AM | RU
USD
EUR
RUB

Կենսական ուժը...

 

Հետաքրքիր բան է այդ կենսաուժ կոչվածը: Բժշկականում ուսանելու տարիներին' ֆիզիկայի դասին, անգամ փորձ էինք անում' մարդու կենսական ուժ կոչված մեծությունը չափելու համար: Բայց այդ փորձի և դրա արդյունքների մասին չէ, որ պիտի գրեմ հիմա...այլ մի առավել հետաքրքիր և հիշարժան դրվագ եմ ուզում հանձնել ընթերցողիս ուշադրությանը:

Գորիսում էի, հայրիկիս 60-ամյակը նշելու էինք գնացել, դե ես էլ որոշել էի մի քանի օր հանգստանալ մայրաքաղաքային աղմուկից' իմ ծննդավայրում: Այդ հանգստյան օրերից մեկում, անգյալությունս բռնել էր, և առավոտյան ալարում էի անկողնուց վեր կենալ, դրա փոխարեն' վայելում էի սուրճը' անկողնում և համացանցում ինչ-որ զավզագությամբ էի զբաղված: Այդ ընթացքում, տատս (ով 92 տարեկան է և ում մասին առաջին անգամը չէ, որ գրում եմ և դեռ կգրեմ), մի քանի անգամ մոտեցավ, նայեց բաժակին' ստուգելու համար հասցրե՞լ եմ, արդյոք, դատարկել, թե՞ դեռ կա, որպեսզի բաժակը տանի լվանալու: Դե, բնականաբար, էլ երկար չէի կարող հորիզոնական դիրքում մնալ, երբ 92 ամյա տատս առավոտ ծեգից ոտքի վրա աշխատում է:

Վեր կացա, լվացվեցի ,նախաճաշ և այլն... Հետո անցա խաղողը քաղելուն:

Այն, որ մեր մուսկաթ խաղողի պես խաղող ես դեռ չեմ ճաշակել, իսկ դրանից պատրաստած մաճառը աշխարհում ոչ մի խմիչքի հետ չէի փոխի' դա մի ուրիշ անգամ կգրեմ... իսկ հիմա' այդ մասին չէ, որ պիտի գրեմ, այլ' առավել ուսանելի մի դրվագի մասին, որ, թերևս, ամբողջ կյանքի համար է...

...Ծալովի սանդուղքը դրած քաղում եմ խաղողի ողկույզները, իսկ տատս պատշգամբում նստած նայում էր... մի ողկույզ ձեռքիցս ընկավ ու ցաքուցրիվ եղավ պատշգամբով մեկ... Տատս տեղից վեր կացավ, ավելը վերցրեց ու սկսեց ավլել, որպեսզի ոտատակը մաքուր լինի' գնացող եկողներն էլ կոխ չտան: Ավլելուց հետո էլի չնստեց: Չդիմացավ նստած, այլ սկսեց ցածրում եղած խաղողը քաղել ու լցնել դույլի մեջ:

Ասեցի. տատիկ, թո՛ղ, ես սա վերջացնեմ, դա էլ կքաղեմ... չլսեց: Ավելի՜ն, երբ որ մոտակա խաղողները քաղեց վերջացրեց, ձեռնափայտը մի կողմ դրեց ու բազրիքին հենվելով' ավելի հեռվում գտնվող ողկույզները սկսեց քաղել: Եւ ամեն ողկույզը քաղելուց հետո բերում դնում էր դույլի մեջ, որը կախված էր ծալովի սանդուղքից, որի վրա ես էի կանգնած...

Չդիմացա, չէի կարող ուղղակի չնկարել էդ պահը: Տատս, կարծում եմ, չնկատեց անգամ, որ նկարում եմ... Բայց ես... Ես իմ ամբողջ կյանքում պիտի հիշեմ այդ օրը... Որ երբ ձեռքին հասնող բոլոր ողկույզները քաղեց վերջացրեց, էլի չնստեց տեղում, այլ ավելը նորից առավ ձեռքը ու նորից ավլեց պատշգամբը: Ավլելուց հետո էլ' գնաց ու սկսեց հաց պատրաստել խոհանոցում (ծնողներս մեր բարեկամներից մեկին հիվանդատես էին գնացել և տատուս հետ մենակ էինք մնացել տանը). Եղբայրս էր զանգել, որ հյուրեր ունի և գալիս է տուն' ճաշելու... էդպես...

Այ էսպիսինն է իմ Աստղիկ տատիկը... Իրեն նայելով' մտածում ես, թե մահն ու՞մ շունն է: Ու մարդն էդ տարիքում, ուրիշների պես բողոքելու փոխարեն, մտածում է, թե ինչո՞վ օգտակար լինի ու տեղը հանգիստ նստել չի կարողանում...
Մարդ էդպիսին պիտի լինի: Հայ կնոջ վառ օրինակ, կենդանի լեգենդ, ով 16 տարեկանում արդեն դաս էր տալիս իրենց գյուղի դպրոցում, 17-ում' ուսմասվարն էր, իսկ 18-ում' արդեն տնօրենը: Ով 21տարեկանում կամավոր մեկնեց Հայրենական Պատերազմ և 3 տարի հետո հետ վերադարձավ, ընտանիք կազմեցին պապուս հետ ու տուն կառուցեցին, զավակներ ունեցան, կրթեցին, ազգին պիտանի մարդիկ դաստիարակեցին և այսօր էլ թոռներից մի ակընկալիք ունի' Ծոռներին տեսնելը...

Խոստացել է' հարսանիքիս լավաշն ինքն է ուսիս գցելու ու գդալով մեղր ուտեցնի ինձ ու ապագա տիկնոջս...
Շատ կուզեի, որ աշխարհում, երբ կինը որպես կերպար օրինակ է բերվում երիտասարդ աղջիկներին դաստիարակելու գործում, Հայ կնոջ կերպարը օրինակ բերվեր:

Մեր տանը, մի 70-ամյա ամերիկուհի էր հյուրընկալվել: Գործի բերումով մի տարի պետք է մնար մեր մոտ: Կես տարի անց' նոր տարին նշելուց հետո , ասաց, որ գնում է: Հարցրեցինք թե ինչու՞: Ասաց, Ձեր օջախում ապրելով, ես հասկացա' թե ինչ բան է ընտանիքը: Ես հասկացա, ինչ բան է տան մեծ, ինչ բան' փոքր: Հասկացա շատ բան, ու ամենակարևորը, հասկացա' որ ամբողջ կյանքում սխալ եմ ապրել ու որ հիմա' պիտի գնամ ու փոքր տղայիս հետ ապրեմ ... ու փորձեմ սխալներս ուղղել ու բացատրել' թե ինչ բան է ճիշտ ապրելը' ճիշտ Ընտանիքը...

Էսպիսի բաներ...

...Դե՜, իսկ թե Խաղողից ինչպիսի մաճառ ստացվեց, այդ մասին կգրեմ, երևի, նոր տարվա կողմերը... Քչերին կհաջողվի համտեսել այն, բայց այն ընտրյալները' ում բախտ է վիճակվել երբևէ վայելել մեր մաճառը' խոստովանել են, որ դրանից չկա էլ աշխարհում...

Ես համոզված եմ, որ այս տարվա մաճառն է՛լ ավելի համով է լինելու, որովհետև տատուս ձեռքով քաղված խաղողի ողկույզներն էլ պիտի գինի դառնան:

Էսքանով ավարտեմ, իմ այս պատմությունը և ավանդույթի համաձայն ցանկանամ երեք բան' աշխարհին խաղաղություն, մարդկանց երջանկություն և թող տատուս ցանկությունները կատարվեն...

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. ՊՆ Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շուշան Ստեփանյան «Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել «Հրապարակ». Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ «Ժողովուրդ»․ Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին «Ժողովուրդ». Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի քաղաքական գործիչ «Հրապարակ». Ինչ պատիժ է սպասվում զորահավաքից խուսափողներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 30 ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան, և Մոսկվան ակտիվ դեր ունի այդ հարցում. Զախարովա Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan