AM | RU
USD
EUR
RUB

Դեր Զորից բերված մասունքները կամփոփվեն Ստեփանակերտի զանգակատանը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները միայն ապրիլի 24-ին հիշատակելով չեն սահմանափակվի: Միջացոումներ, գիտաժողովներ, մշակութային եւ քաղաքական հանդիպումներ նախատեսվում է անցկացնել ողջ տարվա ընթացքում: «Արմենպրես» -ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտում է, որ ապրիլի կեսերին Արցախի մայրաքաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան-զանգակատան բացման արարողությունը:

«Այն յուրատեսակ կառույց է եւ կդառնա Հայոց ցեղասպանությանը նվիրված կարեւորագույն հուշակոթողն Արցախում: Զանգակատան հիմքում կթաղվեն Դեր Զորից բերված մասունքները, որոնք մեզ է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը: Զանգակատունը կդառնա մի վայր, որտեղ արցախցիները կգան եւ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Տարվա ընթացքում կանցկացվեն գիտական միջոցառումներ, որին կմասնակցեն նաեւ միջազգային հեղինակավոր մասնագետներ: «Կքննարկվեն ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին նյութերը, փաստերը, այլեւ ցեղասպան քաղաքականությունը Թուրքիայում եւ Ադրբեջանում: Հայոց ցեղասպանության շրջանը ընդգրկել է Արցախը. 1920թթ. տեղի են ունեցել Շուշիի ջարդերը: Այդ ցեղասպան քաղաքականությունը շարունակվել է նաեւ 20-րդ դարի վերջին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում: Այս ամենը դիտարկում ենք մեկ թեմայով: Մենք համոզված ենք, որ Ցեղասպանությունը հնարավոր եղավ պետականություն չունենալու պայմաններում: Հետեւաբար, միակ եւ ամենաարդյունավետ մեթոդը ցեղասպանությունից խուսափելու` ուժեղ պետության առկայությունն է, որը մենք այսօր ունենք: Մեկ հայրենիք երկու պետություն. սա մեր ամենամեծ նվաճումն է ամենամեծ ձեռքբերումը, որը պետք է կարողանանք պահպանել եւ զարգացնել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հայոց ցեղասպանության տարելիցին Արցախում ավելի քան երեք տասնյակ մշակութային եւ երիտասարդական միջոցառումներ կիրականացվեն: Դրանք համերգներ են, ներկայացումներ, ցուցահանդեսներ:

«Արցախի պետական կամերային նվագախումբը 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա Լոս Անջելեսում եւ Բոստոնում: Կկայանա Հրայր Բազեի «100» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Շուշիում կկայանա նաեւ «Ռեքվիեմ» ներկայացումը, որի նախաձեռնողը Լյուբով Կազարնովսկայան է»,- ասաց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը` հավելելով, որ միջոցառումների, գիտական քննարկումների ժամանակ պահանջատիրության հետ միասին կներկայացվեն ազգային-ազատագրական մարտերը, ինքնապաշտպանական մարտերը:

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լրահոս
Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում. Կոպիրկին Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan