Ադրբեջանը ջրի երես է հանում իր կորուստները

Ադրբեջանական բանակը երկարատև լռությունից հետո ստիպված է ջրի երես հանել իր կորուստները: Հասարակությունը պաշտոնական աղբյուրների բացակայության պայմաններում այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով էր զբաղված, ինչն անշուշտ ադրբեջանական կառավարող վերնախավի շահերից չի բխում: Չնայած տասնյակ կորուստներին, Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է բանակում երեք զինծառայողների մահվան մասին:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանական կողմը կորուստների պատճառ է նշում  հայկական կողմի ձեռնարկած դիվերսիոն հարձակումները:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, զոհված զինծառայողներին Գերազանց զինվորական ծառայության համար երրորդ կարգի մեդալով է պարգևատրել:

Հարկ է հիշեցնել, որ տարեսկզբից ադրբեջանական կողմը Հայաստանի և Արցախի պետական սահմաններին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում` կատարելով բազմաթիվ դիվերսիոն–հարձակման փորձեր, որոնց արդյունքում, ըստ հայկական կողմի տվյալների, ադրբեջանական բանակը տասնյակ կորուստներ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում