AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանում հայկական կապիտալը պետք է աշխատի հատկապես Ջավախքում

 

Վրաստանի կարևորությունը Ադրբեջանի համար միայն նրանում չէ կայանում, որ Վրաստանը կարևոր տրանզիտային և էներգետիկ միջանցք կամ տնտեսական գործունեություն ծավալելու համար բարենպաստ տարածք է ադրբեջանցիների համար, այլեւ այն պատճառով, որ այս երկրի սահմաններում Թուրքիայի հետ հնարավոր է իրականացնել Հայաստանի մեկուսացմանն ուղղված միջոցառումների երկարաժամկետ ծրագրեր:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի մի քանի հարյուր միլիոնավոր դոլլարների հասնող ներդրումները Վրաստանում սոսկ բիզնես նախագծեր չեն, այլ նաև ռազմավարական նշանակության նպատակներ են հետապնդում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` Socar-ը, Վրաստանում գործող իր Socar Energy Georgia ընկերության միջոցով վերահսկում է այդ երկրի վառելիքաէներգետիկ շուկայի զգալի մասը' բնական գազի մատակարարումը և բաշխումը, բենզինի, դիզելի, ավիացիոն վառելիքի ու մազութի ներմուծումը և մեծածախ ու մանրածախ իրացումը: Չմոռանանք նաև այն, որ ադրբեջանցիները ձեռք են բերել Քուլավերի նավթային տերմինալը և Սև ծովի ափին կառուցում են հեղուկ բնական գազի (LNG) գործարան: Այս ամենը հուշում է, որ Վրաստանի էներգետիկ շուկայի յուրացումը ադրբեջանական գերակայությունների մեջ է մտնում:

Ներկայումս Socar-ի կողմից մոտ 100 ավտոլցակայաններ (հիմնականում բենզալցակայաններ) են շահագործվում Վրաստանի տարածքում և նորերն են կառուցվում: Եթե մի հայացք նետենք Վրաստանում Socar-ի բենզա- և LPG գազալցակայանների քարտեզին, ապա նկատվում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը բավականին հետևողականորեն է տեղաբաշխում իր ավտոլցակայանների ցանցը: Դրանք հիմնականում կենտրոնացվել են Քվեմո-Քարթլիի, Կախեթիի, Աջարիայի, Գուրիայի, Իմերեթի նահանգներում և Թբիլիսի քաղաքում, իսկ ավելի հստակ, դրանք տեղաբաշխվում են Քվեմո-Քարթլիի ադրբեջանաբնակ տարածքներում, ադրբեջանա-վրացական սահմանից դեպի Ռուսթավի-Թբիլիսի-Գորի-Քութայիսի-Փոթի-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի երկայնքով, Սամտրեդիայից դեպի Զուգդիդի ճանապարհի երկայնքով, Ախալցխա-Բորժոմի-Գորի ճանապարհի երկայնքով, ինչպես նաև հայ-վրացական սահմանին մերձակա Փոքր Դմանիսի գյուղից դեպի Բոլնիսի-Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհի երկայնքով: Ըստ էության Սև ծովի ափամերձ տարածքները մինչև Աբխազիայի սահմանը, Թբիլիսին պարագծով, ինչպես նաև վրացական խոշորագույն Ռուսթավի և Քութայիսի քաղաքները կարծես թե «շրջափակված» են Socar-ի ավտոլցակայաններով: Socar-ը ավտոլցակայաններ է տեղադրելու նաև Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող ճանապարհի երկայնքով՝ դեպի Կազբեգ-Վերին Լարսի ուղղությամբ: Համեմատաբար բաց տարածք է մնացել Ջավախքի տարածաշրջանը, որտեղ արդեն կառուցվել է մեկ բենզալցակայան Ախալց-խայում:

Չի բացառվում նաև նոր բենզալցակայնների և գազալցակայանների կառուցումը Ջավախքում' փակելով հյուսիսային ուղղությամբ Հայաստանի «բենզինային» շրջափակման շղթան: Հաշվի առնելով Ջավախքում ապագայում թյուրքական ներկայության հնարավոր ուժեղացումը՝ մասնավորապես թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման փորձերը և թուրքա-ադրբեջանական կապիտալի մասնակցությունը տարբեր շինարարական և ճանապարհաշինարարական նախագծերին, ապա այս ամենը կարող է նպաստել հայաբնակ շրջաններից հայերի արտագաղթին և ժողովրդագրական հաշվեկշռի փոփոխմանը, իսկ ճգնաժամային և պատերազմական վիճակներում բավականին վտանգավոր վիճակներ կարող են ստեղծել Հայաստանի համար:

Վերջին տարիներին Սահակաշվիլիի և ադրբեջանական Socar-ի կողմից Վրաստանի վառելիքա-էներգետիկ շուկան մոնոպոլիզացվել էր, որը պատճառ էր դարձել բենզինի բարձր գների և բնակչությանը մատակարարվող բնական գազի բարձր սակագներին: Ադրբեջանական բենզալցակայաններում վաճառած բենզինի գները Վրաստանում ավելի բարձր են, քան բենզինի գներն են Հայաստանում և մոտենում են եվրոպական մի շարք երկրների գներին այն դեպքում, երբ եվրոպական այդ երկրներում բենզինի նկատմամբ հարկերը (ակցիզային հարկը և ավելացրած արժեքի հարկը) զգալիորեն ավելի բարձր են, քան Վրաստանում: Պրեմիում (Ай-95) բենզինի գինը Հայաստանում կազմում է 1.27$/լիտր, իսկ Վրաստանում 1.43 $/լիտր, Ադրբեջանում 0.81 $/լիտր: Այսինքն ադրբեջանցիները իրենց էժան և ցածրորակ բենզինը «վրացի եղբայրների» վրա թանկ վաճառելով մեծ գումարներ են աշխատում:

Իվանիշվիլիի ղեկավարությամբ նոր Կառավարության իշխանության գալով հնարավոր է, որ Վրաստանի վառելիքի շուկայում որոշակի ձևափոխություններ տեղի ունենան, և այդ շուկան նորից ազատականացվի, որն նախևառաջ ուղղված է լինելու բենզինի գների և բնակչությանը մատակարարվող բնական գազի տարիֆների նվազեցմանը: Եվ հայկական կապիտալը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից Վրաստանի վառելիքի շուկայում ներկայություն ունենալու համար:

Գաղտնիք չէ, որ Վրաստանում բիզնեսի համար ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ տեղի է ունենում հայկական կապիտալի հոսք դեպի Վրաստան: Հայկական կապիտալի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Թբիլիսին և Սև Ծովի ծովափնյա հատվածները, հատկապես' Աջարիան, որտեղ կապիտալը ուղղորդվում է զբոսաշրջային և ժամանցային ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերմանը: Ցավոք սրտի, հայկական կապիտալի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Ջավախքը և այլ հայաբնակ շրջանները առանձնապես մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում:

Եթե Հայաստանից տարեկան մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկների այցելությունը դեպի Աջարիա, կարող է հայկական կապիտալի համար շահութաբեր լինել, ապա Վրաստանի բարենպաստ գործա¬րար իրավիճակը հայկական կապիտալի համար հետաքրքիր կլինի նաև հայաբնակ շրջաններում և քաղաքներում: Այդ պատճառով անհրաժեշտ է ևս մեկ անգամ գնահատել Ջավախքի (ներառյալ Ծալկայի շրջանի) տնտեսական ներուժը և համապատասխան ծրագրեր մշակել՝ ներառյալ արտադրությունների կազմակերպման մակարդակով:

Պետք է ուսումնասիրել նաև Վրաստանի հեղուկ վառելիքի շուկա մտնելու հնարավորությունները, գնահատել ռիսկային գործոնները, ինչպես նաև հաշվարկել ծախսերը և ավտոլցակայանների շահութաբերությունը: Ադրբեջանական բենզինային էքսպանսիային պետք է հակադրել Բավրա-Նինոծմի-նդա-Ախալքա¬լակ-Ախալցխա-Բաթումի-Փոթի ավտոմոբիլային ճանապարհի երկայնքով գոնե մի քանի հայկական կապիտալով գազա- և բենզալցակայանների հիմնումով (որոնք զուգահեռ կունենան նաև մինիմարկետներ, կապահովեն տարադրամի փոխանակման, հյուրանոցային, ավտոլվացման և սննդի ծառայություններ): Կարելի է ուսումնասիրել նաև Սև ծովի ափամերձ տարածքներում մեծ հողատարածքների ձեռք բերման հնարավորությունները: Դրանք ոչ միայն բիզնեսի տեսակետից հետաքրքիր, այլ նաև ռազմավարական տեսակետից կարևոր քայլեր կլինեն Հայաստանի կողմից: Դա կունենա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ ամենակարևորը մեծ հոգեբանական աջակցություն այնտեղ բնակվող մեր հայրենակիցների համար: Եթե Վրաստան, ապա նախևառաջ Ջավախք և այլ հայաբնակ շրջաններ պետք է ուղղորդվի հայկական կապիտալը:

Սարգիս Մանուկյան

Լրահոս
Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է․ Կարինե Դանիելյան Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանական հաքերների հերթական հարձակման մասին Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան Բեյրութում պայթյուններ են որոտացել. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ) Քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են շարժման անդամներին ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից. Վահան Իշխանյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել․ Արմեն Աշոտյան Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Սա անհետևանք չի մնալու, խոսքս լավ հիշեք. Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել. քաղաքագետ Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) «300.1 հոդվածով չի կարող լինել տուժող»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Ամուլսարում Ջերմուկ տանող ճանապարհը բացվեց, բողոքի ակցիան կշարունակվի վաղը (տեսանյութ) «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan