«Ժողովուրդ». Տիգրան Արզաքանցյանը հայտնվել է աննախանձելի վիճակում

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն’ նա 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը’ յուրաքանչյուրի դեպքում ամսական շուրջ 85 հազար դրամ: Ընդ որում, նրանք եղել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Եվ ահա, ՊՊԳՎ-ն քաղհայցով դիմել է դատարան, հաղթել, ինչից հետո ԴԱՀԿ-ը «ստիպել» է վճարել պարտքը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ վճարվել է պարտքի կեսը: Նման վիճակ է ստեղծվել նաև Արզաքանցյանին պատկանող Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս աշխատավարձ չեն ստացել, ու այս անգամ ևս բանը հասել է ԴԱՀԿ-ին: Նույն պատճառով ՊՊԳՎ-ն դադարեցրել է նաև Արզաքանցյանի թիկնապահների գործունեությունը, քանի որ անձնական թիկնապահներին ևս նա որևէ գումար չի վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում