AM | RU
USD
EUR
RUB

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շրջանցում է նաև ջավախահայերին (լուսանկարներ)

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության մասին ամենատարբեր խոսակցություններ են պտտվում: Times.am-ի թղթակիցը, շնորհիվ Go group media-ի նախաձեռնությանը, հնարավորություն ունեցավ Ջավախքի Կարծախ գյուղի մոտակայքում անձամբ հետևել երկաթուղու շինարարարական գործընթացին: Երկաթուղու տարածքը վերահսկվում է վրացի սահմանապահների կողմից և  միայն հատուկ անցագրի միջոցով է հնարավոր  այցելել

Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչև Կարսի երկաթուղային կայարան: Դրա 68 կիլոմետրը բաժին Է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաև որոշակի վերակառուցման պետք Է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը: Դեռևս 2015թ-ի հունվարին վրացական լրատվամիջոցները տեղեկատավություն հայտնեցին, որ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը մասնակցել են Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շնորհանդեսին և դիտել են դրանով գնացքի թեստային անցավազքը: Շնորհանդեսը կայացել Էր Ջավախքում՝ Կարծախում, դրան նաև մասնակցել են «Մարաբդա – Կարծախ երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչութաձեն և այլ պաշտոնատարներ: Փոխադրամիջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 միլիոն տոննա: Ենթադրվում Է, որ սկզբնական փուլում կփոխադրվեն մեկ միլիոն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռներ:

Մեր տեսած պատկերն այլ էր: Այո՛, այս հատվածում շինարարություն կատարվել է և աշխատանքները շարունակվում են, սակայն մոտ ապագայում ավարտվելու հավանականությունը մեծ չէ: Բացի այդ որոշ լրատվամիջոցներ մայիսին լուրեր էին տարածում, որ ավարտին է հասցվել Վրաստան-Թուրքիայի թունելի շինարարական աշխատանքները, սակայն այն ևս անավարտ էր:

Երկաթուղու շինարարությունը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, երկարաձգվում է և նախատեսված գումարից մի քանի անգամ ավել ծախսվում: Այսպես դեռևս 2007-ին սկսված երկաթգծի շինարարությունը պետք է ավարտին հասցվեր 2010 թվականի վերջին: Սակայն, 2010թ-ի հունիսին նախագծին մասնակից երկրները ստիպված եղան ընդունել, որ սահմանված ժամկետներում չեն տեղավորվում, և խոստացան, 2011թ-ի սկզբին ավարտել: Ավելին՝ 2010-ի օգոստոսին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները Բաքվում արձանագրություն են ստորագրել՝ երկաթուղային նախագծի իրականացման աշխատանքների արագացման մասին: Ըստ այդմ, նախատեսվում էր երկաթուղու կառուցման շուրջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև 2011 թվականի վերջը: Այնուհետև խոստացվեց, որ 2013-ի հունվարին գնացքը կշարժվի: Արդեն 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանաhովը ստիպված էր ընդունել, որ երկաթգծի շահագործումը կրկին հետաձգվում է, և որ առաջին գնացքը կշարժվի 2013 թվականի վերջին: Արդեն 2013 թվականի վերջին նոր ժամկետ նշվեց՝ 2014 թվականի սկիզբը, ապա կեսերը, իսկ հետո էլ՝ տարվա վերջը:

2009թ-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ Թուրքիան կարծես սառեցրել էր գործընթացը, քանի որ սահմանի բացման պարագայում կգործարկվեր Գյումրի-Կարս երկաթուղին, որով էլ հետագայում Թուրքիան հնարավորություն կունենար կապվելու Թբիլիսիի և Բաքվի հետ, սակայն հաշտեցման գործընթացի տապալումից հետո նախագիծը կրկին ձեռք բերեց իր ակտուալությունը:

Ներկա պահին շինհրապարակում հիմնականում բեռնատար մեքենաներ էին աշխատում և չհաջողվեց խոսել երկաթգծի շինարարների հետ: Փոխարենը հնարավորություն եղավ զրուցել Կարծախ գյուղի բնակչության հետ, որոնցից մի քանիսը ժամանակին աշխատել էին այդ երկաթուղու վրա: Վերջիններս փաստեցին, որ ժամանակին վրացական կառավարությունը հավաստացնում էր, որ երկաթուղու և ՀԷԿ-ի շինարարությունը կնպաստեն Ջավախքի տնտեսական աշխուժացմանը, սակայն տեղի բնակչությունը մեկուսացած է այդ գործընթացներից: Սովորաբար թուրքական կամ ադրբեջանական ընկերությունները, որոնք իրականացնում են շինարարությունը և նկատելի արագությամբ փոխվում, իրենց հետ բերում են աշխատակիցներին: Կարծախ գյուղից ոմանք, ովքեր չցանկացան ներկայանալ, նշեցին, որ ժամանակին աշխատել են շինարարության վրա, սակայն շինարարական ընկերության փոփոխությունից հետո այլևս չեն աշխատում: Խնդիրներ առաջացել են նաև աշխատավարձերի վճարման հետ կապված, սակայն նրանք հավաստիացրեցին, որ մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել շինարարական ողջ անձնակազմը, և դա ամենևին էլ կապված չէ ազգային պատկանելության հետ:

Զրուցեցինք նաև այն գյուղացիների հետ, որոնք ժամանակին ապրել էին երկաթուղու տարածքում և նրանց փոխհատուցում էին տվել` իրենց տներից հրաժարվելու համար: Նման ընտանիքների թիվը երեքն էր, որոնցից միայն մեկն էր մշտական բնակություն հաստատել Կարծախում: Բնակչուհին նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ են փոխհատուցումից, սակայն, անկեղծանալով նշեց, որ իրենց սպասելիքները չեն արդարացել: Վերջինս ասաց, որ սկզբում խոստացել էին և գումարային փոխհատուցում, և բնակարան Ախալքալակի նախկին ռուսական բազայի տարածքում գտնվող բնակարաններից մեկում, սակայն գրավոր որևէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ընտանիքներից մեկը, որի բնակարանի մակերևույթը փոքր է եղել, ստացել է 27000 դոլարի չափով գումար, իսկ մյուս երկուսը` մոտ 48000 դոլար գումար:

Երկաթուղի նախագծի նախնական ծախսը 422 միլիոն դոլար էր, որից 202 միլիոն դոլարը պետք է ուղղվեր վրացական հատվածի շինարարությանը, իսկ 220 միլոնը` թուրքականին: Սակայն Ադրբեջանի ազգային նավթային ֆոնդն արդեն իսկ Վրաստանին հատկացրել է 775 միլոն դոլար արժողությամբ երկու վարկ, և դեռ հայտնի չէ այդքանը բավարար է շինարարությունն ավարտին հասցնելու համար: Վաղ թե ուշ, շատ թե քիչ ծախսված գումարով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կյանքի կկոչվի, սակայն այդ նախագիծը կլինի ոչ միայն Հայաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք, այլ նաև Ջավախքի հայությանը տարածաշրջանային գործընթացներից դուրս մղող նախագիծ: Ով վճարում է նախագծի գումարը, նա էլ թելադրում է պայմանները, իսկ պայմանները դժվար թե հայության շահերից բխեն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Լրահոս
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում. Կոպիրկին Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan