«Հայկական ժամանակ». Վարչապետ մնջախաղային շարժումներով «պատասխանը»

Երեկ Երևանում անցկացված հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական’ 14-րդ նիստից հետո «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է վարչապետ Տ. Սարգսյանից ընդամենը մեկ հարցի պատասխան ստանալ:
«Աոաջին անգամ ե՞րբ իմացաք, որ Հայաստանում «ատկատներ» կան»,- հարցրել է թղթակիցը: Պատասխանը ցնցող է եղել: Ոչ մի տառ’ ոչ ձայնավոր, ոչ էլ’ առավել ևս բաղաձայն, վարչապետը չի արտաբերել: Նա ընդամենը մեղմ ժպտացել է և գլխի, աչքերի ու ձեռքերի ակտիվ շարժումներով ցույց տվել, թե շտապում է: Շատ հեռատեսն է մեր վարչապետը: «Նրա արտաբերած ցանկացած տառ կամ բառ, օրինակ’ «ես շտապում եմ» կամ «հարցը գրավոր ուղարկեք» տիպի, կարող էր մեկնաբանվել ի վնաս իրեն: Էլ չենք խոսում հարցի բուն պատասխանի մասին: Այդպիսին է «ատկատների» մասին հարցի էությունը: Այսպես’ մնջախաղային շարժումներով «պատասխանը» երևի ամենաապահով տարբերակն էր»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում