Ռուս-վրացական պատերազմի անդրադարձը տարածաշրջանային փոխակերպումների վրա

Ռուս-վրացական  պատերազմի անդրադարձը տարածաշրջանային  փոխակերպումների վրա

7 տարի է անցել 2008թ-ի հնգօրյա պատերազմից: 7 տարիներ, որոնց ընթացքում միջազգային հարաբերությունների համակարգում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ փոփոխությունների ազդակը տվեց հենց տարածաշրջանային մակարդակի այս պատերազմը: Խորհրդային միության փլուզումից հետո համաշախրահային հարթակում իր ուժն ու կշիռը կորցրած Ռուսաստանը ցույց տվեց, որ վերականգնվել է և պատրաստ է պայքարել տարածաշրջանայինազդեցությունը մեծացնել ձգտող ցանկացած ուժի դեմ:

Նախքան օգոստոսյան պատերազմը սկսելը Ռուսաստանում հաստատվել էր արտաքին քաղաքականության նոր դոկտրինը, որտեղ շեշտվում էր. «Նոր Ռուսաստանը ամուր կանգնել է ի պաշտպանություն ազգային շահի և լիարժեք դեր է ստանձնել միջազգային հարցերում»: Միժամանակ նշվում է, որ «Ռուսաստանը էական ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ճարտարապետության վրա»:

Փաստաթղթի հրապարակումից օրեր անց 2008թ-ի օգոստոսի 8-ին Հարավային Օսիայում սկսվեց հնգօրյա պատերազմը, որտեղ ռազմական միջամտություն ունեցավ նաև ՌԴ-ն: Մինչ այդ ՌԴ-ն Հարավային Օսիայում հետևողականորեն իրականցրել էր ռուսական անձնագրերի բաժանման քաղաքականություն, որն էլ հետագայում օգտագործեց իր գործողություններն արդարացնելու համար’ նշելով, որ պաշտպանել է սեփական քաղաքացիների անվտանգությունը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի վրա հաձակված վրացական բանակի հարվածներից:

Այս պատերազմը մի քանի առումներով աննախադեպ էր, քանի որ այն ոչ միայն առաջին լուրջ առճակատումն էր ՌԴ-ի և Արևմուտքի միջև, այլև
Սկսած 1991թ-ից՝ առաջին անգամ Մոսկվան ռազմական ուժ կիրառեց ԱՊՀ երկրի նկատմամբ,
• Առաջին անգամ Մոսկվան ԱՊՀ տարածքում խախտեց տարածքային ամբողջականության սկզբունքը’ հիմնված Կոսովոյի մոդելի վրա,
• Առաջին անգամ ՌԴ-ն պարտության է մատնում ԱՄՆ-ի դե ֆակտո դաշնակցին,
• Առաջին անգամ երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո ԱՄՆ-ն բացահայտ սպառազինում էր Վրաստանին’ ընդդեմ ՌԴ-ի,
• Առաջին անգամ ՌԴ-ն մենակ մնաց ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների շրջանակներում, քանի որ այդ երկրներից ոչ ոք համարժեք չարձագանքեց Կրեմլի գործողություններին:

Այսպիսով, ՌԴ-ն ցույց տվեց, որ իր համար անըդնունելի է միաբևեռ աշխարահակարգը, որ պետք հաշվի նստեն իր շահերի հետ և իր քաղաքացիների անվտանգությունը, անկախ այն հանգմանաքից, թե որտեղ են նրանք գտնվում, վեր է ամեն ինչից:

Վերլուծելով Հարավային Օսեթիայիում տեղի ունեցած գործողությունների ազդեցությունը Սևծովյան տարածաշրջանի վրա` հետազոտող Բալաբանը նկատում է. «Այսպիսով, ՌԴ-ն ցույց տվեց, որ տարածաշրջանը չի պատրաստվում զիջել կամ կիսել որև է այլ ուժի հետ: Ռուսաստանը չի կարող անտեսվել և նրա շահերը պետք է հաշվի առնվեն իր կենսական շահերի գոտում հաստատվելու համար: Սակայն այստեղ խոսքը գնում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական գործոնի մասին, քանի որ այս կերպ Ռուսաստանը ցույց տվեց, որ տարածաշրջանը բավականին կոնֆլիկտահարույց է, և Վրաստանով չեն կարող անցել խողովակաշարեր, որը հակասում է ՌԴ-ի էներգետիկ շահերին»:

Կովկասյան այս միջադեպից արված գլխավոր հետևությունն այնն է, որ ընդլայնված Եվրոպայում կայունության չեն կարող հասնել’ անտեսելով ՌԴ-ի շահերը, և ՆԱՏՕ-ի ընդլայնումն ԱՊՀ տարածք, մասնավորապես՝ Ուկրաինա և Վրաստան նոր աղետների պատճառ է դառնալու տարածաշրջանում: Սակայն այս պատերազմից արված հետևությունն այնքան էլ կիրառելի չդարձավ Արևմտայն ուժերի համար, քանի որ նմանատիպ փորձության ենթարկվեց նաև Ուկրաինան:

Արդյունքում կրկնվում է նմանատիպ սցենար, ինչ յոթ տարի առաջ:
Նշենք մի քանի գործոններ, որոնք նպաստեցին 2008թ-ի օգոստոսյան պատերազմին: Իհարկե, պատերազմը չենք կարող դիտարկել միայն ռուս-վրaցական հարաբերությունների համատեքստում, այն ավելի մեծ’ ՌԴ-Արևմուտք հակասությունների արդյունքն էր: Թվում էր՝ ընդամենը տասնամյակներ առաջ ավարտված սառը պատերազմն իր թեժ մեկնարկը կստանա հենց Հարավային Օսիայում: 2003թ-ին Վրաստանի նախագահ դարձավ Մ. Սաակաշավիլին, ով չէր թաքցրել իր եվրա-ատլանտյան հավականություններն ու այդ ուղղությամբ կատարվող հետևողական աշխատանքները:

Հաջորդ գործոնը, որը նպաստեց ռուս-վրացական ռազմական բախմանը 2008թ-ի գարնանը, Արևմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումն էր: Որոշ մասնագետների կարծիքով, ՌԴ-ի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը դարձավ Արևմուտքի գործողությունների պատասխան քայլը: Կոսովոյի անկախության ճանաչումից մի քանի շաբաթ անց Բուխարեստում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ որոշում ընդունվեց Վրաստանի և Ուկրաինայի համար ճանապարհային քարտեզ ընդունելու մասին: Սա նշանակում էր, որ տրվում էր Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության տեսլականն, ինչն, անշուշտ, անըդնունելի էր ՌԴ-ի համար: Արդյունքում տեղի ունեցավ 2008թ-ի օգոստոսի հնգօրյա պատերազմը, որի հետևանքով Վրաստանը ոչ միայն կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, այլև ռուսական զորքերի կողմից գնդակոծվեցին նաև բուն Վրաստանի տարածքները: Արդյունքում Վրաստանը կորցրեց այն, ինչ արդեն վաղուց կորցրել էր, սակայն դրա փոխարեն կարող ենք նշել, որ ձերբազատվեց հակամարտությունները՝ որպես ազեցության գործիք կիրառող ռուսական ազդեցությունից:

Այսինքն, Վրաստանի արևմտամետ քաղաքականության գինը դարձավ տարածքային ամբողջականության խախտումը: Ռուսական կողմին պատերազմը հնարավորթյուն տվեց աշխարհին ցույց տալու, որ չափազանց զգայուն է մերձավոր արտասահմանում որևէ այլ քաղաքական դերակատարի ներգրավվածության նկատմամբ, ուստի չի խորշում նաև դիմել կոշտ մեթոդների: Չնայած, որ ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և իր անմիջական հովանավորության տակ վերցրեց այս տարածքները, սակայն պետք է նշենք, որ այս հաղթանակը նաև ՌԴ-ի պարտությունն էր իր տարածաշրջանում: Արևմուտքը ձեռք բերեց Վրաստանին, իսկ ՌԴ-ն կորցրեց այն երկիրը, որը վերջին երկու հարյուր տարիների ընթացքում գտնվել է ռուսական ազդեցության տակ: Այսպիսով’ այս պատերազմից ՌԴ-ն շահեց նվազագույնը’ կաորղանալով իր ազդեցության տակ պահել Հարավային Օսիան և Աբխազիան: Միևնույն ժամանակ, դա նաև գործիք է ՌԴ-ի ձեռքում՝ հարկ եղած պահին կրկին կիրառելու Վարստանի նկատմամբ: Իհարկե, իշխանափոխությունից հետո Վրաստանի ներկայիս էլիտան բավականին հավասարակշռված քաղաքականություն է վարում’ պահապանելով եվրոատլանտյան ուղղությունը, սակայն ՆԱՏՕ-ի անդամակցության համար Վրաստանի դռները մինչ այժմ փակ են և սեպտեմբերին Շոտլանդիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ոչինիչ չի խոստանում Վրաստանի բացի ընդլայնված գործընկերությունից:

Հնգօրյա պատերազմը լավ հնարավորություն էր ԵՄ-ին առանց ռազմական միջամատության’ մուտք գործելու տարածաշրջան և մեծացնելու իր քաղաքական կշիռն այս տարածաշրջանում: Մինչ 2008թ-ը տարածաշրջանային հակամարտություններում ԵՄ-ն հանդես էր գալիս միջոնրդավորված կերպով՝ այլ կազմակերպությունների շրջանակներում, սակայն հնգօրյա պատերազմը փոխեց հակամարտություններում ԵՄ-ի ներգրավվածություն ձևաչափը:

Ռուս-վրացական պատերազմի ժամանակ ԵՄ-ն նախագահող երկրի’ Ֆրանսիայի ղեկավար Ն. Սարկոզիի գլխավորությամբ, հանդես եկավ միջնորդական առաքելությամբ: Արդյունքում ստորագրվեց վեց կետից բաղկացած հրադադարի ռեժիմի սահմանման փաստաթուղթ Այդկերպ ԵՄ-ն ցույց տվեց ՌԴ-ին, որ ինքն էլ տարածաշրջանային ակտիվ դերակատար է, որը կարող է միջնորդություն ունենալ այնպիսի հարցերում, որը նախկինում եղել են միայն ՌԴ-ի մենաշնորհը: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ դա տարածաշրջանում իր հիմնական ռազմավարական նպատակները լուծած ՌԴ-ի և իր հեղինակությունը փրկելու և տարածաշրջանում այն ամրապնդել ձգտող ԵՄ-ի միջև առկա
լռությամբ ձեռք բերված փոխշահավետ գործարքի արդյունք էր: Սակայն ՌԴ-ի համար տարածաշրջանում «տաք» հակամարտությունների առկայությունը ևս մի ակնարկ էր, որ ԵՄ-ի էներգետիկ քաղաքականությունը հակասում է ՌԴ-ի շահերին, ուստի ՌԴ-ն չի երկմտի դիմելու նաև ռազմական ուժի:

Այսպիսով, ի՞նչ փոխեց հնգօրյա այս պատերազմը միջազգային հարաբերությունների համակարգում`
Ռուսաստանը վերադարձավ համաշխարհային քաղաքականության թատերաբեմ’ իբրև գերտերություն:
ԵՄ-ն ներխուժեց տարածաշրջան’ իբրև ակտիվ դերակատար

Մեծացավ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքություններն ու հավակնություններն արտաքին այլ դերակատարների կողմից

Խախտվեցին դեռևս սառը պատերազմի տարիներից հաստատված բաժանարար գծերն ու կոտրվեցին կարծրատիպերը

ԵՄ-ն ամրապնդեց իր հեղինակությունը, որպես նորմատիվային դերակատար, որի հիմնական զենքը փափուկ ուժի կիրառումն է, իսկ Ռուսաստանն էլ ավելի ամրապնդեց իր բռնի ուժ կիրառողի հեղինակությունը:

Այս պատերազմը նախադեպ է նաև ներկայիս ուկրաինական դեպքերի համար, կրկնվում է նույն սցենարը. Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվել ցանկացող և դեպի Արևմուտք գնացող Ուկրաինան կորցրեց իր տարածքային ամբողջականությունը, սակայն այս անգամ Արևմուտքի արձագանքը մի փոքր ավելի կոշտ էր, քան յոթ տարի առաջ: Արևմուտքն ակնհայտ ցույց է տալիս, որ չի խուսափում Ռուսաստանի հետ միջնորդավորված առճակատումից: Իրադարձությունների տրամաբանությունը չի բացառում նմանատիպ սցենարի կրկնությունը նաև Մոլդովայում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում