, Հրանտ Դինք, Արմեն Հովհանիսյան.... էսօր էս երեխան... Մի ամբողջ ընտանիք վարի տվին. սուգ ա չէ՞... ասում ենք՝ էս ի՞նչ է կատարվում մեր երկրում, ասում ենք՝ ողբ է, ասում ենք՝ գժվում ենք... 100 տարի առաջ ավելի վատ բաներ էին մեր երկրում կատարվում... 100 տարի առաջ.... Բայց էսօր էլ դեռ մարդիկ կան, ովքեր խաղեր են տալիս հա՛յ բարեկմությու՜ն, հա՛յ եսիմ ինչե՜ր... Ես էս դեպքի առթիվ որոշել էի չխոսեի, իրականում շատ բան կա ասելու, ավելի շատ քան կարելի է պատկերացնել անգամ... ...բայց մի բան կասեմ...

Մի բան կասեմ՝ Մովսես Գորգիսյանի խոսքով... Սուգը Հավերժ է, երբ չկա պայքար...
Ու էս պայքարը էդ «նախախորհդարանա-լեվոնա-ընդիմադիրա-իշխանականա-քաղաքականա ռազբորկեքը չեն»... ասեմ ավելին... զզվելի, նողկալիության աստիճանի տհաճ է անգամ էդ ամեն ինչը սենց պահերին տեսնելը...

Սա ուրիշ պայքար է... Սա տեսակների պայքար է... մեր ազգի, մեր տեսակի՛ լինելիության հարցն է...

Փելեշյանի ՄԵՆՔ ֆիլմը նայել ե՞ք... նայե՛ք, զզվե՛ք մեր էսօրվա մեր վիճակից...
Ու էս վիճակը կշարունակվի՝ քանի խելքներս գլուխներս չենք հավաքել... քանի մեզ Հայի պես չենք պահում, քանի ամեն տականքություն ասում ենք՝ «հայավարի», երբ էդ ասողների կեսից ավելը հայավարի հասկացությունից գաղափար անգամ չունեն։ Վատա չէ՞... Շա՛տ վատա... Բայց ընտանիք, ամուսին, երեխեք, հարազատ... ամեն ինչ կորցրած մայրը... ավազի վրա, անապատում, արևին, առանց ջուր, սովին մատնված... բայց երեխուն Հայոց Այբուբենն էր սովորեցնում։ Էսօր սփյուռքի հայության մեծ մասը հայերեն գրել-կարդալ չգիտի... ժամանակ չկա, իմաստ չկա, գործն է խանգարում... դժվարություններ կան, ու սենց... ԱՆԱՊԱՏՈՒՄ, ԷԴ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԵՐԸ... ՄԱՀՎԱՆ ԴՌԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ ՄԵՐԸ, ՈՐ ՉԳԻՏԻ ՄԻ ԺԱՄ ՀԵՏՈ ԿԼԻՆԻ՞, ԹԵ՝ ՉԷ... ԻՐ ԵՐԵԽՈՒՆ ԱՅԲՈՒԲԵՆՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ... իսկ էսօր... մարդիկ ալարում են, տարբեր արգումենտներ՝ կբերեն տրանսլիտով գրելու համար.. Մարդիկ Կաթողիկոսին քլնգող հոդված կդնեն, թե ինչի էս սգո օրով չի խոսում, ու անմիջապես մի րոպե հետո իրենց բիզնեսը գովազդող մի «ցնցող» գովազնդային, տժժան, կայֆոտ գրառում կանեն... Մարդիկ... Հա՛, ՄԱՐԴԻ՜Կ... Բայց ... էս սենց կշարունակվի՜... սենց կշարունակվի՛, քանի խելքներս գլուխներս չենք հավաքել... Հայ մայրը, անապատի ավազին այբուբեն սովորեցնում էր ոչ նրա համար, որ երեխուն զբաղեցնի...այլ՝ որովհետև մահվան դռանը, դժոխքի մեջ էլ հավատում էր որ պիտի ապրի..., որ պարտավո՛ր է ապրի... որ եթե անգամ ինքն է՛լ չապրի՝ երեխան պարտավո՜ր է ապրի... ընդ որում՝ պարտավոր է ՀԱՅ ԱՊՐԻ... ՀԱՅ լինի... ու մենք բոլորս... ԲՈԼՈՐՍ, պարտավո՛ր ենք... Պարտավո՜ր ենք բոլոր էդ մարդկանց առաջ, մեր նախնիների առաջ, ովքեր իրենց կյանքն են դրել ազգի զոհասեղանին, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՅ ԱՊՐԵՆՔ... ու պիտի լինենք... էսօր էս պստոն գնաց... շատ էի հավատում... համարյա չէի էլ կասկածում, որ կապրի... անգամ ամենածանր դիագնոզից հետո... վախենում էի, բայց... որ..., չասե՛մ էդ որը... Բայց էսօ՜ր ... Փոքր Մհերն էլ անեծք ստացավ Դավթից՝ Անժառանգ մնա, բայց անմահ լինի... երեխան էլ անմահացավ... ու ժառանգ չի ունենա... բայց չէ... Ոնց-որ Դուշման Վարդանն էր իր մայրիկին ասում՝ Մամ, այ էս պատուհանից նայի, էն խաղացող երեխեքն իմ երեխեքն են ՝ բոլորը... էդպես էլ էսօր, էս երեխան իր մահով պիտի սթափեցնի մեզ.. բոլորիս... որ մենք պարտք ունենք... պարտք ունենք՝ լինելու ու... ՀԱ՛Յ լինելու... 7 հոգանոց ընտանիք սպանեցին... 7 oր, 7 օր դիմադրելուց հետո երեխան ... երեխան մեզ ասաց, որ մեր պապերն ասում էին 7 որդով սեղան նստեք... Երեխան պիտի ԱՎԵՏԻՍ լինի՝ ամեն հայ ընտանիքում՝ 7 երեխայի ծնունդի... ...Աստված լույսի մեջ պահի հոգիդ, Ճուտո՛...

Վաղը Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի բանակի քառասունամյակն է...

...Սուգը հավերժ է երբ պայքար չկա...

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan