AM | RU
USD
EUR
RUB

Հայկական բնակավայր` առանց եկեղեցու. իսկ Քարվաճառին ղողանջ է պետք

 

Հայկական ազատագրված Քարվաճառը դանդաղ, բայց զարգանում է: Ազատագրվելուն եւ ավերվելուն հաջորդած քսան տարիների ընթացքում քաղաքում կառուցվել են ինչպես սահմանափակ քանակությամբ բնակելի տներ, այնպես էլ առաջին անհրաժեշտության հաստատությունները' հիվանդանոց, դպրոց… Այսօր Քարվաճառում կա նաեւ վարչակազմի շենք, մշակույթի տուն, ոստիկանություն, բանկ… Սակայն չկա մի կառույց, առանց որի հայկական բնակավայր պատկերացնելը դժվար է: Քարվաճառում չկա եկեղեցի:

Հին Քարվաճառի եկեղեցու մասին մատենագրային որեւէ հիշատակություն չկա: Սակայն գոյություն ունեցող մի շարք փաստեր թույլ են տալիս ենթադրելու, որ հին Քարվաճառի եկեղեցին եղել է այն նույն վայրում, որտեղ հետագայում տարածք ներթափանցած ադրբեջանցիները թանգարան են կառուցել: Նախ, այդ տարածքը գտնվում է ձորաբերանին, իսկ հայ եկեղեցաշինության մեջ ձորի մոտ եկեղեցի կառուցելու ավանդույթ կա: Երկրորդ, այս տարածքը գտնվում է հենց այն վայրում, որտեղ եւ եղել է հին հայաբնակ Քարվաճառ ավանը մինչեւ գրավվելն ու հայաթափվելը: Եւ վերջապես, եկեղեցու մասին հիշատակություն են թողել մարտակերտցի եւ վարդենիսցի ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր խորհրդային տարիներին այցելել են Քարվաճառ: Ըստ նրանց, եկեղեցին հիմնահատակ կործանվել է 1960-ականներին: Նրանք նաեւ մի ժողովրդական զրույց են պատմել եկեղեցին քանդելու մասին, որի հավաստիությունը, բնականաբար, հայտնի չէ:

Ըստ զրույցի, Քարվաճառում ապրող թուրքերը նախապաշարմունք են ունեցել եւ վախեցել են քանդել եկեղեցին: Ոչ ոք չի համարձակվել նստել բուլդոզերի ղեկին: Եւ ահա մի հոգի մոտեցել է ու ասել, որ ինքը չի վախենում, եւ կքանդի եկեղեցին: Նա նստել է բուլդոզերի ղեկին եւ հիմնահատակ ավելել է հայկական եկեղեցին: Այնուհետ, աշխատանքն ավարտելուց հետո նրանք ձորի մոտ ոչխար են մորթել ու խորոված կերել: Այդ ժամանակ սաստիկ անձրեւ է սկսվել, եւ մարդիկ փորձել են պատսպարվել ժայռի տակ: Ըստ ժողովրդական այս պատմության, հայկական եկեղեցին քանդողը կանգնել է մի ժայռի տակ, որը քանդվել է, եւ թուրքը տեղում մահացել է:

Քարվաճառն այսօր ազատ է, եւ այնտեղ հայեր են ապրում, սակայն տարածքում այս քսան տարիների ընթացքում եկեղեցի չի կառուցվել: Եկեղեցու ենթադրյալ վայրում այժմ ադրբեջանական թանգարանի ավերակներն են: Քարվաճառի Ծալք լճի մոտից այստեղ են տեղափոխվել արժեքավոր ժայռապատկերներ, որոնք եւս գտնվում են բաց երկնիք տակ, անմխիթար վիճակում:

Իսկ Քարվաճառի բնակիչները եկեղեցու կարիք զգում են: Այդ է վկայում ենթադրաբար հին եկեղեցուց մնացած մասունքներով պատրաստած սրբատեղին, որտեղ մարդիկ մոմ են վառում: Մի քանի կոտրած խաչքար, մի փոքրիկ սրբապատկեր, Նոր Կտակարան ու մի քանի վառված մոմն ավերակների ֆոնին իսկապես հուզիչ են:

Այսօր եկեղեցիներ կառուցվում են Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, այնպիսի վայրերում, որտեղ, կներեք, բայց թերեւս էլ եկեղեցու կարիք չկա: Իսկ Քարվաճառին պետք է եկեղեցի: Եւ Քարվաճառում եկեղեցի կառուցելու մասին խոսակցություններ են եղել են դեռեւս տասը տարի առաջ: Կարծիք կա, որ պետք է եկեղեցին կառուցել քաղաքի մուտքի մոտ, որտեղ այժմ խաչքար կա, սակայն Քարվաճառ քաղաքի հատակագծին ծանոթ լինելով կարելի է ասել, որ դա նպատակահարմար վայր չէ: Քարվաճառն ունի 7 կմ ձգվածություն, եւ եկեղեցին, որը պետք է սպասարկի քաղաքի ամբողջ բնակչության հոգեւոր կարիքները, թերեւս պետք է լինի քաղաքի կենտրոնական մասում: Իսկ դա հենց պատմական եկեղեցու վայրն է: Պատմական վայրում եկեղեցի կառուցելով' տարածքը կմաքրվի ադրբեջանական թանգարանի մնացորդներից ու վերստին կդառնա հայոց սրբատեղի:

Տա Աստված, որ ամեն առավոտ ու երեկո ղողանջների ներքո հայկական քաղաքն ավերակներից վեր հառնի մաքրագործված ու նոր:


Հ.Գ. Շնորհակալություն քարվաճառցի Ալեքս Քանանյանին տեղեկատվություն տրամադրելու համար:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan