AM | RU
USD
EUR
RUB

Հայկական ռազմարդյունաբերության այսօրը. ամբողջ տանկի դետալների 20-25%-ը մենք ենք արտադրում (ֆոտո)

 

Չարենցավանի հաստոցաշինական գործարան. այստեղ է երկրորդ կյանք ստանում ՀՀ  ԶՈՒ  զինտեխնիկան:

Տարեկան  մոտ 300-320 դետալ է յուրացվում, նախագծվում  և պատրաստվում  վերանորոգվող  տեխնիկայի  համար՝ զրահատեխնիկա,  հրետանի, և  հատուկ  տեխնիկա:

«Հինը փոխարինում ենք մեր պատրաստածով: Այսօր ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արդեն նախագծվում և արտադրվում է այս գործարանում: Ամեն դետալին երաշիք չենք տալիս, մենք երաշխիք ենք տալիս ընդհանուր վերանորոգված տեխնիկային»,- ասում է գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանը` հավելելով, որ արդեն  հասցրել են յուրացնել զրահատեխնիկայի, հրետանային ու հատուկ տեխնիկայի մոտ 5500 դետալ, որի 70 տոկոսը բաժին է ընկնում տանկերին:

Դեռևս 1972-ից խորհրդային միության  զորահավաքային ծրագրով Չարենցավանի հաստոցաշինական գործարանը նախատեսված էր պատերազմի ժամանակ Տ72 տանկերի նորոգման   համար:   Այսօր  այստեղ նաև ԲՄ 21 գրադ կայաններ են արդիականացվում. շարժիչն են փոխարինում  նորով՝ բենզինայինը՝ դիզելայինով և կրակային մասն են ամբողջովին  նորոգում: Այս պահին վեցն ընթացքի մեջ են:

«Բոլորս ինժեներ-մեքենաշինարար ենք, մեզ համար կապ չունի, թե ինչ մեքենա. ինչ-որ մետաղից է կարող ենք վերանորոգել, արտադրել, արդիականացնել»,-շեշտեց ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը:

Վերջինը տեղեկացրեց, որ  ստեղծված են շրջիկ, արտագնա  վերանորոգող խմբեր, որոնք պարբերաբար այցելում են  զորամասեր,  ավելին՝ մեկնում են տարբեր երկրներ, որոնց անուններն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝  չգաղտնազերծվեցին:

Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվեցին շրջանակային պայմանագրեր։

Ուրալվագոնզավոդ» ընկերությունը զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է Ռուսաստանում, որը մասնավորապես զբաղվում է տանկերի արտադրությամբ, արդիականացմամբ և նորոգմամբ։



Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Լրահոս
Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել «Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին «Ժողովուրդ»․ Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Հրապարակ». ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին «Փաստ». Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են «Փաստ». Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը «Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում «Հրապարակ». Փաշինյանն ընդլայնում է Կառավարության հաստիքացուցակը «Փաստ». Եվս մեկ ռիսկային նախագիծ իշխանության կողմից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 28 Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan