Հայտնի են դարձել ևս երեք ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների անուններ

Հայտնի են դարձել ևս երեք ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների անուններ

Ինչպես արդեն տեղեկացրել է Times.am-ը, անցնող շաբաթվա ընթացքում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված էր։ Թշնամին շարունակաբար կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ձեռնարկել դիվերսիոն-հետախուզական գործողությունների մի քանի փորձ։

Համաձայն Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության, միայն մարտի 6-ի գիշերը ոչնչացվել է առնվազն յոթ ադրբեջանցի զինծառայող։ Սակայն հակառակորդը շարունակում է համառորեն հերքել իր շարքերում առկա կորուստների մասին բոլոր տեղեկությունները` ձգտելով թաքցնել հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրողությունը Ադրբեջանի բնակչությունից։

Սակայն նման տեղեկությունները միշտ չէ, որ հնարավոր է լինում թաքցնել։ Times.am-ին այսօր հայտնի են դարձել անցած շաբաթվա ընթացքում ոչնչացված առնվազն երեք ադրբեջանցիների անուններ։ Խոսքը շարքայիններ Զամին Ամինովի, Ալեքպեր Աբասովի և լեյտենանտ Շալալ Հասանովի մասին է։

Times.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հարց էր բարձրացրել, թե ինչպես պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նային զոհվածների ծնողների աչքերին։ Հիմա արդեն հայտնի է առնվազն երեք զինծառայողների անուններ, որոնց ծնողները սպասում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության բացատրություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում