AM | RU
USD
EUR
RUB

Շ.Ազնավուրը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Երեկոյան սպասվում է համերգը՝ «Ռաբատ» ամրոցի մոտ

 

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Վրաստան և օգոստոսի 15-ին հանդիպում ունեցել Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական աղբյուրներին, ֆրանսահայ երգիչն այսօր կմասնակցի Ախալցխայի «Ռաբատ» վերականգնված ամրոցի բացմանը նվիրված համերգին: Սա Ազնավուրի երրորդ այցն է Վրաստան, սակայն, ինչպես Грузия Online-ին հայտնել է Ազնավուրի' այդ երկիր այցի նախաձեռնող, համերգի կազմակերպիչ Eastern Promotion ընկերության ղեկավար Կախա Կանդելակին, համաշխարհային հռչակ ունեցող շանսոնյեն առաջին անգամ է համերգ տալու Վրաստանում: Համերգային ծրագիրը կբացի երիտասարդ ջազային կատարող Բեկա Գոչաիշվիլին' վրացական ժամանակով 20.00-ին, որից 45 րոպե անց կսկսվի Ազնավուրի համերգը:

Նրա գալստյան կապակցությամբ' Ախալցխայում տեղադրվել են մեծ էկրաններ, որոնց վրա համերգային ծրագիրը կհեռարձակվի live տարբերակով: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստանընկերությունը կցուցադրի համերգի մի մասն ուղիղ եթերում: Ազնավուրը ժամանել է Վրաստան երաժիշտների' 22 հոգուց բաղկացած խմբի հետ: Համաձայն պայմանագրի նա ելույթ կունենա 1,5 ժամ:

Ազնավուրի' Ախալցխայում համերգ տալը պատահական չէ, քանի որ, ինչպես հայտնի է, երգչի հայրն այնտեղ է ծնվել: Նրա ծնողները Ֆրանսիա են գաղթել եւ մտադիր են եղել մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով' ստիպված մնացել են Ֆրանսիայում:

Նախորդ շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այցելելով նորակառույց «Ռաբատ» ամրոցը, այն անվանել է երկրի մշակութային ժառանգության թագ: 

Հիշեցնենք, որ Ջավածքի մի շարք հայկական ՀԿ-ներ բաց նամակ էին հղել Շ.Ազնավուրին՝ կոչ անելով չմասնակցել համերգին և չնպաստել ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:

Լրահոս
Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել Մտքեր անկախության մասին ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր Լուկաշենկո Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ) «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմողները «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը «Հրապարակ». Ի՞նչ խնդիր ունի Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan