Ս. Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավորի պաշտոնում են նշանակվել Գևորգ Նարինյանը, Արթուր Աթաբեկյանն ու Էդգար Հովհաննիսյանը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:

Հրամանագրում մասնավորապես ասվում է.«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 5-ի եզրակացությունները’ որոշում եմ.
1) Գևորգ Նարինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.
2) Արթուր Աթաբեկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.
3) Էդգար Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում