«168 ժամ». Հնարավոր է, Խաչատուր Սուքիասյանը իր թեկնածությունը առաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում

Թերթի տեղեկություններով’ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հնարավոր է, որ Սուքիասյանին ևս ոգևորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» կուսակցությունից: Սուքիասյանի առաջադրումը նոր հմայք կհաղորդի ընտրություններին, քանի որ նրա շուրջ կարող է ձևավորվել քաղաքական ուժերի և անհատների լայն համախմբում: Սուքիասյանը լավ հարաբերություններ ունի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ’ իշխանությունը ներկայացնող ուժերի և անհատների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում