Հանցագործին ներում շնորհելը պատերազմի վտանգ է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև. CNN

Սպանություն կացնով: Ապա, բանտարկություն; Թվում է, թե դաժան հանցագործության պատմություն է: Սակայն, այս պատմությունը հանկարծակի և անսպասելի շրջադարձ է ունենում, գրում է CNN-ը :

Մարդասպանը արժանանում է ներման և հերոսացվում:

Այս ամենը պատերազմի վտանգ է առաջ բերում:

Մարդասպանին ներում շնորհելը սրացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: Նոր պատերազմը կարող է հակամարտության մեջ ներգրավել համաշխարհային գերտերություններին:

Carnegie Endowment for International Peace կազմակերպության Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը CNN-ին ասել է, որ միջազգային էներգետիկ շուկաները կորցնում են իրենց հավասարակշռությունը, քանի որ Կասպիական տարածաշրջանի նավթն ու գազն անցնում է Ադրբեջանով: Նա նաեւ նշել է, որ իրավիճակն ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությունը: Նրա կարծիքով այս հարցում միակ լուսավոր կետը կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը առավել ուշադրություն դարձնի Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը’ կապված Լեռնային Ղարաբաղի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում