Թոմ դը Վաալ․ Հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու (տեսանյութ)

Թոմ դը Վաալ․ Հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու (տեսանյութ)

«Ամերիկայի Ձայն»-ի  հետ  զրույցում Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն ասել է, թե հայ – թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու.«Կարծում եմ, անչափ դժվար կլինի արձանագրություններին վերադառնալ, որովհետև դրանց նկատմամբ հսկայական բացասական վերաբերմունք կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում»:

Այս համատեքստում Վաալն ավելացրել է, որ 2015-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում:

Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական մակարդակով երկկողմ քաղաքացիական և մշակութային կապերը, ըստ նրա, շարունակում են զարգանալ․  «Արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը»:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ջանքերին, ապա,  Վաալի կարծիքով, Վաշինգտոնը կարող է լուրջ ոգևորություն դրսևորել միայն նոր նախագահի օրոք:

«Ցավոք, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով կենտրոնացնում են ջանքերը մի հարցի վրա և այն տապալվում է, նրանք անցնում են հաջորդ հարցին՝ նախորդ հարցով զբաղվելու ցանկություն չունենալով», – ընդգծում է վերլուծաբանը:

Այս առումով հայ – թուրքական հարաբերությունների համար հեռանկարային կարող է լինել Հիլարի Քլինթոնի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում, կարծում է դը Վաալը:

 Վաալի և մյուս  ԱՄՆ փորձագետների հետ զրույցի տեսագրությունն՝ այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում