AM | RU
USD
EUR
RUB

Հայ երգի ուժը կամ սոչիահայության կյանքում մի ակնթարթ Հայաստան

 

2012 թվական: Աշուն: Հոկտեմբեր: Սոչիի «Էվելինա» ռեստորանը, որտեղ այդ երեկո որոշեցինք ընթրել, այդ շաբաթ օրը նույնպես մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել, զվարճանում էին: Սովորականից տարբերվողը երևի աղջիկների առատությունն էր, որն ընդգծվում էր գրեթե բոլոր սեղաններում: Ռուսերեն բացականչություններ, զվարճանք, ծխախոտի անխնա գործածում, ռիթմիկ երաժշտության տակ սեփական բարեմասնությունների ցուցադրում, մի խոսքով՝ այն սովորականը, ինչը մեր օրերում կարելի է անվանել զվարճանք: Զվարճանք, որի մեջ ամբողջովին արտացոլված էր Ռուսաստանն՝ իր թեթև, իսկ շատ դեպքերում՝ թեթևաբարո ապրելակերպով, այդ ապրելաձևի բոլոր արտահայտչամիջոցներով: Որոշ նշաններից կարելի էր եզրակացնել, որ զվարճացողների մեջ քիչ չեն նաև հայերը. դա հիմնավորվում էր նաև «ռաբիս» տեսակին պատկանող որոշ հայկական երգերի պատվիրման փաստով:

Քրքիջների անվերջ այս շղթան մի պահ ընդհատվեց և ամեն ինչ կերպարանափոխվեց, երբ բոլորիս համար անսպասելիորեն, չգիտես ում պատվերով, հնչեց Կոմիտասի հռչակավոր զուգերգը՝ «Ալ այլուղը»: Ասես մի գերբնական ձգողությամբ, բոլոր սեղաններից մեկտեղվեցին գրեթե բոլոր աղջիկները. դրանից պարզվեց, որ ներկաների մեծագույն մասը հայուհիներ էին: Մնացյալ հատուկենտ ռուսները և հայազգի երիտասարդները մնացին տեղերում: Հավաքվելով պարահրապարակում՝ աղջիկները կազմեցին մի մեծ շրջան և սկսվեց պարը: Մի կախարդական, մի ապշեցուցիչ տեսարան. Կոմիտասի անմահական հնչյունների տակ քարացել էր ողջ ռեստորանը, անգամ ռուս մատուցողներն էին մի պահ թողել ամեն ինչ, շարվել և դեմքերը զարմանքախառն բավականություն դարձրած՝ նայում էին: Իսկ աղջիկների պարն ուղղակի ցնցող էր. մի քանի քայլ առաջ, որոշ քայլ հետ, այնուհետև՝ կենտրոնում կիպ մոտենալ իրար՝ վեր պարզած ձեռքերով: Հուզմունքի, հպարտության, ափսոսանքի զգացումն էր համակել ինձ ու ընկերոջս: Ավելի ստույգ՝ կորսնցվածի ահռելիության գիտակցումն էր, որ կատաղության չափ ազդեց մեր վրա. Հայաստա՞նն էր բոլորին նետել այս օտար ափը, հավերժորեն բաժանել իրենից ու իրարից, թե՞ այս աղջիկների նախնիներն էին Հայաստանը նետել, հանել իրենց մտքից և հոգուց, դժվար էր ասել:

Պարզորոշ էր, որ աղջիկները պարուհիներ չէին, իրենց ընկեր-հարազատների հետ նստած լինելով տարբեր սեղանների մոտ, վերջիններս ծագմամբ նույնպես տարբեր էին. փոքր հարցախույզը կարող էր նրանց մեջ հայտնաբերել և՛ համշենահայուհիներ, բնականաբար՝ Աբխազիայի ափերում ապրողներ ևս, և՛ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթականների սերունդներ… Իր սքանչելիությամբ հատկապես առանձնանում էր սպիտակ շորեր հագած մի օրիորդ, հազիվ 20 տարեկան: Իհարկե, հազիվ թե նա գիտակցեր, որ նրա զգեստը կոմիտասյան զուգերգում տղայի խնդրանքի, այն է՝ «Սևու՛կ աղջիկ, սիպտակ հագիր», արձագանքն էր: Բարձրահասակ, սևահեր, սևաչյա այդ գեղեցկուհին շատ էր նման վանեցի հայուհու այն կերպարին, որն ռուսական զորքի՝ 1915 թ. Վան մտնելու օրերին իր հուշերում նկարագրել էր ռուս կազակական սպա Ֆ. Ելիսեևը:

Կոմիտասյան երգը մի պահ վերջիններիս մեկտեղեց՝ արթնացնելով բոլորի մեջ Հայաստանը: Հոգեբան պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ աղջիկների պարը մեխանիկական էր. պարում էին՝ չհասկանալով, թե ինչ են պարում, չհասկանալով, թե ով են իրենք, չըմբռնելով, թե համաշխարհային քաղաքակրթությանը պատկանող ինչ զարմանահրաշ երգ է իրենց պարեցնում: Բնազդն էր դա, ավելի ճիշտ՝ հայոց գենի ուժը, որը մի պահ շողաց, միայն մի պահ պոռթկաց՝ լուսավորելով Սոչիի այդ անկյունը, ապշեցնելով, քարացնելով ներկաներին: Այսպես մի պահ երևաց Հայաստանը, երևաց հայոց մշակույթի ուժը, երևաց՝ խորացնելու իմ և ընկերոջս՝ Իշխանի այն ափսոսանքի չափը, որ մենք զգում էինք այդ քաղաքում ամեն քայլափոխի, ամեն րոպե, երբ ամեն անգամ տեսնում էինք միլիոնավոր դոլարների, շքեղ հյուրանոցների, հանրախանութների, ավտոմեքենաների և հայրենիքի հանդեպ տիտանական անտարբերության տեր մեր հայրենակիցներին:

Մի քանի րոպե էր այս ամենը. երգն, ինչպես անապատում մի քրտնաչափ ջուր, ինչպես խավարի մեջ ցոլացող ասուպի մի բեկոր, դադարեց: Ապշած և հուզված ներկաների առաջ աղջիկներն ուրախ ծափահարեցին և ցրվեցին տարբեր սեղանների մոտ: Սկսվեց հաջորդ երգը. ռուսերեն ձայնարձակումների ներքո աղջիկները նորից հավաքվեցին պարելու, բայց այս անգամ Հայաստանը չկար և այդպես էլ չերևաց… Աղջիկներն, ինչպես Մեծ Հայաստանի մի-մի մասնիկ՝ հեռացան իրարից, օտար հնչյունների տակ՝ յուրաքանչյուրն իր տարերքի մեջ էր, իր վայելքների և հեշտանք հիշեցնող ուրախության մեջ՝ հաստատորեն բռնած ինքնաոչնչացման ուղին: Երևի հայրենի հողի բացակայությունից էր, թե այլ պատճառներ կային՝ չգիտեմ, մի բան փաստ էր, որ մի պահ հաղթանակած հայոց գենը նորից տեղի էր տվել նրանց մեջ, պարտվել, հետ քաշվել՝ ասպարեզը թողնելով ոչ թե ռուսականին, այլ՝ դատարկությանն ու ամայությանը, քանզի գենը երբեք չի մեռնում, երբեք չի փոխարինվում, այլ՝ խեղվում, հիվանդանում է՝ երկարատև, երբեմն հավերժական հիվանդությամբ:

Հայաստանն այլևս մասնատված էր նաև Սոչիի «Էվելինա» ռեստորանում, վերջինիս բզկտված մասնիկներն ընկած էին օտար տիրապետության տակ, իսկ նրանց միավորող կոմիտասյան երգը վաղուց արդեն լսվում էր միայն իմ և ընկերոջս ականջներին. իսկ մենք՝ հայոց ճակատագրի, պատմական այս ծաղրալի ընթացքի մասին մտորումներով, արդեն դուրս էինք եկել ռեստորանից՝ այնտեղ կորցրած Հայաստանն այլ անկյուններում դարձյալ մի քանի ակնթարթով վերագտնելու հույսով…

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
հոկտեմբեր, 2012 թ.
Սոչի-Երևան

Լրահոս
«Շուշիում նստածները մարդասպան-ահաբեկիչներ են». Արցախը մերժում է գերիների փոխանակումը Փաշինյանը պատմության մեջ մտավ որպես մի ղեկավար, ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին Արթուր Վանեցյան. «ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում» «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործն ուղարկվել է դատարան Բողոքի ակցիա. պահանջում են պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին (տեսանյութ) Էլինար Վարդանյան. Բարի գալուստ պատժիչ Հայաստան 6 մարզերում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan