ՆԱՏՕ-ի հրամանատարը բարձր է գնահատել հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում

Հոկտեմբերի 17-19-ը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը աշխատանքային այց կատարեց Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում’ ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում դեսպան Եդիգարյանը այցելեց նաեւ Մազարի Շարիֆ, որտեղ հանդիպեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինիս բարձր գնահատեց հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության կազմում:

Դեսպան Եդիգարյանը հանդիպեց նաև Կունդուզում ու Մազարի Շարիֆում տեղակայված ՀՀ զորախմբերի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին զորախմբի ծառայության եւ շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում