AM | RU
USD
EUR
RUB

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու ավերումը Հայոց մշակութային ցեղասպանության խոսուն վկան է

 

Ապրիլին, երբ ողջ աշխարհի և համայն հայության ուշադրության կենտրոնում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն էր և դրան նվիրված միջոցառումները, Մերձավոր Արևելքի հայկական փոքրիկ սիրտը` Հալեպը, հայտնվեց գազանաբարո ծայրահեղականների հարձակման թիրախում: Ընդհանուր առմամբ, հեղափոխությունները միշտ էլ բացասական ազդեցություն են ունեցել Մերձավոր Արևելքի հայ համայնքների վրա: Թե՛ Եգիպտոսի 1956թ. հեղափոխությունից, թե՛ 1975թ. Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմից, թե՛ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից, Սադամ Հուսեյնի իշխանության և Արաբական գարնան ալիքից հետո մեծացավ հայերի արտագաղթը դեպի Արևմուտք: Սիրիայում սկսված պատերազմն աննախադեպ էր, քանի որ բացի հայկական համայնքի արտահոսքից մեծապես ավիրվեցին նաև հայերի թողած պատմա-մշակութային հուշարձանները:

Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների արդյունքում ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն ամբողջովին ավերվեցին:

Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Սա առաջին դեպքը չէ, որ Հալեպում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում փլուզվում են հոգևոր-մշակութային կենտրոնները: 2013թ. նոյեմբերի 6-ին Քառասնից մանկան եկեղեցին Հալեպում ծայրահեղականների ականանետային հարվածների թիրախում էր, սակայն վերջնականապես չէր ավերվել: Սիրիական պատերազմի շրջանում հայկական հոգևոր, պատմամշակութային արժեքների հանդեպ ԻԼԻՊ-ի եղեռնագործության առաջին թիրախը դարձավ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցին, որի գմբեթից 2013թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորման անդամներն իջեցրին խաչն ու այն փոխարինեցին իրենց դրոշով: Իսկ դեկտեմբերին կառույցը վերածեցին դատական գրասենյակի:

Ավերված եկեղեցիների թվում է նաև Ցեղասպանությունից մազապուրծ և Սիրիայում վերաբնակեցված հայերի ջանքերով կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, որն ամբողջությամբ հրկիզվել է և փլուզվել: Էական վնաս էր հասցվել նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Մեսրոպյան վարժարանին:

Հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին սկսված հայկական թաղամասի գնդակոծությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ դրանք ոչ միայն պատերազմական իրավիճակում կատարված գործողություններ են, այլ հստակ ուղորդված են արտաքին ուժերի կողմից: Եթե նախկինում կասկած կար, որ հարևան Թուրքիան հովանավորում է Իսլամական պետություն և Ալ Նուսրա ահաբեկչական կազմակերպությունները, ապա նախորդ տարի հայկական Քեսաբի վրա հարձակումները փարատեցին բոլոր կասկածները:

Հիշեցնենք, որ 2014թ. մարտի 21-ին Թուրքիայի կողմից զինյալների անակնկալ ներթափանցումը թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբ ապացուցեցին, որ իսլամիստ վանդալները վայելում են թուրքական կառավարության անմիջական հովանավորությունը: Հակառակ պարագայում հնարավոր չէ բացատրել այն հանգամանքը, որ իսլամիստ զինյալների դեմ պայքար մղող սիրիական կառավարական ուժերին օդից աջակցող ռազմական ինքնաթիռը խփվեց թուրքական ուժերի կողմից: Քեսաբը հայկական յուրահատուկ կոլորիտ ունեցող ենթամշակույթ է, որը բացառիկ օրինակ է ամբողջ Սփյուռքում: Չի կարելի պնդել, որ Քեսաբի դեմ հարձակումը միայն հետապնդում էր հայերին և հայկականությունը ոչնչացնելու միտում: Հարկ է փաստել, որ այս պարագայում Թուրքիայի և ծայրահեղ իսլամիստական խմբավորումների շահերը համընկան:

Քեսաբի վրա հարձակումը ծայրահեղական ուժերին հնարավորություն էր տալիս ելք ունենալ դեպի ծով, որը մեծապես կնպաստեր ծովային հաղորդակցության ուղիներով զենք ու զինամթերքի ստացումը: Բացի այդ եթե Թուրքիային սահմանակից Քեսաբը անցներ իսլամիստների հսկողության տակ, ապա Թուրքիան ավելի անկաշկանդ և ավելի հեշտ կարող էր օգնություն ցուցաբերել ԻԼԻՊ-ի մարտիկներին: Պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակաշրջանում Ղրիմը նոր էր միացել Ռուսաստանին, որով նրա դիրքերն էապես ուժեղացել էր Սև ծովում: Քեսաբի վրա հարձակումը Թուրքիան փորձում էր օգտագործել` վերականգնելու ծովային ուժերի խախտված բալանսը: Սև ծովում թուլացած դիրքերը Թուրքիան փորձում էր վերականգնել Միջերկրական ծովում: Չպետք է մոռանանք նաև, որ Քեսաբի հարևանությամբ էին գտնվում նաև Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ կայանները, որով ինֆորմացիա է տրամադրվում Սիրիայի պետական բանակին: Եթե ընկներ Քեսաբը, ապա հնարավորությունը կմեծանար ոչնչացնելու ռադիոլոկացիոն այդ կայանները: Այս և մի շարք այլ քաղաքա-տնտեսական գործոններով պայմանավորված` կարևոր էր Քեսաբի վրա հարձակումը, սակայն չպետք է նվաստացնենք նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ցանկությունը:

Մարտին իրենց սկսած կիսատ գործը «Իսլամական պետություն» խմբավորումն ավարտին հասցրեց 2014-ի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության օրը, ականապատել և պայթեցրել է Դեր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները, որոնք թուրքերի իրականացրած ցեղասպանության խոսուն վկաներն են: Դա մի յուրահատուկ սրբատեղի էր, որը ապրիլի քսանչորսին իր մոտ էր բերում բազում ուխտավորների: Սիրիայում հայկական համայնքի և նրանց թողած ժառանգության ոչնչացմաբ` Թուրքիան փորձում է ջնջել արյունոտ անցյալի հետքերը, փորձում է վերացնել անհերքերլի փաստերը: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսական արարքների: Հայկական մշակութային ժառանգության  և օրըստօրե նոսրացող  համայնքի կորուստն անդառնալի է հայկական աշխարհի համար: Այս կերպ Թուրքիան ավարտին է հասցնում մեկ դար առաջ սկսած և կիսատ թողած գործը: Մերձավոր Արևելքում քրիստոենական և հատկապես հայկական գործոնի թուլացումը վտանգ է տարածաշրջանի և համայն մարդկության համար: Այս կերպ վերացվում է քրիստոնեական և իսլամական աշխարհի խաղաղ գոյակցության մոդելը, որը ապագայում կսերմանի և  կպարարտացնի  կրոնական վտանգավոր թշնամանք: Այս կերպ քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների բախումն անխուսափելի կլինի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս
Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով «Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ «Իրատես». Ինչու են բարձրացնում տաքսի ծառայության սակագները «Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում «Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են «Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan