AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի հասարակական տրանսպորտը պետք է սպասարկվի պետության կողմից

 

Քարվաճառն այսպես ասած «արտաքին աշխարհին» կապող հասարակական տրանսպորտի նմուշները երկուսն են: Դրանցից մեկը վարորդ Մաքսիմի «ՈՒԱԶ»-ն է, որը շաբաթը երեք անգամ ազատագրված հայրենիքի բնակիչներին հասցնում է Վարդենիս եւ նույնքան անգամ էլ այնտեղից հետ է բերում: Երկրորդը վարորդ Ալեքսի ավտոբուսն է, որը սպասարկում է Քարվաճառ-Ստեփանակերտ գիծը: Քարվաճառ-Վարդենիս գիծն սպասարկող մեքենան չնայած փոքր է, մարդիկ հաճախ ճխլված են հասնում Քարվաճառ, շատ իրեր տեղափոխելը մեծ դժվարություն է եւ այլն, բայց, այնուամենայնիվ, այս գիծը սպասարկվում է կանոնավոր, առանց սկանդալների ու վեճերի:

Ստեփանակերտի ավտոբուսն սկզբնապես ուղեւորներին սպասարկել է շաբաթը երկու անգամ' երկուշաբթի եւ ուրբաթ օրերին: Այնուհետ քարվաճառցի Ալեքսանդր Քանանյանի` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին ուղղված նամակից հետո ավտոբուսը բնակիչներին սպասարկել է նաեւ չորեքշաբթի օրերին:

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ լուր տարածվեց, որ չորեքշաբթի օրվա երթը հանվել է, եւ շրջկենտրոնի բնակիչները Ստեփանակերտ գնալու հնարավորություն կունենան միայն երկուշաբթի եւ ուրբաթ օրերին: Սա վրդովմունք առաջացրեց ոչ միայն քարվաճառցիների, այլեւ շրջակա գյուղերի բնակիչների մոտ. հաշվի առնենք, որ այս մի ավտոբուսն սպասարկում է Քարվաճառի (Շահումյանի) շրջանի բոլոր 16 համայնքների բնակիչներին:

Պատճառաբանվում է ուղեւորների հոսքի պակասելը, թեև ուղևորների «սակավությունը» ավելի շուտ երթուղու ցածր վերահսկելիության և որոշ օղակների չշահագրգռվածության արգասիքն է: Բայց թեկուզ հինգ-վեց ուղեւոր էլ լինի, այս մարդիկ Ստեփանակերտ հասնելու այլ տարբերակ չունեն: Եւ չորեքշաբթի օրվա երթը հանելով' կտրուկ ծանրաբեռնվում են երկուշաբթի եւ ուրբաթ օրվա երթերը: Քարվաճառի բնակիչ Ալեքս Քանանյանը բավականին հանգամանալից անդրադարձավ խնդրին սույն հրապարակմամբ: Շատ բնակիչներն էլ զանգահարեցին տրանսպորտի վարչություն' ճշտելու, թե ո՞վ է որոշել կրճատել երթը:

Թերեւս այս բողոքները տեղ հասան, եւ հաջորդ չորեքշաբթի, այսինքն 05.12.12-ին, ավտոբուսն ուղեւորվեց Ստեփանակերտ: Ավտոբուսում ընդամենը երեք ուղեւոր կար, եւ ուղեւորների փոքր թիվն ունի իր բացատրությունը. շրջանի բնակիչները կարծում էին, որ չորեքշաբթի օրերին ավտոբուսն այլևս չի մեկնելու: Որեւէ հստակ հայտարարություն խնդրի առնչությամբ չեղավ, եւ մարդիկ իմացան, որ ավտուբոսն այդ օրը չի գործելու: Իսկ մեկնելու լուրը հստակ չէր, եւ շատերն այդ մասին չէին տեղեկացվել:

Ավտոբուսը Ստեփանակերտից հետ է վերադառնում նույն օրը, ժամը չորսին: Ավտոկայանում սակայն, վարորդը մոտեցավ հինգ ուղեւորներին (որոնցից մեկն, ի դեպ, հիվանդ կին էր, ով իրեն շատ վատ էր զգում) եւ հայտնեց, թե ավտոբուսը չի մեկնելու Քարվաճառ, քանի որ առավոտյան ուղեւորները քիչ էին, եւ գազի գումար չի հավաքվել: Ճշտելով, թե ով է նման որոշում կայացրել, բարձրացանք գիծը սպասարկող կազմակերպության գրասենյակ: Այնտեղ մեզ հավաստիացրին, որ ավտոբուսը մեկնելու է, պարզապես «գնացել են գազի փող ճարելու»: Այստեղ մեզ տեղեկացրին նաեւ, որ ուղեւորների հոսքի կտրուկ կրճատման պատճառով իրոք որ չորեքշաբթի օրվա երթուղին երեք ամսով (դեկտեմբեր, հունվար, փետրվար) հանվել է, իսկ «Ալեքսին ասել են, որ երկու հոգու համար չքշի, հասնի Ստեփանակերտ»… Իմ այն հարցին, թե չորքեշաբթի օրվա երթուղին հանելու որոշումը վերջնակա՞ն է, աշխատակիցը պատասխանեց. հայտարարել պետք չի, որ օրը մարդ կլինի, կգա, որ օրը չէ' չէ: Գիտե՞ք, Քարվաճառ-Ստեփանակերտ երթուղին լավ պատկերացնող մարդը դժվար թե այդպիսի բան ասեր.. մարդիկ առավոտյան ժամը չորսին-հինգին գյուղերից ոտքով դուրս են գալիս, կիլոմետրեր հաղթահարում և ճանապարհին կանգնում, սպասում ավտոբուսին, ու մեկ էլ` այսօր մարդ չկար, մեքենան չի եկել: Ասենք, Նոր Մանաշիդից մարդը դաժանագույն ճանապարհով իջել է Նոր Վերինշեն ու սպասում է ավտոբուսին, մեկ էլ վերջինս չի գալիս…Դա մարդկությու՞ն է: Ես ավտոբուսի սեփականատիրոջից ոչինչ չեմ կարող պահանջել. դա նրա բիզնեսն է, ու նա վարվում է այնպես, որ առավելագույն անձնական շահույթ ստանա: Բայց ես կարող եմ պահանջել պետությունից, որ վերջնականապես կարգավորի այս հարցը, որպեսզի Քարվաճառ-Ստեփանակերտ 16 համայնք սպասարկող գիծը կախված չլինի սեփականատիրոջ փոփոխական տրամադրությունից և կամայականություններից…

Հ.Գ. Երեկ ավտոբուսի մեջ հինգ երեխաների մայր էր, ով առողջական ծանր վիճակում էր. մեկ ժամից ավել նա տառապում էր' ավտոկայանում սպասելով: Այս կինը հինգ երեխա է լույս աշխարհ բերել ազատագրված հողում, ու նրանցից մեկն արդեն ծառայում է բանակում: Մի անտեսեք ու մի արհամարհեք հայոց հողը պահող մարդկանց, նրանք այսպիսի վերաբերմունքի արժանի չեն…Քարվաճառում ապրելով' նրանք մեղք չեն գործում, որ ամեն հարցում այսքան դժվարություն կրեն…

Լուսանկարը` Ա. Քանանյանի, արված է ամռանը

Թամարա Գրիգորյան


Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan