2015-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6500-ով. Զեկույց

2015-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6500-ով. Զեկույց

2015 թ-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ-ի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 10 հազ. 600 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 6500-ով, ինչը  ձևավորվել է բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ։ Այսօր հրապարակվել է ՀՀ ազգային  վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերտառությամբ 16-րդ զեկույցում, որը  մշակվել է ՀԲ-ի աջակցությամբ:

                                    Ժողովրդագրություն

90-ականներին Հայաստանի բնակչության ծնելիության մակարդակի անկման, մահացության մակարդակի աճի, ինչպես նաև բնակչության արտագաղթի հետևանքով Հայաստանի բնակչության թվաքանակի կտրուկ նվազումն ինչ որ չափով դանդաղեց  2000-ական թվականներին: ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքներով արձանագրվեց, որ ՀՀ 2001թ. մարդահամարի տվյալների համեմատությամբ, ՀՀ մշտական բնակչության թվա­քա­­նակի ցուցանիշր՝ հաշվառման պահի (2011թ. հոկտեմբերի 12-ի կեսգիշերի) դրությամբ նվազել է շուրջ 195 հազ. մարդով, կամ 6%-ով, այն դեպքում, երբ միջմարդահամարային տարիներին (2002-2011թթ.) ՀՀ բնակչության բնական հավելաճը կազմել է շուրջ 126 հազ. մարդ: Այսինքն, մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշի նվազումը միջմարդա­համարային տասնամյակում, ի հաշիվ միգրացիայի, կազմել է շուրջ 320 հազ. մարդ:  

                                               Միգրացիա

Ըստ 2014թ. ՏՏԿԱՀ արդյունքների, տնային տնտեսությունների 8.9%-ը 2011-2014թթ. ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնք կազմել են տ/տ 15 և բարձր տարիքի անդամների10.3%: 2011-2014թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 65.4%-ը (շուրջ 171 հազ. մարդ) 2014թ. դրությամբ դեռևս բացակայել են և գտնվել են` ՀՀ այլ մարզում, ք.Երևանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում, 34.6%-ը (90 հազ.մարդ) վերադարձելեն մեկնումներից, իսկ 0.6%-ն առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր (14.5հազ.մարդ):

Նշված ժամանակահատվածում արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների` 19.6%-ի տեղաշարժերը 2014թ. դրությամբ եղել են ներհանրապետական` Երևան քաղաքում/ՀՀ մարզերում, 10.1%-ը` ԼՂՀ-ում, իսկ մնացած 70.3%-ը` միջպետական, որի գերակշիռ մեծամասնությունը` 89.6%-ը Ռուսաստանի Դաշնությունում: Ընդ որում, ըստ հարցվածներից ստացված պատասխանների, ՌԴ և այլ երկրներ մեկնած/ժամանած տ/տ անդամների մեծամասնության համար` որպես  մեկնելու/ժամանելու հիմնական պատճառ է նշվել` աշխատելը, այդ թվում՝ սեզոնային, և աշխատանք փնտրելը:

Միգրացիոն գործընթացներում ներգրավված և մեկնումներից վերադարձած տ/տ անդամներից` 74.3%-ի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի (այդ թվում՝ 31.2%-ի բացակայությունը կազմել է երեք ամիս և պակաս), իսկ 25.7%-ինը` մեկ տարի և ավելի: Ընդ որում, վերադարձածների շուրջ 70% Ռուսաստանի Դաշնությունից է:

2011-2014թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած, 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 14.3%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 51.1%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 34.6%-ինը՝ մեկ տարի և ավելի:

2011-2014թթ. 3 ամիս և ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ, դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 19.5 %-ը գտնվել են ՀՀ տարածքում՝ ք.Երևանում, ՀՀ մարզերում, 13.7%-ը` ԼՂՀ-ում, իսկ 63.7%-ի գտնվելու վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, 3.1 %-ինը՝ ԱՊՀ այլ երկրներ, ԱՄՆ, Կանադա կամ այլ երկիր:

2011-2014թթ. 3 ամիս և ավելի տևողությամբ արտաքին միգրացիոն գործընթաց­նե­րում ներգրավված և 2014թ. դրությամբ դեռևս արտերկրներից չվերադարձած տ/տ անդամ­ների (առանց ներհանրապետական տեղաշարժերի) շուրջ 60%-ի ՀՀ-ից բացակայելու տևողությունը կազմել է 4-12 ամիս, իսկ 40 %-ինը` մեկ տարի և ավելի:

Ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության, ուսումնասիրվող ժամանակահատվածում (2011-2014թթ.) արտաքին միգրանտները կազմել են հաշվառման ժամանակ երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակայած տ/տ անդամների (չվերադարձածների)` 97%-ը (մոտ 113 հազ.մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 4-12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները (որում չեն ներառվել` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելու­թյան, արձակուրդի, գործնական, առողջական կամ կրոնական ուխտագնացության մեկնած­­­ները) կազմել են արտաքին միգրանտների համակցության 60%-ը, իսկ երկարաժամկետ միգրանտները` մեկ տարի և ավելի ժամկետով բացակայածները` 40%-ը:

Հետազոտության արդյունքներով 2011-2014թթ. 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի տ/տ անդամ միգրանտների միջին տարեկան գնահատականը կազմել է շուրջ 28.2 հազ. մարդ:

Հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում տ/տ 15 և բարձր տարիքի միգրանտ անդամների ավելի քան 50%-ը գումար և/կամ ապրանք են ուղարկել իրենց ընտանիքներին և/կամ ընկեր/բարեկամներին:

                          Բնակչության թվաքանակի միտումները

Բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով, որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները: Դրանք արդիականացվում են եռամսյակային պարբերականությամբ: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքա­նակի ցուցանիշը կազմել է 3 010.6 հազ.մարդ և 2014թ. տարեսկզբի համեմատ այն նվա­զել է 6.5 հազ.մարդով, որը ձևավորվել է հաշվետու ժամանակա­շրջա­­­նում արձանագրված բնակչության բնական հավելաճի (գրանցված ծնունդների և մահերի տարբերության) և միգրացիայի մնացորդի (գնահատված) ցուցանիշ­ների ազդեցու­թյամբ: ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել է 63.3%, իսկ գյուղականինը՝ 36.7%, ՀՀ  2001թ. մարդահամարին արձանագրված՝ 64.3% և 35.7% համեմատ:2015թ. տարեսկզբի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.8 %-ը կազմել է արական, իսկ 52.2%-ը` իգական սեռի բնակչությունը: Բնակչության միջին տարիքը, 2015թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 35.9 տարի, արական սեռի համար` 34.1, իսկ իգականի համար` 37.6 տարին:

             Տարիքային կառուցվածքը և տնային տնտեսությունների կազմը

Ծնելիության մակարդակի նվազման և Հայաստանի համար բնորոշ, թե’ կանանց և թե’ տղամարդկանց շրջանում ծննդյան պահից կյանքի սպասվող միջին տևողության հարաբերականորեն բարձր ցուցանիշի համատեղ ներգործությամբ, ինչպես նաև տղամարդկանց էմիգրացիոն ակտիվության ընդգծված գերակշռման հանգամանքով պայմանավորված, 1994-ից 2014թթ. միջակայքում էական փոփոխության է ենթարկվել Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքը: ՀՀ 2011թ. մարդահամարի տվյալներով մինչև 16 տարեկան երեխաների տեսակա­րար կշիռը կազմել է 20.2 տոկոս, 2001թ. մարդահամարի՝ 26.3 տոկոսի և 1994թ. -ի՝ 31.3 տոկոսի համեմատ: Աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշիռը կազմել է 2011թ.՝ 67.8%, 2001թ.՝ 60,0% և 59.9% 1994 թվականին, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 12.0%,  13.7% և 8.1%:

ՀՀ 2011թ. մարդահամարի հիմքով վարվող մշտական բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառմամբ 2015թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 66.9%-ը կազմել է աշխատունակ տարիքի բնակչությունը (16-62 տարեկան), 20.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 12.6%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել 494 տարեց և անչափահաս (0-15 տարեկան) անձ:

Ըստ 2014թ.-ի տ/տ հետազոտության արդյունքների՝ մշտական բնակչության հաշ­վար­­կով, տնային տնտեսության անդամների միջին թվաքանակը կազմել է 3.8 մարդ` 3.6 քաղա­քային բնակավայրերում և 4.3 գյուղական բնակավայրերում, իսկ առկա բնակչու­թյան հաշվարկով՝ համապատասխանաբար, 3.6, 3.4 և 3.9 մարդ: 2014թ.-ին 3 և պակաս ան­դամ ունեցող տ/տ-ների տեսակարար կշիռը 44.1% էր, 2012թ. 42.0% և 2010թ.-ի` 38.2%, համեմատ (աղյուսակ 1.11): Բազմանդամ (6 և ավելի անդամ ունեցող) տ/տ-ները գերակշռել են գյուղական բնակավայրերում` 27.2%, քաղաքա­յինի` 16.9%-ի համեմատ:

Հայաստանի քաղաքային բնակավայրերում գերակշռել են 4 անդա­մից բաղկացած տնային տնտեսությունները, որոնց մասնաբաժինը քաղա­քային տ/տ-ներում կազմել է` 20.7%, գյու­ղա­­կանի`18.1 %-ի համեմատ: Եթե 2014թ. գյուղական բնակավայրերում 5 և ավելի անդամ ունեցող տնային տնտեսու­թյուն­ների մասնաբաժինը` 45.8 % է, ապա քաղաքայինում՝ 31.1 %:

2011-2014 թթ.-ին մինչև 16 տարեկան երեխաներ չունեցողտնային տնտեսությունների մասնաբաժինը փոփոխության չի ենթարկվել և կազմել է 57.2% (2004թ.-ի 45.3%-ի համեմատ), նախորդ տարվա համեմատ նվազել է 1 և 2 երեխա ունեցող տ/տ-ների մասնաբաժինները, իսկ 3 երեխա ունեցող տ/տ-ների մասնաբաժինն աճել է և  կազմել է` 5.2%, նախորդ տարվա 4.4 տոկոսի համեմատ:

Հանրապետությունում տնային տնտեսությունների գերակշիռ մասի գլխավորը հանդիսացել են տղամարդիկ` 67%, իսկ կին գլխավոր ունեցող տնային տնտեսություն­նե­րի մասնաբաժինը կազմել է` 33% (քաղաքային բնակավայրերում՝ 35.9%, իսկ գյուղա­կան բնակավայրերում` 27.2%): 2014թ. կին գլխավոր ունեցող մեկ տնային տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկել մինչև 16 տարեկան 0.31 երեխա, իսկ տղամարդ գլխավոր ունեցող տնային տնտեսությանը` 0.49:2014թ.-ին արձանագրվել է ամուսնության 18 912 դեպք, 2013թ.՝ 18 363  և 2012թ.՝ 19 063 դեպքերի համեմատ:

2014թ. ամուսնալուծության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 19.7 տոկոսով և կազմել է 4496 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործա­կիցը կազմել է 1.5‰:    

Գրանցված ամուսնության միջին տարիքը 2014թ.-ին տղամարդկանց համար կազմել է 30.8, իսկ կանանց համար` 27.3 տարեկանը, 2013թ.-ի` համապատասխանաբար` 30.2 և 26.5 տարեկանի համեմատ: Առաջին ամուսնության միջին տարիքը 2014թ.-ին տղամարդկանց համար կազմել է 29.4, իսկ կանանց համար` 26.3 տարեկանը, 2013թ.-ին` համապատաս­խանաբար` 29.1 և 25.8 տարեկանի համեմատ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում