AM | RU
USD
EUR
RUB

Հ.Հակոբյանը կարևորել է սիրիահայերի համար Հայաստանում սեփական գործ հիմնելու հնարավորության ստեղծումը

 

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Համահայկական հոգևոր և աշխարհիկ կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության նպատակը Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների քննարկումն էր, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատումը և հիշյալ կառույցների կողմից առաջիկա անելիքների ճշգրտումը, հաղորդում են նախարարության լրատվական ծառայությունից:

Սփյուռքի նախարար Հակոբյանը ևս մեկ անգամ նշել է, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, և արդեն ընդունվել են ՀՀ կառավարության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների՝ մեկ տասնյակից ավելի որոշումներ, կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ:

Զեկույցով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նշվել է, որ սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնություն ստանալ առաջնային բուժսպասարկման ոլորտում, դյուրացվել է անձնագրերի և երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը: Զրոյացված են փաստաթղթերի ժամկետանց լինելու պարագայում սահմանված տույժերը: Չեն գանձվում մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում սահմանված մաքսային վճարները: Երևանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոց, որտեղ սովորում է 270 աշակերտ, դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: Սիրիահայերի կողմից ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների համակարգմամբ, նյութական աջակցության կազմակերպմամբ:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով գումարվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ձևակերպվել է առաջ քաշված հիմնախնդիրների ցանկը և ներկայացվել է ՀՀ վարչապետին:

Ըստ զեկույցների՝ նշանակալի աշխատանք է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն ցուցաբերել սիրիահայ ուսանողների ուսման վարձի, մարզերում բնակություն հաստատել ցանկացողների բնակարանի վարձի վճարման հարցում: ՀԲԸՄ-ի տրամադրած գրասենյակային տարածքում գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ներկայացրել է ՀՅԴ կողմից ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը՝ սիրիահայերին պարենամթերքով աջակցելու, շուրջ 60 տոննա սննդամթերք հավաքագրելու գործընթացի մասին:

Ըստ Հայ օգնության միության ներկայացուցիչ Նարինե Գալստյանի՝ յուրաքանչյուր ուրբաթ օր հանդիպումներ են կազմակերպվում «Արամ Մանուկյան» կենտրոնում, ճշգրտվում են սիրիահայերի պահանջներն ու ցանկությունները: Ըստ այդմ՝ շուրջ 220 սիրիահայի հագուստ և կոշիկ, 160 ընտանիքի պարենամթերք է տրամադրվել, առաջիկայում կբաժանվեն նաև ծածկոցներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը տեղեկացրել է, որ վերանայումներ են կատարվել հիմնադրամի ծրագրերում, ըստ որոնց՝ նոյեմբերին հավաքվելիք գումարի 10 տոկոսը տրամադրվելու է Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:

ՀՄԸՄ «Հասկ» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը տեղեկացրել է, որ ծրագրեր են իրականացվում սիրիահայ երիտասարդների հայաստանյան առօրյան կազմակերպելու ուղղությամբ:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ Աիդա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ իրենց կողմից ծրագրեր են մշակվել և ներկայացվել Գերմանական կողմին՝ առավել կարիքավոր ընտանիքներին շուրջ 150 եվրո ամենամսյա օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ ղեկավար Կամո Տեր-Պետրոսյանի՝ վերաձևակերպվել է իրենց գործունեությունը. շուրջ 50.000 դոլար հավելյալ ֆինանսավորում է հատկացվել սիրիահայերի առողջապահական խնդիրների համար: Հատուկ հրահանգով սիրիահայերի 1-14 տարեկան երեխաները սպասարկվում են արտահերթ և անվճար:

«Վերադարձ Հայաստան» ՀԿ նախագահ Վարդան Մարաշլյանը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը անհատական աշխատանք է տանում սիրիահայերի հետ, փորձում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման ուղղությամբ:

«Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ իրենք համագործակցում են միջազգային կառույցների հետ՝ փորձելով նյութական աջակցություն ստանալ:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նշանակալի գործունեություն են ծավալել նաև «Տաշիր» հիմնադրամը, Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է առանցքային մի քանի հիմնահարցերի վրա, ինչպիսիք են Հայաստանում գտնվող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերը: Նախարարը նշել է, որ սիրիահայերի կողմից բարձրացված բոլոր ընդհանրական խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ, մինչդեռ ժամանակի ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում: Նախարար Հակոբյանը կարևորել է սիրիահայերի համար Հայաստանում սեփական գործ հիմնելու հնարավորության ստեղծումը, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ավելացմանը:

Խորհրդակցության ավարտին ներկաները պատրաստակամություն են հայտնելն առավել համակարգված համագործակցել միմյանց հետ, նախանշվել են հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Լրահոս
Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan