AM | RU
USD
EUR
RUB

Մտադիր ենք շարունակել ԼՂ խնդրի շուրջ երկխոսությունն այս հարթակում. Սոցինտերնի հանձնախումբը բանաձև է ընդունել

 

Սոցինտերնի՝ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երեւանյան երկօրյա ժողովի ավարտին այսօր բանաձեւ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ-ի կայքից:

ՀՅԴ-ի հյուրընկալած ժողովին մասնակցելու համար Երեւանում են սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ադրբեջանից։

Ավելի ուշ կառույցի գլխավոր քարտուղար Լուիս Այալան եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը համատեղ ասուլիսում ներկայացրել են ժողովի արդյունքները։

«Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ապահովում եւ ամրապնդում, ԱՊՀ, Կովկասյան եւ Սեւծովյան երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ. այս հարցերը Սոցինտերնի օրակարգում են, եւ երեւանյան ժողովում էլ շատ կարեւոր հաստատումներ արվեցին»,- ասել է Լուիս Այալան։

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ ի դեմս ՀՅԴ-ի` իր ղեկավարած կառույցն այս տարածաշրջանում գործընկեր կուսակցություն ունի։

«Սոցինտերնի անդամ քաղաքական ուժերն իրենց երկրներում փորձում են ամրապնդել ժողովրդավարությունը, եւ կարելի է անգամ ասել, որ շատ երկրներում նրանք գործող իշխանությունների այլընտրանքն են։ Մյուս կողմից, շատ կարեւոր է, որ այստեղ՝ Երեւանում էին նաեւ Ադրբեջանի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները։ Մենք մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությունն այս հարթակում։ Իսկ հակամարտությունների, ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղի, լուծման համար շատ կարեւոր է նաեւ ժողովրդավարության ամրապնդումն այդ երկրներում»,- ասաց Այալան։

Արմեն Ռուստամյանն էլ նկատել է, որ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախումբը տարածաշրջանի հակամարտող երկրներին հնարավորություն է տալիս հանդիպել նույն հարթակում եւ քննարկել խնդիրները։

Իսկ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը  նշեց. «Ես ուզում եմ ընդգծել հանձնաժողովի դերը: Շատ յուրահատուկ ձևաչափ է սա: Մենք բաց ձևաչափով վեր ենք հանում կոնֆլիկտը: Մասնավորապես` Հարավային Կովկասի բոլոր երկրների սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչներն այս հարթակում հանդիպում են և քննարկում բոլորին հուզող խնդիրները: Այս հանձնաժողովը բավական կենսունակ է և կարողանում է իր ուրույն դերակատարումն ունենալ»:

Անդրադառնալով ադրբեջանցի ներկայացուցչի դիրքորոշմանը` նա ասաց. «Մենք իսկապես այստեղ փորձում ենք հասնել համախոհության: Մեր հիմնական նպատակը փոխադարձ ըմբռնման հասնել է: Պետք է ամեն ինչ անել, որ ժողովրդավարության ներդրման միջոցով հասնենք փոխհամաձայնության: Ադրբեջանի մեր կոլեգաներն էլ են ընդունել այս սկզբունքները: Մենք բացառել ենք պատերազմի միջոցով հարցերի կարգավորումը»:

 

Լրահոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով Ադրբեջանն ստացել է ավելին, քան իր առջև խնդիր էր դրել, սակայն եղածով չի բավարարվելու. Տիգրան Աբրահամյան Ձեզ պես ես էլ շտապում եմ փակել 2020-ի դառնաղետ էջերը, բայց ո՛չ մոռանալու նպատակով... Կեսգիշերից կարող ենք սկսել սխալները ուղղելու տարին. գուցե տասնամյակը… Պատերազմում պարտություն կրած իշխանության հրաժարականը պարզապես անխուսափելի է Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշտակին Մեր տոնն այժմ սուգ է, այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չվերագտնենք մեր արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյան Դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ «Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել պարագաներով, hիմա հետ են պահանջում կամ գումար են պահում»․ Ալեքսանդր Մարտիրոսյան Այս փաստաթղթերը կարող էին հիմք դառնալ Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար. Մինասյան ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից Ղարաբաղում տեղակայվել են զինվորականների համար առաջին բլոկ-մոդուլային ավանները ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձը Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ Անհայտ անձինք վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 31 Հովհաննես Ղազարյանը լքում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը Ինչ եղանակ է սպասվում է Հայաստանում հունվարին ՌԴ–ն Հայաստանի Հանրապետությանն անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել ՀՀ բոլոր ժամանակների ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Միքայել Մինասյան (տեսանյութ) Գորիսի Քարահունջ բնակավայրի ՀԷԿ-ն ու այգիներ ևս հանձնվում են Ադրբեջանին․ Գորիսի փոխքաղաքապետ ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը և հեռահար սպասարկման ծառայությունների հնարավորությունները Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԱԾ տնօրենները Նոր նշանակում Արցախում Մարուքյանը պահանջել է, որ Փաշինյանը հրաժարական տա՝ առանց նախապայմանների 44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր լսվում, հիմա աքլորացել են, ուզում են քննարկումներ կազմակերպել. Սեյրան Օհանյան Կուսակցություններ. Պատերազմ տանուլ տված Կառավարությունն անզոր է հանդես գալ իրավունքի դիրքերից Արցախցիները դժգոհություն են արտահայտել Աննա Հակոբյանից. Արցախի պատգամավոր ՀՀ ոստիկանության պահեստազորի բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել Թուրքիան և ԱՄՆ-ն ստեղծել են S-400-ի աշխատանքային խումբ ԱԳՆ մեղադրում է Փաշինյանին Ջաբրայիլից մինչև Որոտան ողբացինք, հանդուրժեցինք, մեղադրեցինք, բայց այդպես էլ չկարողացանք ճիշտ ձևակերպել կորստի էությունը. Վահե Հովհաննիսյան Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի աշխատակիցները միացել են Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանը ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն կտա Ամանորի նախօրեին Գերագույն գլխավոր ստահակի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը նշանակվել է Շիրակ Թորոսյան...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan