AM | RU
USD
EUR
RUB

Դ. Առուստամյան. Քարվաճառի շրջանի կրթական համակարգի հիմնադիր «վետերան քարվաճառցին»

 

Քարվաճառում հարցազրույցի գնալն այլ հասկացություն է, առհասարակ որեւէ կապ չունի երեւանյան հարցազրույցների հետ: Այստեղ դու չես զանգում տեղեկատվության աղբյուրին, ինքն էլ չի ասում' ժամանակ չունեմ: Այստեղ ուղղակի գնում ես տվյալ մարդու տուն ու ասում, որ եկել ես զրուցելու: «Վետերան քարվաճառցի» Դավիթ Առուստամյանը միշտ ուրախ է հյուրեր ընդունել իր տանը: Իր բակից հավաքած ընկույզն է կոտրում, խնձորն է կտրտում ու պահանջում է օգտվել այգու բարիքներից զրուցելուն զուգահեռ:

«1988 թ.-ից ակտիվորեն մասնակցել եմ արցախյան շարժմանը Չարենցավանից: Այդ ժամանակ արթնացել էր հայ ժողովրդի զարթոնքը, դա պարզ էր: Այն ժամանակ քննարկվում էր Արցախը Հայաստանին միացնելու հարցը», ընկույզը մաքրելով իր պատմությունն է սկսում պարոն Առուստամյանը:
Ազատագրված Արցախի վերաբնակեցման գործին միացել է 1993 թ.-ից:

«Այդ թվականին Դաշնակցության ֆրակցիան ինձ հանձնարարեց, որ ես պետք է զբաղվեմ Արցախի վերաբնակեցմամբ: 1994-ից աշխատում էի նաեւ փախստականների կոմիտեում որպես ավագ տեսուչ: Հենց այդ տարվանից սկսել եմ բնակեցնել Լաչինը (Բերձորը): Մինչեւ 1999 թ. բազմաթիվ ընտանիքներ բնակեցրել եմ տարածքում: Մարդիկ գալիս էին Չարենցավանից, Աբովյանից, Երեւանից: Առաջին մարդկանց բերել եմ փետրվարին, շատ ցուրտ էր: Դժվար էր, բայց հուսադրում էինք մարդկանց, ասում էինք, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Այդ ընթացքում, մեկ տարի' 1995-96 թթ., Առուստամյանը թողել է վերաբնակեցումը, քանի որ ազատվել է պաշտոնից ու մեկնել է Լեհաստան: «Գնացի իբր թե առեւտրով զբաղվելու, բայց այնտեղ հայկական կիրակնօրյա դպրոց հիմնեցի, քանի որ տեսա, որ հայ երեխաներն այնտեղ այլեւս հայերեն չեն կարողանում խոսել, մոռանում են հայերենը: Դպրոցը հիմնեցի, թողեցի այնտեղ մի հայ կնոջ վերահսկողության տակ եւ 1996-ին վերադարձա եւ նորից շարունակեցի վերաբնակեցման գործս արդեն հասարակական հիմունքներով»: Դպրոց հիմնելու փորձը նա դեռ օգտագործելու էր հայրենիքում: Հենց այդ տարիներին էլ բարձրացվում է Քարվաճառը վերաբնակեցնելու հարցը:

«1999թ. մայիսի 25-ին առաջին անգամ եկանք Քարվաճառ' տարածքն ուսումնասիրելու: Դրանից հետո բացատրական աշխատանքների շնորհիվ շատ ընտանիքներ բերեցի Չարենցավանից: Այդ ժամանակ իսկապես դժվար էր. լույս չկար, ջուր չկար, ուտելիք չկար: Հետս եկած մարդկանցից շատերը հաց չէին բերել, լավ է' ես մի շաբաթվա ուտելիք էի բերել հետս: Չնայած պետք է ասեմ, որ այստեղ եղած մարդիկ' Հայասերը (Քարվաճառի ներկայիս քաղաքապետը), Ժորան (Քարվաճառի նախկին քաղաքապետը), մեզ շատ լավ ընդունեցին»:

Պարոն Առուստամյանը մարդկանց ոգեւորում եւ տարածք էր բերում կառավարության 1998թ. օգոստոսի 7-ի 94գ որոշմամբ, համաձայն որի Քարվաճառի շրջան եկած մարդիկ պետք է վարձատրվեին կրկնակի եւ պետք է անտոկոս վարկեր ստանային: Այն մարդիկ, ովքեր այստեղ կապրեին հինգ տարուց ավել, այդ վարկերը նրանց համար պիտի մարվեին, իսկ այն մարդիկ, ովքեր ավելի շուտ կգնային տարաքծից, պետք է պետությանը հետ վճարեին վարկի եռապատիկը: Սակայն, ինչպես նշում է զրուցակիցս, անհասկանալի ձեւով այս որոշումը կորավ ու մնաց թղթի վրա:

«Ես հիմադրել եմ Եղեգնուտի, Նոր Գետաշենի, Նոր Բրաջուրի, Նոր Վերինշենի, Քարվաճառի, Ծարի դպրոցները: Չարեքթարն այդ ժամանակ արդեն կար:

Ուսուցիչներին բերել եմ Երեւանից, Չարենցավանից: Գնացել եմ, մարդկանց ասել եմ, որ բնակարան կստանան, կրկնակի աշխատավարձ, մարդիկ գալիս էին, ու այդ ամենը չէին ստանում: Ես նրանց ցույց էի տալիս որոշումը ու ես էլ չէի հասկանում, թե ինչու չի որոշումը կատարվում: Ոտքով Քարվաճառից գնացել եմ Ծար, Եղեգնուտ, աշխատավարձ եմ տարել, բաժանել: Ուսուցիչներին իմ տանն էի պահում, ընդունում էի նրանց: Այդ ժամանակ մասնագետների կարիք շատ կար: Պետք է ասեմ, որ մեզ շատ էր օգնում զորամասը: Մեզ չորս ամիս զորամասը տալիս էր կաթ, շաքարավազ եւ հաց»: Նշենք, որ Դավիթ Առուստամյանը Քարվաճառի դպրոցի առաջին տնօրենն է:

Քարվաճառի վերաբնակիչների համար ընդունած ու չկատարած որոշումը պարոն Առուստամյանը չի մոռանում: «2004 թ. նախընտրական հանդիպման ժամանակ Քարվաճառ եկած նախարարներին, իշխանության ներկայացուցիչներին հարց եմ առաջադրել, թե ինչու՞ որոշումը չիրականացվեց, ինչու՞ մարդկանց անժամկետ վարկեր չտվեցին, ինչու՞ բարձր աշխատավարձ չտվեցին, ինչու՞ նորմալ տրանսպորտ չկա: Ոչ մի բան էլ չկարողացան պատասխանել», հավաստիացնում է Առուստամյանն ու ավելացնում' ղեկավար լինելը չի նշանակում անխիղճ լինել, էդպիսի ղեկավարներ մեզ պետք չեն: Ղեկավարը պետք է մարդկանց մասին մտածի:

Գնահատելով Քարվաճառի ներկա իրավիճակը' հնաբնակ քարվաճառցին ասում է. «Իհարկե, որոշ բաներ փոխվել են, որոշ հարցերում առաջընթաց կա, բայց ամենակարեւորը բնակարաշինության հարցն է, իսկ բնակարաններ այստեղ չեն կառուցվում: Բնակարան պետք է տալ այն մարդկանց, ովքեր գալիս են էստեղ ապրելու, պետք է ուրախ լինենք, որ գալիս են արյունով ազատագրված տարածքը բնակեցնելու, այդպես պետք է տարածքը հայաշունչ դառնա: Ամեն մարդու այստեղից գնալն իմ համար շատ մեծ ցավ է: Թող այն տների փոխարեն, որ այդքան կառուցում են Երեւանում, մի քանի տուն էլ Քարվաճառում կառուցեն' այստեղ եկող մարդկանց համար»:

Ու վերջում, որպես մանկավարժ, խորհուրդ-հորդոր է հղում. «Այսօր մենք պետք է մեր երեխաներին հայրենասիրություն դաստիարակենք, քանի որ չենք իմանա, թե վաղը մեր գլխին ինչ կգա, եւ հողը պաշտպանելու անհրաժեշտություն երբ կլինի: Թուրքը մնում է թուրք, դա պիտի միշտ հիշենք…»:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan