AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքական իսլամի տարածումը նոր մարտահրավեր է Վրաստանի համար

 

Հայաստանի Հանրապետության չորս հարևաններից երեքը իսլամադավան են, որոնց բնակչության բացարձակ մեծամասնությունը այդ կրոնի հետևորդներ են: Մեր հյուսիսային հարևան Վրաստանը, որտեղ ապրում է շուրջ հինգ միլիոն մարդ, համարվում է քրիստոնեական պետություն, սակայն չպետք է անտեսեք այն հանգամանքը, որ այս երկրում ևս մեծաթիվ մուսուլմաններ են ապրում:

Իսլամը Վրաստանի տարածքում երկրորդ ամենատարածված կրոնն է: Համաձայն վիճակագրության, Վրաստանում իսլամադավան է բնակչության շուրջ տաս տոկոսը` գրեթե կես միլիոն մարդ: Ընդ որում` որոշ շրջաններում, ինչպիսիք են Աջարիան, Պանկիսը, Լագոդեխին, Քվարելին, Մեսխեթին, Քվեմո և Շիդա Քարթլին, մուսուլմանները կազմում են տեղի բնակչության 30-ից մինչ 100 տոկոսը: Քարտեզի վրա մուսուլմանների տեղակայվածությունը փաստում է, որ բացի հայկական Ջավախքից, մուսուլամանները գերակշիռ մեծամասնություն են կազմում Հայաստանի հետ սահմանակից շրջաններում: Բազմիցս խոսել ենք Ջավախքում Թուրքիայի կողմից տարվող դեմոգրաֆիական, տնտեսական քաղաքականության մասին և փաստել, որ հետևողականորեն փորձում են Ջավախքը հայաթափել և թյուրքական տարրը մեծացնել: Այսօր Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Վրաստանի տարածքում թյուրքական պարեգոտ ստեղծել և ուղղակի սահմանանային կապ հաստատել: Այս ամենի մասին են վկայում թյուրքական ներդրումային, տնտեսական, մշակութային քաղաքականությունը, որին ևս անդրադարձ կատարվել է:

Իսլամը Վրաստանում Սաակաշվիլու իշխանության գալուց հետո, բացի կրոնական գործոնից ստացավ նաև քաղաքական երանգներ: Այս կերպ Սաակաշվիլին փորձում էր օգտագործել իսլամադավան զանգվածին` հասնելու իր քաղաքական նպատակներին, ամրապնդելու ռեժիմը:  Վրաստանի թուրքասեր նախկին նախագահը սկսեց Վրաստանի տարածքում արհեստականորեն ուժեղացնել մուսուլմանական կազմակերպությունների գործունեությունը, որոնց թվում կային նաև ռադիկալ իսլամի հետևորդ կառույցներ: Օրինակ` Սաակաշվիլին նախկինում Թուրքիայի տարածքում ապրող մոտ յոթ հազար իբր էթնիկ վրացիների շնորհեց Վրաստանի քաղաքացիություն:

Ռադիկալ իսլամը Կովկասում սկսեց տարածում գտնել 90-ական թթ-ին, մասնավորապես` Հյուսիսային Կովկասում և Վրաստանին սահմանակից Ռուսաստանի Դաշնության որոշ սուբյեկտներում: Անշուշտ, այդ ամենը չէր կարող շրջանցել Վրաստանը: Չեչնիայում վահաբիստական լեգիոնների ստեղծման առյուծի բաժինը պատկանում է Թուրքիայի հատուկ ծառայություններին, որոշակի չափով նաև Հորդանանին, Սաուդիան Արաբիային, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին:

Վրաստանում իսլամական կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունների բացակայության պայմաններում, նրանք, ովքեր ցանկանում են ստանալ կրթություն այդ ոլորտում ստիպված են մեկնել Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Սիրիա կամ Իրան: Անշուշտ, այդ պետությունների հատուկ ծառայություններն էլ իրենց հովանավորության տակ են վերցնում նրանց և փորձում օգտագործել նաև ` որպես քաղաքական գործոն:

Այս քաղաքականության արդյունքներն հատկապես ակներև են Վրաստանի կազմի մեջ մտնող Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Աջարիայի բնակչությունն ընդհանուր առմամբ 400 000 մարդ է, որի մոտ 20-25% կազմում են մուսուլմանները, և այդ թիվը գնալով աճում է: Այն գրեթե չորս հարյուր տարի եղել է Օսմանյան կայսրության մասը, մինչ Վրաստանը մտավ Ռուսական կայսրության մեջ: Աջարիայի ստատուսը կարգավորվում է Կարսի պայմանագրով, որը 1921թ-ին կնքվել է Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների և Թուրքիայի միջև: Այդ պայմանագրի համաձայն, Բաթումի նավահանգիստը հայտարարավում է ազատ գոտի Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի համար, իսկ Թուրքիան և Ռուսաստանն իրավունք ունեն այլ պետությունների կողմից հարձակման դեպքում զորքեր մտցնել այնտեղ:

Կայսրությունները նախկին չեն լինում, չնայած դարերի ընթացքում փոխվում է նրանց անվանումը, սակայն պետական գաղափարախոսությունն ու հավակնություններն անփոփոխ են: Նույնը կարելի է ասել Թուրքիայի պարագայում, որը ցանկանում է կրկին տիրանալ Աջարիային և այդ ուղղությամբ գործնական քայլերի է դիմում: Թուրքայի տնտեսական քաղաքականությունը Աջարիայում ունի մի շարք յուրահատկություններ, որոնցից ամենագլխավորը, որ այն ամրապնդվում է դեմոգրաֆիական ամրապնդմամբ: Այդ պատճառով էլ Աջարիայի և Թբիլիսիի թուրքական խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում աշխատում են Թուրքիայի քաղաքացիներ, որոնց իրենց թուրք ղեկավարները մի քանի անգամ ավելի բարձր են վարձատրում, քան վրացիներին:
Թուրքիայի տնտեսական քաղաքականությունն ամրապնդվում է նաև քաղաքական և մշակութային ձեռնարկումներով: Այսօր Աջարիայի ինքնավարության մուֆթիության կազմի մեջ են մտնում շուրջ 95 մուսուլմանական կառույցներ 41 մզկիթ, 18 ուսումնական հաստատություն և այլն: Բացի այդ Աջարիայում սկսվել է շուրջ 35 նման հաստատությունների շինարարությունը:

Մոտ երկու տարի առաջ վրացական մամուլում տեղեկատավություն տարածվեց այն մասին, որ արտաքին ուժերի կողմից 700 միլիոնանոց պլան է մշակվել, որը հիմնականում ուղղված է Աջարիայի իսլամական պետության ստեղծմանը: Այդ նախագծի իրագործման համար ակտիվ ներքաշվել են մուսուլմանական առաջնորդները, ինչպես օրինակ Թարիել Նակաիձեն է, որին թուրքական կողմը տարեկան 200-400 հազար դոլար հատկացում է կատարում: Գործին կցվել է նաև նախկին շեյխ Վագիֆ Ակպերովը, որը միաժամանակ համագործակցում է ինչպես թուրքական սունիների, այնպես էլ իրանական շիաների ու արաբական վահաբիստների հետ:

Աջարիայում ակտիվորեն օգտագործվում են նաև սոցիալական ցանցերը, որտեղ կոչ է արվում ստեղծել Աջարիայի իսլամական պետություն: Իսկ ակտիվ օգտատերերը հիմնականում Թուրքիայի քաղաքացիներն են, որը չի բացառում, որ այս ամենի հետևում կանգնած են հենց թուրքական հատուկ գործակալները: Աջարիայում, ինչպես նաև հայկական Ջավախքում ու Պանկիսի կիրճում, լայն թափով տարածվում է նաև վահաբիստական գրականություն: Այդ ամենը հովանավորվում է IHH ֆոնդի կողմից: Աջարիայի և Պանկիսի վահաբիստների հետ սերտ կապեր է պահպանում ամերիկացի սենատոր Ջոն Մքքեյնը, ով 2012թ-ին հանդիպում ունեցավ նաև ռադիկալ իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այս ամենն սպառնալիք է ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, սակայն, ցավալիորեն, վրացական իշխանությունները բավարար լրջությամբ չեն գնահատում իրավիճակի սրությունը: Վրաստանն այնքան է տարված իր հակառուսական քաղաքականությամբ, որ Թուրքիայի նման գործողություններն անհանգստություն չեն առաջացնում վրացական իշխանությունների շրջանակներում: Վրաց հասարակությունը ևս այս հարցում երկփեղկված է. նրանց մի մասը Թուրքիային ընկալում է դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության դուռ, իսկ մյուս մասի մոտ բողոք է հարուցվում Վրաստանի տարածքում Թուրքիայի հովանավորությամբ նոր մզկիթների կառուցումը և իսլամական գաղափարախոսության տարածումը: Վրաստանը, փախնելով ռուսական արջի ճանկերից, իր բարեկամ և դաշնակից է դարձրել թուրքական օձին, որի խայթոցի թունավոր հետևանքները վաղ թե ուշ այդ երկիրը կզգա: Այս պարագայում կարևոր է, որ վրացական իշխանությունները գիտակցեն հայկական կողմի հետ սերտ համագործակցելու, Ջավախքում հայկական գործոնը պահպանելու անհրաժեշտությունը: Ջավախքում հայկական տարրը զսպող մեխանիզմ է պանթուրրքական ծրագրերի իրականացման ճանապարհին, սակայն Վրաստանում քչերն են ուշադրություն դարձնում այդ հանգամանքին և Ջավախքի հայերի մեջ տեսնում են անջատողականների:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Լրահոս
Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել Դարի հանցագո՞րծ, թե՝ պարտադրված ծրագիր. Ինչու են ուզում հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնազրկմանը Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ծառայել որպես Կորեայի դեսպան. Լի Սոկ-Բե Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել Այստեղ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ. Նորատ Տեր-Գրիգորյանց Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Հաջորդը լինելու է քրգործ ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ․ Մելիքյանը՝ ՀՔԾ քննիչի այցի մասին Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան «Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից. Արփինե Հովհաննիսյան Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters Ակնկալում ենք, որ վարչապետը կլուծի զոհված զինվորների ընտանիքներին փոխհատուցում տալու հարցը. Տեսանյութ Կանխորոշելով ապագան Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին «Եկեք պայմանավորվենք». հրապարակվել է Թրամփի նամակը էրդողանին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 8 մարզում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan