AM | RU
USD
EUR
RUB

Հալեպում առևանգված հայերից մեկին ազատ են արձակել, սակայն ևս մեկին առևանգել են

 

Հալեպում պատանդառված հայերը ողջ եւ առողջ են: Նրանցից մեկին' Ջորջ Ռաբատին, ազատ են արձակել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Այսօր նույն տեղում' Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում, առեւանգել են եւս մեկ հայի' Սաքո Կոզանին: Մի քիչ առաջ Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից սպանվել է եւս մեկ հայ քաղաքացի' 1968թ. ծնված Վարդան Խաչատրյանը»,-նշեց Բալայանը:

Զինյալ ապստամբները հոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Բեյրութից Հալեպ ուղեւորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում եւ սկսել ստուգել այն: Այնուհետեւ նրանք իջեցրել ուղեւորներին եւ առանձնացրել քրիստոնյա ուղեւորներին, որից հետո ազատ են արձակել կանանց եւ երեխաներին, սակայն իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայեր են, եւս երեքը՝ քրիստոնյա արաբներ: Նրանց թվում նաեւ ասորի եւ քուրդ կա:

Տեղեկություններ կան, որ սեւազգեստ զինված ապստամբները տղամարդկանց ծնկի են իջեցրել եւ սկսել հարվածել, այնուհետեւ տարել անորոշ ուղղությամբ: Հայտնի է առեւանգված հայերից մի քանիսի ինքնությունը' Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ:

Զինյալ ընդդիմադիրները նրանց ազատ արձակման դիմաց պահանջում են ազատ արձակել իրենց 150 բանտարկված ընկերներին:

Լրահոս
Փաշինյանի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի ուղեղն է «կախել» Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը. ՈՒՂԻՂ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է» Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը, Հայաստան է այցելում Միրոսլավ Լայչակը Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Փաշինյանի կադրեր ընտրելու տրամաբանությունը «Իրատես». «Սորոսական» Հովհաննես Հով­հան­նի­սյա­նին ռեկ­տոր դարձնելու դեպքում լուրջ հար­վա­ծի տակ կընկ­նեն «Հրապարակ». Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում «Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները «Փաստ». Հայազգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից «Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ «Իրատես». «Իմ քայլում» կռիվ է ընկել «Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա «Հրապարակ». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ «Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Փաստ». Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը Տեղի ունեցածը որակում ենք որպես ազատ մամուլի նկատմամբ ոտնձգության. Հայաստանի Ժուռնալիստների միություն Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարմինների ողբալի վիճակը Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Արա Ղազարյան Կոչ ենք անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը. «Մեդիա պաշտպան» Հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը. Նիկոլ Փաշինյան Քրեական գործ է հարուցվել Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan