Գեներալ Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով

Գեներալ Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով

Անկախության տոնի առթիվ  ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով,  որի մասին ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար թիվ 27527 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Հետևեք մեզ նաև Telegram-ում