Ծանոթացեք, Քարվաճառի շրջանի Նոր Մանաշիդ գյուղն է (լուսանկարներ)

Քարվաճառի շրջանի Նոր Մանաշիդ գյուղը սարերում կորած բարձրադիր մի բնակավայր է: Ծովի մակերեւույթից բարձր է մոտավորապես 1700-1800 մ: Գյուղում ապրում է մոտավորապես 100 հոգի, որի 50%-ը երեխաներ են:
Գյուղում կա դպրոց եւ գյուղապետարան. այլ հաստատություններ դեռեւս չկան: Գյուղում չկա խանութ, որեւէ հասարակական տրանսպորտ գյուղի բնակիչներին չի սպասարկում. դրա փոխարեն գյուղացիներին սպասարկում է համայնքին տրամադրված ավտոմեքենան:
Հաջորդ հրապարակումներում ավելի մանրամասն կծանոթանաք Նոր Մանաշիդի բնակիչների, համայնքի կենսապայմանների, դպրոցի հետ, իսկ այժմ ծանոթացեք գյուղին լուսանկարներով: