Խ.Քոքոբելյանն ու Ա.Արզումանյանն այլևս չեն ներկայացնի «Ժառանգության» շահերը

Խաչիկ Քոքոբելյանն այսուհետ որևէ ձևաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը: Այս մասին ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այս որոշումն ընդունվել է «Ժառանգություն» խմբակցության նիստի ընթացքում:

Խ.Քոքոբելյանն իր հերթին հայտարարել է, որ ինքն ու Ալիկ Արզումանյանը «ֆորմալ առումով կլինեն խմբակցությունում, բայց կներկայացնեն բացառապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շահերը»: Նա նաև նշել է, որ խմբակցության նիստի ժամանակ իրենք առաջարկել են, որպեսզի խմբակցության ղեկավարի պաշտոնում Ռ.Հակոբյանին փոխարինի Զարուհի Փոստանջյանը, սակայն այդ առաջարկը մերժվել է:

ԱԺ նիստի սկզբում նաև հայտարարվել է, որ Թևան Պողոսյանը գրանցվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում