«Ժողովուրդ». Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը օրերս նոր պաշտոն է ստացել

Այս տարվա մայիսին հրաժարական ներկայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը երկար անգործ չմնաց: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների  փոխանցմամբ, Գասպարյանն օրերս նոր պաշտոն է ստացել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում: Թերթի տեղեկությունը հաստատել է նաև Գասպարյանը’ հայտնելով. «Հատուկ կապի տնօրեն եմ նշանակվել, դա մասնագիտական աշխատանք չէ, ես էլ աշխատանքային փորձ ունեմ, որևէ խնդիր չկա աշխատանքները կազմակերպելու հարցում»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ումից է ստացել նոր աշխատանքի առաջարկը, Նոր Նորքի նախկին թաղապետն ասաց. «Աշխատանք է, դա ի՞նչ կապ ունի, դիմել եմ աշխատանքի հարցով ընդառաջել են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում