ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության գրավական չէ Վրաստանի համար

ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության գրավական չէ Վրաստանի համար

Օրերս պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, որտեղ վերջինս բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ է ունեցել:Վաշինգտոնում կայացել Է նրա հանդիպումը ԱՄՆ¬ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ապագայի պլանները՝ երկու երկրների ռազմաքաղաքական հարաբերությունների տեսակետից: Բացի Նուլանդից, հանդիպմանը ներկա Է եղել նաեւ ԱՄՆ¬ի պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Փունիթ Թալվարը:

«Մեր գործընկերները պետք Է հուսան, որ ի դեմս Վրաստանի ունեն ոչ միայն հուսալի քաղաքական գործընկեր, որն ապահովված Է բնակչության աջակցությամբ, այլև Վրաստանը պետք Է դառնա այն երկիրը, որը պատասխանատվություն կստանձնի շատ ուղղություններով»,¬հայտարարել Է պաշտպանության նախարարը: ԱՄՆ¬ի՝ որպես Վրաստանի հուսալի և ռազմավարական գործընկերոջ աջակցությունն ավելի ու ավելի Է ընդլայնվում, նշել Է Խիդաշվիլին: Բացի երկու երկրների ռազմաքաղաքական հարաբերություններից, հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ Վրաստան¬ՆԱՏՕ գոյություն ունեցող փաթեթի գերակա ուղղությունները և այն բարեփոխումները, որոնք սպասվում են ՊՆ-ում:

Պենտագոնի պետքարտուղար Պիտեր Կուկն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների անվտանգությունն ամրապնդելու ծրագրի շրջանակներում 2015թ-ի ընթացքում Վրաստանին 20 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն ցույց կտա:

Վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկողմ, աjնպես էլ բազմակողմ մակարդակներում: Վրաստանի հավականությունները երբևիցե դառնալ ՆԱՏՕ-ի անդամ խթան են այդ երկրի համար` մասնակցելու դաշինքի կառույցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող մի շարք ձեռնարկումներին:

Վրաստանում վարդերի հեղափոխության իրականացումից հետո վրաց-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ ջերմացում արձանագրվեց, որը դրսևորվեց նաև ռազմական համագործակցության ոլորտում: ԱՄՆ-ն ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ոչ միայն միլիոններ էր հատկացնում Վրաստանի բանակի վերակազմավորման համար, այլ նաև զբաղվում էր վրացի զինվորականների վերապատրաստման աշխատանքներով: Սկսեց իրականացվել հատուկ ծրագիր վրացական սահմանապահ ուժերը տեխնիկապես համալրելու համար: 1994թ. իրականացվում է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագիրը, որի օգնությամբ Վրաստանը մասնակցել է ավելի քան 620 միջոցառումների: 2000-ական թթ. ակտիվորեն աշխատում են բազմաթիվ ծրագրեր վրացական զինված ուժերը կատարելագործելու համար: 2002-2004թթ. գործում էր Սովորեցրու և սարքավորիր ծրագիրը, որի միջոցով ձևավորվեց առաջին ազգայի բրիգադը Իրաքում ծառայություն իրականացնելու համար: 2003թ. մարտի 23-ին Վրաստանի խորհրդարանը վավերացրեց պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ վրաց-ամերիկյան պայմանագիրը, որը նախատեսում էր առանց մուտքի թույլտվության ազատ մուտք Վրաստանի տարածք ամերիկացի զինվորների, զինվորական տեխնիկայի համար, ինչպես նաև դրանց ազատ տեղաշարժ:

 Սակայն ԱՄՆ-ն այդպես էլ չգնաց Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պաշտոնականացման ռիսկին: Եվ միայն 2008թ-ի հնգօրյա պատերազմից հետո` 2009թ. հունվարին Վաշինգթոնում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն և պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ստորագրեցին երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթղթում նշվում է համագործակցության ուղղությունը, բացի այդ այն երաշխավորում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հռչակագրի շրջանակներում ստեղծվել են 4 համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն 4 ուղղություններով. դեմոկրատիայի, անվտանգության, տնտեսական և ազգերի միջև հարաբերությունների զարգացման:

ԱՄՆ-ն այդ քայլին գնաց միյան այն ժամանակ, երբ Վրաստանը կորցրել էր արդեն իր տարածքային ամբողջականությունը և փաստացի ԱՄՆ-ի երաշխավորությունը նշանակում էր ճանաչել Վրաստանին այն սահմաններում, որը դե ֆակտո առկա է: Հակառակ պարագայում, ԱՄՆ-ն, որպես երաշխավոր ռազմական գործողությունների կդիմեր և փորձեր կաներ վերականգնելու Վրաստանի նախկին սահմանները:

Վրաստանը հնգօրյա պատերազմին գնաց` հավատալով , որ իր թիկունքում ունի ԱՄՆ-ին և որ ռուսական ռազմաբազաների հեռացումից հետո երկիրը հնարավորություն կունենա անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն մեր հարևանի հույսերը դժվար թե մոտ ապագայում արդարանա:
Վրաստանի պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ-ը նպատակ ունի դրական հող նախապատրաստել ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովից առաջ, որտեղ ԱՄՆ-ի խոսքը վճռական նշանակություն կարող է ունենալ: Կանխատեսելի է, որ, ինչպես նախորդ տարի Ուելսում, այս տարի ևս Վրաստանը ստիպված կլինի բավարարվել ՆԱՏՕ-ի հետ հատուկ համագործակցության իր կարգավիճակով: Աշխարհաքաղաքական լարված իրավիճակում ՆԱՏՕ-ն կտրուկ քայլեր չի ձեռնարկի, իսկ Վրաստանի առջև սպասումի երկար տարիներն են:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում