AM | RU
USD
EUR
RUB

Շաքարային դիաբետը «դարի» հիվանդություն է

 

Շաքարային դիաբետը իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: 

Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ): Ինսուլինն արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը:

Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` գոյություն ունի դիաբետի չորս հիմնական տեսակ, որոնցից առավել տարածված են առաջին, երկրորդ և երրորդ տիպերը: Աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով: Առաջին տիպի դիաբետն էնդոկրին համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որն ավելի հաճախ առաջանում է մինչև 30 տարեկան անձանց մոտ: Երկրորդ տիպի դիաբետը մետաբոլիկ հիվանություն է, որն ավելի հաճախ ի հայտ է գալիս 30 և բարձր տարիքային խմբում: Իսկ գեստացիոն դիաբետը բնութագրվում է հղիության ժամանակ առաջացած հիպերգլիկեմիայով, կամ արյան մեջ գլուկոզի պարունակության բարձրացմամբ` նորմայից բարձր մակարդակի, բայց ոչ դիաբետ ախտորոշման համար նշանակալի չափով: Գեստացիոն դիաբետը բարձրացնում է ծննդաբերության ժամանակ հավանական բարդությունների ռիսկը, ինչպես նաև հետագայում երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը:

Համաշխարհային տվյալների համաձայն, դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են` ժառանգական նախատրամադրվածությունը (1 տիպի ՇԴ), անառողջ սննդակարգը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, կանանց մոտ հղիության դիաբետը կամ 4-կգ և ավել քաշ ունեցող երեխայի ծննդաբերությունը:

Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշերն են՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն (պոլիուրիա), անհագ ծարավի զգացում(պոլիդիպսիա), մշտական քաղցի զգացում, քաշի անկում կամ ավելացում, տեսողության վատթարացում, վերքերի դանդաղ լավացում:

Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում այս ախտանիշները կարող են հանկարծակի ի հայտ գալ: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման սկզբնական փուլում այս ախտանիշները կարող են ավելի թույլ արտահայտված լինել, այդ իսկ պատճառով հիվանդությունը կարող է ախտորոշվել սկսվելուց մի քանի տարի անց, արդեն բարդություններ առաջանալուց հետո: Ոչ վաղ անցյալում այս տիպի դիաբետը ախտորոշվում էր միայն մեծահասակ մարդկանց շրջանում, բայց այժմ երիտասարդացման միտում է արձանագրվում և այն ախտահարում է նաև դեռահասներին և երիտասարդ տարիքի բնակչությանը, որը պայմանավորված է ռիսկային վարքագծով:

Անվերահսկելի դիաբետի ընդհանրական արդյունք է հանդիսանում հիպերգլիկեմիան կամ արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակի բարձրացումը, ինչը ժամանակի ընթացքում բերում է օրգանիզմում արյան շրջանառության, նյարդային, տեսողական և այլ օրգան համակարգերի ախտահարման:

Հիվանդության և հետագա բարդությունների զարգացման կանխարգելումը հնարավոր է սքրինինգային՝ արյան գլուկոզի պարունակության պարզ հետազոտության (լաբորատոր անալիզի) միջոցով, ինչը բավականին մատչելի թեստ է: Դիաբետի դեղորայքային և ոչ դեղորայքային բուժումը ուղղված է արյան մեջ գլուկոզի քանակի նվազեցմանը, ինչպես նաև արյունատար անոթների քայքայմանը նպաստող հայտնի ռիսկի գործոնների նվազեցմանը:

Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Համաձայն վիճակագրական տվյալների շաքարային դիաբետով հիվանդ են 67724 մարդ, որն ի համեմատ 1990 թվականի տվյալների աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք):

Յուրաքանրյուր տարի արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել:

Հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ներկայումս պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 2015 թվականի հունվարից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, շաքարային դիաբետի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգ: Ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ:

 

Լրահոս
Հակառակորդը նռնականետ է կիրառել Արցախում։ Երկու վիրավոր ունենք Չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները. Միրզոյան Երեկ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին ներկայացրած մեր դիտարկումների պատասխանները Ընտրեք 2023-ի տարվա թռչնին. քվեարկություն Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին Ռուսական բանակը փոքր հաջողություններ է արձանագրել Ուկրաինայում Եվրոպայի դժբախտությունը։ Բելգիա-Մարոկկո խաղի հետևանքները Արտարժույթի փոխարժեքը Հայաստանում Գեղեցիկ և հետաքրքիր խաղային օր Ֆուտբոլի ԱԱ-ում։ Օրվա հանդիպումների ժամանակացույց Google-ի գաղտնի ծրագրերը սպառնում են ընկերության աշխատակիցներին Ի՞նչ օգնություն է առաջարկել ՀԱՊԿ-ը Հայաստանին Թուրքական բանակը պատրաստվում Սիրիա ներխուժել Ադրբեջանի ՊՆ-ն ակտիվացնում է տեղեկատվական ահաբեկչությունը 960․000 շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար Աշխարհի նոր չեմպիոն ունենք Վ. Պուտինը նոր թափ է հաղորդում հայ-ադրբեջանական բանակցություններին Մենք նրան Ավո էինք կոչում… Ռուսաստանը և Չինաստանը «ոսկե ռեկորդ» են սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ է արել Իրանի հասցեին Նոր շրջադարձ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Չեղարկվել է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը Թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ ԱԱ-2022. ի՞նչ հանդիպումներ են կայանալու այսօր Լույս է տեսել Սամվել Կարապետյանի «Արցախի մանրատեղանունները» աշխատությունը 2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ռուսաստանն արդյունավետ է համարում Ուկրաինայի կրիտիտկական ենթակառուցվածքները ոչնչացնելու մարտավարությունը ՌԴ Պետդուման ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք է ընդունել Ի՞նչ խնդիրներ կարող են ՆԱՏՕ-ի համար առաջացնել Լեհաստանին մատակարարվող Patriot համակարգերը Հայ և ռուսական կողմերը համաձայնության են եկել։ Հայտնի է, թե ինչքան է վճարելու Հայաստանը գազի համար Սահմանում վիրավոր ունենք Երևանում կայացել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը Ճապոնացի ֆուտբոլասերի անհավանական վարքագիծը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները` ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի էներգահամակարգում կոլապս է Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը հանվել է շրջանառությունից Կքննարկվեն Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումները «Еще чего!». Լավրովի արձագանքը՝ հայաստանցի լուսանկարչի խնդրանքին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան Դավիթ Բաբայանն ու մի շարք այլ նախարարներ ազատվել են պաշտոններից Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս Դրամի փոխարժեքը Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan