AM | RU
USD
EUR
RUB

«Վերինշենի տարածքը, դիրքը նման են Բանանցին». այցելություն Վերինշենի վարպետ Մարտիրոս Չալումյանին (լուսանկարներ)

 

Վարպետ Մարտիրոսի տունը Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղում բոլորին է հայտնի: Տունն առանձնանում է մաքուր, բարեկարգ բակով ու յուրահատուկ ոճային ձեւավորմամբ: Դեռ տուն չմտած' պարզ է, որ վարպետի տուն ես եկել:

«Երբ որ եկա այս տարածք, Վերինշեն գյուղն առհասարակ գոյություն չուներ: 98 թիվն էր, Աբովյան քաղաքում էի ապրում, տուն չկար, արդեն երեք երեխա ունեի, պիտի առանձնանայի: Մի տան մեջ երկու ախպեր, էրեխեքով արդեն շատ էինք: Համ էլ ես գյուղը շատ եմ սիրում, գյուղի գործը, քաղաքում չէի կարում մնամ», պատմում է Մարտիրոս Չալումյանն ու իր ձեռքով աճեցրած մուսկատ խաղող է հյուրասիրում. էլ ի՞նչ բանանցեցի, որ խաղող չաճեցնի:
Վարպետ Մարտիրոսը ծնվել է Հյուսիսային Արցախի Բանանց գյուղում: Գյուղի հայաթափումից ու գրավումից հետո ինքն էլ իր համագյուղացիների նման բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում:

Սակայն քաղաքում չի կարողացել երկար ապրել: «Էս հողը որ ազատագրվել է, պիտի բնակեցվի, հասկանու՞մ ես: Թե չէ էլ ինչի՞ էր ազատագրվում»: 98-ին եկել է, շրջել ամբողջ Քարվաճառի շրջանն, ու ապագա Նոր Վերինշեն գյուղի դիրքն իրեն ամենից շատ է դուր եկել:

«Երբ եկա Քարվաճառ, մոտավորապես քսան տուն կար, ինձ ասեցին' որ տունն ուզում ես ընտրիր, ընտանիքդ վերցրու, արի: Չնայած քաղաքի ձեւ չուներ, բայց դե ամեն դեպքում քաղաք էր Քարվաճառը: Ասեցի' չէ, ես գյուղում եմ ուզում, ասեցին' դե որտեղ ուզում ես, սարքիր քո տունը: Էս ամբողջ տարածքը նայել էի, ինձ ամենաշատ էս գյուղի նստվածքը դուր եկավ: Անասուն պահելու համար հեշտ ա, արոտավայրեր կան: Երբ որ ես սկսեցի տուն սարքել, դրանից մի-երկու ամիս հետո նոր շինարարներ եկան, սկսեցին տներ սարքել»: Ապագա գյուղի տարածքում 1998-ին ոչինչ չի եղել: «Ջահելությունը միայն կինոներից է պատկերացնում, թե պատերազմից հետո ոնց ա լինում: Մի նորմալ տուն չկար, լրիվ ավերակներ էին: Ջուրը գետից էինք վերցնում, Թարթառը մաքուր գետ ա: Լույս չկար, ես մի շիշ էի վերցնում, կանգնում էի փողոցում, երբ մեքենա էր անցնում, մի քիչ վառելիք էի վերցնում: Մի քանի ամիս էդպես եմ լամպ վառել»: Իսկ այ ուտելիքի հարցում վարպետ Մարտիրոսը շատ նեղություն չի կրել: «Սկզբի ժամանակ որս էի անում, տանը մսի պակաս չկար», պատմում է նա ու ասում, որ որսորդության հանդեպ սերն իրեն անցել է մորական պապից: «Մորական պապս լավ դարբին է եղել ու լավ որսորդ: Դե եթե որսորդ է եղել, պարզ է, որ ուտող-խմող մարդ ա եղել. դա մի պապիցս եմ ժառանգել»: Իսկ քարի, փայտի, երկաթի հետ հրաշքներ գործելն անցել է հիմնականում հայրական կողմից: «Հորական կողմի գեների մեջ եղել է նկարչությունը: Նախնիներս արվեստի ու արհեստի հետ մոտիկ են եղել»: Իսկ իր հայրենի գյուղն առհասարակ վեարպետների քաղաք է եղել. Բանանցը գյուղ է եղել, բայց այնքան շատ վարպետներ են եղել, որ կոչվել է Արհեստավորաց քաղաք:

Հայրենի քաղաքի հուշերը Մարտիրոսին տանում են հեռու. «Տներն ամբողջովին պարսպապատ էին: Մի տուն մտնելու համար երբեմն պետք էր երկու կիլոմետր պտտվել», կարոտով հիշում է վարպետն ու ցույց է տալիս հայրենի Բանանցի լուսանկարները: «Վերինշենի տարածքը, դիրքը, անտառները, լեռները նման են Բանանցին, դրա համար որոշեցի էստեղ մնալ, կարոտություն շատ չեմ քաշում, բայց դե ծննդավայրն ուրիշ է…»

Մարտիրոսը Չալումյանը շատ է կարեւորում է տարածքի հայացումը: «Դե, եթե համեմատենք 98-ի հետ, հիմի էստեղ դրախտ ա: Բայց հինգ-վեց տարի ա' շրջանում տուն չի կառուցվում, միայն բազմազավակների համար ծրագիր կա: Ցանկացողներ շատ կան, որ գան, ուղղակի տներ չկան: Մարդիկ էլ կան, որ երեխաները մեծացել են, ամուսնացել են, պիտի առանձնանան, տուն չկա: Իմ տղու համար կարողացանք դասավորել, որ առանձին ապրի, չնայած ես չէի ուզում, որ առանձնանա: Իմ աչքը տեսել է, որ իմ հայրական գյուղում' Բանանցում, ամբողջ գերդաստանը մի բակում էր ապրում, մի ընտանիքը մի թաղամաս էր զբաղեցնում, բայց հիմիկվա ջահելներն ուրիշ կերպ են մտածում»: Հայրենի գյուղի սովորույթներն ինքն այստեղ էլ է շարունակում: Բանանցում ինքը թվագրում էր խաչքարերը, հայկական գերեզմանները, մասնակցում պեղումների, հնագիտական մեծ նշանակություն ունեցող իրերն ուղարկում էր Երեւանի պատմության թանգարան: Բնակություն հաստատելով Նոր Վերինշենում' կրկին ուշադիր է տարածքի նկատմամբ: Տարածքից գտել ու իր բակում պահում է խաչքարերի ու տապանաքարերի պատառիկներ, որոնք թուրքերն օգտագործել են որպես շինանյութ' տներ, բակեր, աստիճաններ կառուցելու համար: Խաչքարի երկու կտոր գտնելով տարբեր վայրերից' բերում ու իրար կողքի է դնում, պահում իր բակում: Բակի բարեկարգությանը հետեւում է նաեւ փոքրիկ Մարտինը, ով մի փայտի կտոր ձեռքին վազում է կովերի հետեւից ու քշում դրանց, որ բակի վարդերը չուտեն: Երկու տարեկան թոռնիկն արդեն կանգնում է պապիկի կողքին ու դիտում նրա աշխատանքը, ձեռքն էլ հենց մատիտ է ընկնում, սկսում է նկարել: Պապիկը նրա մեջ տեսնում է իրեն շարունակողին ու հանգիստ է…

Տա Աստված, վարպետ Մարտիրոս, որ տեսնեք Ձեր հայրենի Բանանցի ազատագրումն, ու Ձեր աչքերի կարոտն առ հայրենի եզերք գտնի իր հանգրվանը…

Թամարա Գրիգորյան








Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan