AM | RU
USD
EUR
RUB

«Մեզ ինչ էլ լիներ, ոչինչ. կարեւորը` էրեխեքս փրկվեին». հայաթափված Գետաշենից մինչեւ ազատագրված Քարվաճառ

 

1991 թ. մայիսի մեկի առավոտյան Գետաշեն գյուղի բնակչուհի տիկին Գրետան գնացել էր հարեւանի տուն` միս գնելու: «Տուն գնալիս տեսա` վերեւի թաղից փոքր երեխաներ էին վազելով իջնում: Կանգնացրի, ասացի Մինաս, առավոտ շուտ ու՞ր եք վազում: Ասաց` Գրետա տոտա, տանկը մեր դռան առաջ կանգնած ա, մեր շուշաբանդը կրակեցին, շուշեքը թափեցին: Ասացի` հիմա տանկը ձեր դռան առաջն ա, ասաց` հա: Ասացի, ուրեմն գյուղի վերեւից մտել են..մենք մեր ավտոն վերցրինք ու իջանք գյուղամեջ», հայրենի գյուղը կորցնելու ու գաղթի ճամփան բռնելու ծանր պատմությունն է սկսում այսօր արդեն Քարվաճառի բնակչուհի Գրետա Մարկոսյանը:

«Մենք որ շուտ իջանք գյուղամեջ, հետո իմացանք, որ մեր թաղից կանանց են առեւանգել, երեխաների.. ճիշտ է` բաց են թողել հետո, բայց դե ջարդած, թակած…մենք որ գնացինք գյուղամեջ, դրանով այդ օրը հարձակումից փրկվեցինք»:

Հայկական Գետաշեն գյուղում անհանգստություններ զգացվել են արդեն 1988-ից, արցախյան շարժման սկզբից: «Մի երկու տարի մեր կապը Հայաստանի հետ միայն ուղղաթիռով է եղել, անհանգստություններ շուտ ենք զգացել, բայց հենց մեր գյուղի վրա հարձակում մայիսի մեկին եղավ», հիշում է տիկին Գրետան:

Չարաբաստիկ այդ օրը շեն ու բարգավաճ Գետաշենն ավերվել է ադրբեջանական ու խորհրդային զենքից:

«Առավոտը տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով հարձակվեցին: Ինչպես արդեն ասացի, մենք գնացինք գյուղամեջ: Էդտեղ ահագին կռիվ եղավ: Թաթուլ Կրպեյանն էր մեզ հետ: Կին, էրեխեք հավաքվեցինք մի տեղ, ֆիդայինները մեզ պաշտպանում էին: Այդ օրը երեկոյան ադրբեջանցիները հետ քաշվեցին: Հաջորդ առավոտ գնացինք մեր տուն, գնացինք տեսանք, որ էլ տուն չկար, էնքան տանկով կրակել էին, պատերի սվաղն էլ էր թափվել: Բայց թե ինչ շեն տուն ունեի, չեմ կարող նկարագրել. ամբողջն ավերել էին»:

Չնայած տեղում ինքապաշտպանություն կազմակերպվում էր, բայց հատկապես ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո գետաշենցիները հասկանում են, որ պետք է գոնե երեխաներին տեղափոխել ապահով վայր. ուժերն անհավասար էին:
«Ուղղաթիռներ եկան, որ երեխաներին տանեն: Ես իմ երեք երեխաներին, երկու աղջկաս ու մի տղայիս, այդ օրը ճանապարհեցի: Տղաս այդ տարին տասներորդ դասարանում էր սովորում, Թաթուլ Կրպեյանն իր հետ պատմություն էր պարապում, շատ լավ էր սովորում տղաս», պատմում է տիկին Գրետան ու ավելացնում. արդեն Ծաղկաձորում դպրոցն արծաթե մեդալով է ավարտել ու ընդունվել ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, Թաթուլի ֆակուլտետը, ինչպես տիկին Գրետան է ասում:

Երեխաներին ուղարկելուց հետո հանգիստ էր, կարելի է ասել` ուրախ, որ կարողացել է նրանց ապահով վայր ճանապարհել:

«Մենք ինչ կլինեինք, ոչինչ, կարեւորը` էրեխեքս փրկվեին: Սակայն լուր տարածվեց, թե երեխաների ուղղաթիռը թուրքերը շրջափակել են ու իջեցրել են: Անտանելի ապրումներ ունեցանք, այդ անհանգստությունը նկարագրել հնարավոր չի: Ուղղաթիռն իջեցրել էին, մի օր երեխաները մնացել են թուրքերի մոտ, բայց ոչ մի վնաս չէին տվել: Երեւանից եկել էին, երեխաներին տարել Ստեփանակերտ»:

Գետաշենից հայերին դուրս բերող վերջին մեքենան հայկական գյուղը լքել է մայիսի յոթին: «Մենք դուրս ենք եկել գյուղից ամսի յոթին, գյուղից դուրս եկող վերջին մեքենան է եղել: Մեզ բերեցին Կիրովաբադ (Գանձակ), այդտեղ իջեցրին: Այդտեղից մեզ ուրիշ ավտոբուսներով պետք է բերեին Երեւան: Կիրովադաբից Երեւան փախստականներին տեղափոխող շատ ավտոբուսներ թալանել են, մարդկանց վնաս տվել, ծեծել, փող, ոսկիներ են վերցրել: Մի թուրք եկավ մեզ մի ավտոբուս ցույց տվեց, թե այստեղ կնստեք: Ամուսինս թուրքերեն շատ լավ է հասկանում, ասաց, որ էդտեղ է ուղարկում, մենք մի ուրիշ ավտոբուս նստենք, երեւի մի բան կանեն: Բոլոր ավտոբուսների վարորդները թուրք էին. մի հոգի եկավ, հաշվեց, մեր ավտոբուսում 36 հոգի էինք: Վարորդին ասաց` այս մարդկանցից եթե մի հոգի պակասի, դու ես պատասխանատու, ոչ մի տեղ չկանգնես, ուղիղ կքշես, կգնաս մինչեւ վերջ: Ճանապարհով գնում ենք, բոլորը թուրքեր էին, մեծ-մեծ քարեր էին շպրտում ավտոբուսների վրա, սարսափելի ճանապարհ էր: Բայց վարորդն իրոք ոչ մի տեղ չկանգնեց, մեզ ապահով տեղ հասցրեց: Բայց դրանից հետո լսեցինք, որ ավտոբուսներ են շեղել ճանապարհից, թալանել են, ծեծել են մարդկանց…»:

Վախի ու արհավիրքների ճանապարհով գետաշենցի փախստականներին տեղափոխողող ավտոբուսը հասել է Հայաստան:

«Սահմանին սարսափելի տեսարան էր. մայրը երեխային էր կորցրել, կինն` ամուսնուն, լաց, կոծ… մի երեք-չորս ժամ մնացինք այդտեղ, ավտոբուսներ եկան, տարան պանսիոնատներ: Մեզ Ծաղկաձորում սենյակ տվեցին:

Ես ու ամուսինս եկանք, հասանք Հայաստան, բայց երեխաներս դեռ չկային: Ամեն օր մարդ ու կին գնում էինք Երեւան, Զվարթնոց օդանավակայան, որ տեսնենք, թե երեխաներին երբ կբերեն: Մի օր մի ինքնաթիռ իջավ, երեք երեխաներս իրար հետ իջան: Էլ չեմ կարող նկարագրել, թե ինչ ուրախություն էր…»:

Մարկոսյանների ընտանիքը Ծաղկաձորում ապրել է մոտ մեկ տարի: «Հետո որոշեցինք գնալ մի տեղ տեղավորվել, հիմնավորվել: Եկանք Վարդենիսի Նորաբակ գյուղում տեղավորվեցինք, մի տուն վերցրինք, կեղտոտ, հին տուն էր, մի կերպ մաքրեցինք, կամաց-կամաց ամեն ինչ ձեռք բերեցինք, քսան տարի էնտեղ ապրեցինք:

Աղջիկներիս ամուսինները, ովքեր եւս Գետաշենից են, Քարվաճառում զինծառայողներ են, աղջիկներս ընտանիքներով տեղափոխվեցին այստեղ, մենք էլ եկանք Քարվաճառ»:

Տիկին Գրետայի հինգ թոռնիկներն այժմ ապրում են Քարվաճառում, այստեղ են դպրոց գնում: Քարվաճառում բնակվող թոռնիկներից ամենամեծը` Արայիկը, շուտով զորակոչի տարիքի կլինի:

Հայրենի Գետաշենը մի վայրկյան անգամ մտքից չհանող կինն այսօր իր երեխաներով, իր թոռնիկներով ամրացել է հայոց ազատագրված Քարվաճառում: Գետաշենում բոլոր հայերն էին լավ ապրում, մեծ տնտեսություններ ունեին: 1991-ին ամեն ինչ թողել են թշնամուն ու մի կերպ միայն իրենց կյանքն են փրկել. «Ոչինչ չենք վերցրել մեզ հետ, տղաս միայն մեր նկարներն է վերցրել, տան նկարները, ու վերջ: Ես միայն մտածում էի էրեխեքիս փրկեմ, ինձ ուրիշ բան պետք չէր»:

Ու հիմա էլ, ապրելով ազատագրված Քարվաճառում, միայն խաղաղ երկինք է ուզում իր զավակների համար. ազատ ու խաղաղ Քարվաճառը սեփականը տունը մի անգամ կորցրած գետաշենցու իրավունքն է, նրա թոռնիկներն իրավունքը…

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքից

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Սյունիքում բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք․ մեկ կին ձերբակալվել է․ տեսանյութ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը` հայաստանյան բանկերում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Առավոտյան՝ 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել Ընդդիմությունն այսօր հանրահավաք ու երթ չի անի. ծրագրով այդպես է նախատեսված Շառլ Միշելի հայտարարությունից պարզ է դառնում, որ Արցախի կարգավիճակը Փաշինյանը պատկերացնում է Ադրբեջանի կազմում Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար Ի՞նչ իրավիճակում է Գորիս-Կապանի այլընտանքային ճանապարհը, որով հպարտանում է իշխանությունը․ տեսանյութ Շառլ Միշելի հայտարարությունից երևում է, թե ինչպես է ոմն կապիտուլյանտ, հանձնում քո հայրենիքը Կոտայքի մարզում 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին Արա այ «ոչ մի բաներ», Եռաբլուրը աշխարհագրություն չի է՞, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիա՝ մետրոյում Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ Գիշերը Ֆրանսիայի հրապարակում սադրանքի փորձ է արել դերասան Գնել Սարգսյանը Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով․ սպասվում է անձրև Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը ՈւՂԻՂ. Դիմադրության շարժման ավտոերթը Երևանի տարբեր հատվածներում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ «Երիտասարդի ձայն»-ի անդամները Արցախի դրոշով բարձրացան բեմ․ տեսանյութ Վաղն առավոտյան 8-ից «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր կիրականացնի․ Իշխան Սաղաթելյան․ տեսանյութ Ռուսաստանում «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության․ տեսանյութ Մայիսի 23-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի «Մանչեսթեր Սիթի»-ն` Անգլիայի չեմպիոն ՈւՂԻՂ․ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը Բրյուսելում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն կդառնար 98 տարեկան Այսօր Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan