«Հրապարակ».ՊՆ-ում շարունակվելու են կադրային փոփոխությունները

«Հրապարակ»-ը գրում է, որ Հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Նարիմանիչի ազատվելուց հետո պաշտոնները դեռ թափուր են: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, դեռևս թեկնածուներ չկան, և հարցը կքննարկվի Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո: ՊՆ թերթի աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանի վերադարձից հետո շարունակվելու են ոլորտում կադրային փոփոխությունները: Թերթը նշում է, որ պաշտպանության նախարարությունից այս դժգոհությունը նախագահականում սկսվել է զինակոչի 2-րդ փուլից հետո:

Ըստ ՊՆ-ում շրջանառվող լուրերի, 2012 թ. գարնանային զորակոչի առաջին փուլի արդյունքները գոհացուցիչ են եղել, խտրականություն չդնելու խոստացված խիստ մոտեցումները հիմնականում գործել են, բայց 2-րդ փուլում թուլացել են, և գործել են հին ու փողաբեր մեթոդները, ինչն էլ լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, և անխուսափելի են դարձել կադրային պաշտոնանկությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում