AM | RU
USD
EUR
RUB

Հայ-վրացական հարաբերությունների ջավախյան օրակարգը թարմացման կարիք ունի

 

Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը ձևավորում են մի շարք խնդիրներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի նաև Ջավախքը, սակայն այս հարցն այնքան խոցելի է երկու կողմերի համար էլ, որ հաճախ կողմերը խուսափում են շրջանառության մեջ դնել այնտեղ առկա խնդիրները: ՀՀ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Վրաստանը կարևորվում է որպես տարածաշրջանում Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող պետություն, և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դրանց խորացումը բխում է Հայաստանի և Վրաստանի ռազմավարական երկարաժամկետ շահերից: Այդ շահերը Հայաստանին հաճախ ստիպում են զգուշություն պահպանել և Ջավախքի հարցում, հաճախ նաև աչք փակել մի շարք խնդիրների վրա: 2007թ-ին ընդունված ռազմավարության մեջ Վրաստանին վերաբերող հատվածում նշվում է նաև. «Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայ համայնքի առկայության հանգամանքով: Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է Վրաստանի կառավարության հետ վրացահայության, այդ թվում` Ջավախքի երկրամասի հայ համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ »:

Ջավախքը, որը պատմական Հայաստանի անքակտելի մասն է կազմել և միայն 20-րդ դարի սկզբին է անցել Վրաստանի Հանրապետության կազմի մեջ, դեռևս մեծամասամբ բնակեցված է հայերով: Ներկայիս պատկերն այնքան էլ հուսադրող չէ, քանի որ Ջավախքում հայկական տարրը գնալով նվազում է: Վրացիների աչքերում Ջավախքը հայկական անջատողական միավոր է, որը ցանկացած պահի կարող է ապստամբություն բարձրացնել և միանալ Հայաստանին: Հայաստանի համար Ջավախքը չնայած հայկական և հայաբնակ, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականության բաղկացուցիչներից է, որը հայկական պետությունը չի ցանկանում խախտել: Ստեղծվում է մի պատկեր, ըստ որի Ջավախքը կարծես երկկողմանի օտարված լինի: Վրաստանում լիարժեք վստահություն չկա երկրամասի նկատմամբ, իսկ Հայաստանը լրացուցիչ անգամ չի ցանկանում բարդացնել հարաբերությունները արտաքին աշխարհի հետ մեզ կապող եզակի հարևանի հետ:

Սակայն այսօր Ջավախքում խնդիրների այնքան մեծ կուտակում կա, որ հայկական կողմը հարկ է ստանձնի հայ-վրացական հարաբերություններում ջավախյան նոր օրակարգի ձևավորումը:

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքը գնալով ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, իսկ թուրք-ադրբեջանական դուետն մեծացնում է ազդեցությունը Վրաստանի վրա: Հայկական կողմը ազդեցության լծակներ չունի Վրաստանի վրա, այլ հակառակը կախվածության մեջ է գտնվում Վրաստանի հաղորդակցային ուղիներից, որն էլ հաճախ դառնում է զիջումների քաղաքականության պատճառը: Սակայն նման դիրքորոշման պահպանման դեպքում հայկական շահը տարածաշրջանում լուրջ նահանջ կարող է ապրել, ուստի հասունացել է պահը, որպեսզի խնդիրների ողջ սպեկտորը դրվի քննարկման:

Ջավախքի հետ կապված այս կամ այն թեմայի վերաբերյալ, երբ կապվում ես համապատասխան նախարարությունների աշխատակիցների հետ մշտապես նշում են, որ խնդիրը օրակարգում է և քննարկումները շարունակվում են կամ սպասում են վրացական կողմի պատասխանին: Սկզբում ուրախալի է թվում, որ Ջավախքին վերաբերող խնդիրներն անտեսված չեն և գտնվում են մեր պետության ուշադրության ներքո, սակայն երբ երկու ամիս հետո ևս ստանում ես նույն պատասխանը և հարցին լուծում տրված չի լինում, հասկանալի է դառնում, որ այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն ներդրվել:

Հայ-վրացական հարաբերությունների ջավախյան օրակարգում պետք է ընդգրկվեն հին խնդիրները, սակայն նոր և ադյունավետ լուծում ստանան:

Շուտով մոտենում է նոր ուսումնական տարին, սակայն հայկական դպրոցներում երկլեզու դասագրքերի հարցը իսկական պատուհաս է դարձել և մեծապես խոչընդոտում է Ջավախքում որակյալ միջնակարգ կրթության կազմակերպմանը: Դասագրքերի հարցը քննարկվում է հայ-վրացական համատեղ հանձնաժողովի կողմից, սակայն դեռ հարց է այս տարի կհասցնեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Կարևոր է նաև բարձրացվի այն հարցը, թե ինչու վրացական անցակետերում արգելում են հայկական գրականություն անցկացնել: Օրինակ` արգելք չկա ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի շրջանում ադրբեջանալեզու գրականություն անցկացնել:

Նմանատիպ հարցերում Հայաստանը հստակ պետք է ուրվագծի, որ պաշտպանում է տեղի հայ բնակչության իրավունքները, այլ ոչ թե խառնվում է Վրաստանի ներքին գործերին կամ տարածքային պահանջներ ներկայացնում:

Ջավախքում այսօր օրհասական է տեղի բնակչության զբաղվածության խնդիրը, և ռուսական ռազմաբազայի լիկվիդացումից հետո տղամարդկանց մեծամասնությունը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի բարենպաստ չեն Ջավախքին օգնելու համար, սակայն խնդրի լուծման համար ցանկալի տարբ երակ կլիներ երկու երկրների կառավարությունների միջև հատուկ պայմանավորվածության ձեռքբերումը: Այսպես, ՀՀ կառավարությունը առաջարկով կարող է դիմել վրացական կողմին, Ջավախքի տարածքում հայկական ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Այստեղ հարկ է շեշտել հայկական ներդրումների փաստը, քանի որ թուրք-ադրբեջանական կապիտալի հոսքը միայն լրացուցիչ վտանգներ կստեղծի Ջավախքում հայկական գործոնի թուլացման համար: Հայ բիզնեսմենները, հաշվի առնելով Ջավախքի բնակլիմայական պայմանների առանձանհատկությունները, կարող են գործունեություն ծավալել և նպաստել տեղի հայ բնակչության համար աշխատատեղերի ստեղծմանը: Չնայած արդեն նախադեպ կա, որ Ջավախքում հայ բիզնեսմենի գործուներությունից տուժում է հենց տեղի հայ բնակչությունը:

Կարևոր նախագիծ կարող է դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության ամբողջական փաթեթեի ստեղծումը, օրինակ` Վրաստան-Հայաստան տուրի կազմակերպումը: Այսպես, զբոսաշրջիկը կարող է հանգստի մեկնել Վրաստանի ծովային հատվածներ, այնուհետև կանգ առնել Ջավախքում, որտեղ կառաջարկվի հանգստի առավել ակտիվ տարբերակներ, օրինակ` զոբսաշրջիկը կկարողանա ձկնորսությամբ զբաղվել կամ մասնակցել գյուղատնտեսական գործընթացների, էկոգյուղակ ստեղծել, իսկ այունեհետև հանգիստը շարունակել Հայաստանի լեռնային հատվածներում: Այս կերպ օտարերկրացի զբոսաշրջիկը հնարավորություն կստանա միանգամից այցելել տարածշրջանի երկու երկիր և ծանոթանալ բազմաբազան լանդշաֆտային պայմանների հետ: Արդյունքում, կաշխուժանա նաև Ջավախքի բնակչության կյանքը:

Ջավախքում խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանցից շատերի համար հնարավոր են լուծումներ գտնել, եթե քաղաքական կամք ու պատշաճ ուշադրություն հատկացվի, իսկ Ջավախքում հայկական գործոնի պահպանումը մեր ազգային անվտանգության հրամայականներից է, ուստի հապաղել չի կարելի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan