AM | RU
USD
EUR
RUB

Նաիրի Մնացականյան. «Ուղղակի գիտենք, թե ինչ ենք անում և վերջ»

 

Հարցազրույց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Նաիրի Մնացականյանի հետ

Ի՞նչ նպատակով ստեղծվեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնն ու ի՞նչ ձևերով փորձեց հասնել այդ նպատակներին:

Նպատակն այն էր, որ լինի մի կենտրոն, երիտասարդության համար հավաքատեղի, որը կվերածվեր ազգային, կրթական, մշակութային և ինտելեկտուալ սնուցման վայրի: Այսինքն ջավախքցի պատանին ու երիտասարդը պետք է հնարավուրություն ունենային ստանալու կրթություն, միավորվելու մեկ գաղափարի շուրջ, հասկանալու թե որն է կարևորը և որը երկրորդականը: Եվ քանի որ ցածր ինտելեկտի տեր մարդն ավելի շուտ է ընկնում տարաբնույթ ազդեցությունների տակ, ապա առաջին հերթին կենտրոնը պետք է նպաստեր պատանու և երիտասարդի մտային կայացմանն ու հասունացմանը, փորձեր կտրել փողոցից:

Ինչ վերաբերում է ձևերին, թե ինչպես ենք փորձում հասնել այս ամենին, ապա առաջին բանը, որ ուզում եմ նշել, դա այն է, որ կենտրոնում աշխատել և աշխատում են նվիրյալներ, մարդիկ, ովքեր հասկանում են իրենց առջև դրված խնդիրը: Առաջնային էր նաև այն, որ ծավալվող գործունեությունը լիներ հետաքրքիր: Այսօր զարգացած լինելու համար մարդ պետք է լեզու իմանա, արմատներից չկտրվելու համար իր պատմությունն իմանա, տիրապետի նաև պետական լեզվին: Առաջնային էր համակարգչի ուսուցումը, քանի որ Ջավախքում այս հարցը բավական լուրջ էր, իսկ համակարգիչն արդեն ոչ թե ճոխություն էր, այլ ժամանակակից կյանքի անբաժանելի մաս, անհրաժեշտություն: Այսպես էլ ձևավորվեց համակարգչային խմբակը, մշակութային խմբակներ/ երգ, պար/, շախմատ, լեզուներ, անգամ մեդիագիտություն:

Ու՞մ և ինչքանո՞վ է հասանելի Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը:

Կենտրոնը չունի որևէ սահմանափակում կրոնական, ազգային կամ այլ առանձնահատկությունից ելնելով: Քանի որ երիտասարդական կենտրոն է, ապա կարող են խմբակներում ընդգրկվել դպրոցականից մինչև 27 տարեկան երիտասարդներ: Այս կանոններից ներս դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Ցանկացած խմբակ բացարձակ անվճար է, ինչը նշանակում է որ հասանելի է սոցիալական ցանկացած խավի համար:

Ի՞նչ խմբակներ են գործում կենտրոնում

Գործում են հայերեն, վրացերեն, անգլերեն լեզուների ուսուցման խմբակներ, հայոց պատմության, համակարգչային խմբեր: Ունենք նաև մշակութային խմբակներ, ինչպես ազգագրական պարի, երգի, մոդելավորման, ասեղնագործության, նկարչության: Նախկինում ունեցել ենք շախմատի, մեդիագիտության և թատերական խմբակներ, որոնց գործունեությունը առժամանակ դադարեցվել է, բայց հուսով ենք շուտով դրանք ևս հնարավորություն կունենանք վերականգնել:

Կենտրոնում կազմակերպվում է ԲՈՒՀ ընդունվել ցանկացողների համար նախատեսված հատուկ վերապատրաստման ծրագիր: Ինչպե՞ս հաջողվեց իրագործել այս ծրագիրը:

Մեզնից շատերն են գնացել սովորելու և մեզ քաջ հայտնի է, թե ինչքան մեծ դժվարությունների հետ կարող է կապված լինել այսպես ասած վերապատրաստման իրականացումը, քանի որ դրա համար բավական մեծ գումարներ են պահանջվում: Դրա համար էլ վաղուց էինք մտածում, թե ինչպես կարող ենք լուծել այս խնդիրը: Ու կենտրոնի գործունեության մեջ առաջին անգամ հայտնվեց ջավախքցի բարերար /ռուսաստանաբնակ/, ով իր վրա վերցրեց ծրագրի հովանավորչությունը: Երիտասարդները վերապատրաստվում էին հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, անգլերեն լեզու, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն,մաթեմատիկա և վրացերեն առարկաներով: 2011 թվականի տվյալներով ունեցել ենք 35 հոգի Ախալքալաքում, որոնցից 21 հոգին ընդունվել են բուհեր Հայաստանում և Վրաստանում, չնայած որ 35 հոգու մեջ կային նաև 11-րդ դասարանցիներ: Ծրագիրն իրականացվել է նաև Ախալցխայի երիտասարդական կենտրոնում: Այս տարի ևս ծրագիրը կշարունակվի, հոկտեմբեր ամսից, 8 ամիս անընդմեջ:

Այս ամենով փորձում ենք ձևավորել նոր մշակույթ, երբ երիտասարդը կգնա ԲՈՒՀ ընդունվելու ոչ թէ ծանոթ բարեկամի միջոցով, այլ սեփական գիտելիքներին ապավինած:

Կա՞ շնորհակալական վերաբերմունք այն մարդկանց կողմեց, ովքեր վերապատրաստման ծրագրի շնորհիվ կարողացան ընդունվել ԲՈՒՀ-եր:

Մենք սա չենք անում շնորհակալական վերաբերմունքի համար: Ուղղակի գիտենք, թե ինչ ենք անում և վերջ: Նույն բանը մենք փոխանցել ենք նաև հովանավորին: Իհարկե եղել են շնորհակալական խոսքեր' ի վերջո մարդիկ 10 ամիս կենտրոն են եկել և սովորել են: Բայց անգամ եթե այդ խոսքերը չլինեին էլ, միևնույն է բան չէր փոխվի:

Ինչպե՞ս է հաջողվում պահպանել կենտրոնի գոյությունը, երբ բոլոր խմբերը գործում են անվճար:

Գոյություն ունի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախումբ և վերջինիս ֆոնդի միջոցներով է կենտրոնը ձեռք բերվել, կահավորվել ու ապահովվում է ԱԵԿ-ի ամենամյա գործունեությունը: Ունենք նաև անհատներ, ովքեր իրենց նյութական ու բարոյական աջակցությամբ օգնում են կենտրոնին: Փառք աստծո հաջողվում է գործել ու օգնել երիտասարդներին…

Լրահոս
Նեթանյահու զրկվել է վարչապետի պաշտոնից. նրան կփոխարինի Բենեթը «Հանուն պետության ինքը պիտի գնա, իրա հոգեկանը չի դիմանում». Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետի հեռախոսազրույցը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ) Նրանք քաղաքական միմոսներ են․ Փաշինյանը՝ Հայաստանի գիտնականների մասին «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացնի Եթե էդ քարտեզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչու հիմա․ Սևակ Հակոբյան Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է․այդ քայլը նրան անհրաժեշտ էր. Աբրահամյան Ոչ մեկի առջև ծունկի չենք գա, Բաքուն վախեցնում է, որովհետև դիմացը «մալչիկներ» են կանգնած Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննեսը՝ Փաշինյանին Իշխանությունները վարում են հակառուսական քարոզչություն․սա հղի է անցանկալի հետևանքներով. Արմեն Գևորգյան Կապիտուլյանտը թաքցրել է պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկությունը. Արթուր Վանեցյան Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց ՀՀ 15 քաղաքացու. Վրաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է առաջարկում Ուրիխանյանը հունիսի 20-ին ընտրակեղծարարությունից խուսափելու համար Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը գերիներ վերադարձի վերաբերյալ Ալիևն ասում էր՝ իրենից 15 տարի է պահանջվելու՝ Ակնայի շրջանի ականազերծումն ավարտելու համար․ ռազմական փորձագետ Փաշինյանը՝ գերների դիմաց քարտեզներ տալու մասին Բաքվում ակնապատման քարտեզի ձեռք բերումը համարում են պատմական հաղթանակ. փորձագետ Ադրբեջանի ԱԳՆ. Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց Բաքուն Երևանին 15 մարդ է փոխանցել 15 գերի վերադառնում է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված 15 հայ զինվորականների՝ ականապ տարածքների քարտեզների դիմաց Ալիեւ. «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է բանակցի մեզ հետ» ՔՊ-ն հունիսի 21-ից 24-ը հանրահավաք կանի Հրապարակում Հանրայինը մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակը Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին իր աջակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու իրենց հաղթանակը Սև լճի տարածքում 2 օր է՝ Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ են տեղակայվել Հուսահատեցնող է, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք․ Վահե Հովհաննիսյան Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 70 տարեկան: Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել ընտրություններում . «Հրապարակ» Շշի Մելոն Կոտայքում Ծառուկյանի դեմ է աշխատում․«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկել․ «Հրապարակ» Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին. «Ժողովուրդ» Որևէ անգամ չեմ զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում. Վանեցյանը՝ Խաչատուր Սուքիասյանին Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ իրար նման են, երկուսն էլ մահեր են բերում, բայց մենք հաղթահարելու ենք այդ բացիլներին. Վանեցյան Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին Ամեն ապուշի ասածին չեմ արձագանքելու. Խաչատրյանը՝ Ազգային հերոսի կոչումից հրաժարվելու մասին Պատահական չէ Փաշինյանի ատելությունը, նա երբևէ չի հավակնել դառնալ ժողովրդի էլիտան․ Գագիկ Ղազինյան Նիկոլը նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել. Միքայել Մինասյան Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը. Ռոբերտ Քոչարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan