Դարձել ենք «ստամոքսահեն» պետություն

Դարձել ենք «ստամոքսահեն» պետություն

Գագիկ Մամուլյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`

Ստամոքսը տվյալ դեպքում մի քիչ լայն հասկացություն է: Համարյա անխտիր բոլորը մտածում են տեղային խնդիր լուծելու մասին: Մարդ, ով օրվա մի կտոր հաց վաստակելու խնդիր ունի, փորձում է էդ մի կտոր հացը վաստակել, ով արդեն կարողանում է մի կտոր հացը վաստակել, մտածում է ենթադրենք մեքենա գնելու մասին, ով մեքենանել է կարողանում գնի, արդեն մտածում է մի հատ բիզնես դնել, բիզնես դնողը արդեն բա տարին մեկ չգնա հանգստանալու, դե էդ էլ եղավ, մեկ մեկ կարելի է կնունք ծնունդին թույլ տալ մի քանի հազար դոլարանոց երգիչ հրավիրել, դա էլ ստացվեց` կարելի է կորտեջով ման գալ, ախռանիկ պահել, ըհըն, ոնց որ արդեն կարելի է երբեմն երբեմն դեբոշ բռնել, մարդ մուրդ ծեծել թեթև, հետո ոնց որ դա մարսեցինք, կարելի է հին հաշիվներ լուծել նախկին չուզողների հետ, ըհըն, դե բերենք մի հատ նա վսյակի դրսերը բիզնես դնենք` չես իմանա վաղը մյուս օր Հայաստանի հետ ինչ կլինի: Ու էսպես ամեն օղակ մտածում է միայն սեփական բարեկեցության մասին. ամեն մարդ իր ախորժակին համապատասխան լուծում է իր սեփական «ստամոքս» կոչեցյալ լայն հասկացության խնդիրները: Հազարից մեկն է մտածում, որ Հայաստանը պետություն է, որ պիտի պատմություն կերտվի, պիտի մրցունակ կրթություն ստանան մարդիկ, պիտի հասարակության կենսամակարդակը, քաղաքացիական ինքնագիտակցությունը բարձրացվի, պիտի Հայաստանը, որպես պետություն ունենա դիմագիծ ու ներկայանալի լինի աշխարհին: Որ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում էս երգիրը որբի գլուխ չի, որ ով ուզենա խուզի: Հազարամյակներ ապրած ազգ ենք վերջապես, մեր գենետիկ հիշողության մեջ էնքան քնած լավ բաներ կա, որոնց համար ուղղակի պայմաններ չեն ստեղծվում, որ արթնանա ու ծաղկեցնի էս երկիրը:
Եկեք ամենքս մեր ստամոքսը կշտացնելուց հետո մի պահ մտածենք էս երկրի մասին, ախր ինչքան էլ լավ վաստակես արտասահմանում, մեկ է երրորդ սորտի մարդ ես լինելու: Հասկանալի է, որ Հայաստանում էլ հիմա շատերը էդ սորտի են, բայց ախար ամեն ինչ մեզնից է գալիս, մեզ էդ սորտի մարդ դարձնող ցանկացած պաշտոնյա մեզնից է դուրս եկել ու մեր 90 տոկոսից յուրաքանչյուրին եթե հնարավորություն տրվի, դառնան պաշտոնյա` էլի նույն կերպ են վարվելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում