Արևմուտքը չպետք է աշխարհի համար ուսուցչի դեր կատարի. Ջոն Դան

Արևմուտքը չպետք է  աշխարհի համար ուսուցչի դեր կատարի. Ջոն Դան

Մեզանում կարծրատիպ կա, որ արևմտյան գրեթե բոլոր տեսաբանները  քաղաքական կառավարման ժողովրդավարական ձևի ջատագովներն են, սակայն Քեմբրիջի համալսարանի պրոֆեսսոր Ջոն Դանը միանգամայն հակոտնյա դիրքորոշում է արտահայտում: Վերջինս կարծում է, որ ոչ բոլոր դեպքերում է դեմոկրատիան արդյունավետ կառավարման ձև: Այս  և մի շարք հարցերի  շուրջ  Times.am-ի թղթակիցը զրուցել է մեր ժամանակների նշանավոր տեսաբան Ջոն Դանի հետ:

1.Ձեր վերջին գրքերում հիմնականում խոսում եք դեմակրատիայի և դրա վերջին փոխակերպումների մասին: Ի՞նչ եք կարծում դեմոկրատիայի ժամանակակից տիպերը փոխվել են դեպի վա՞տը, թե՞ դեպի լավը:

Իրականում շատ բան կախված է, թե որ երկրի մասին եք խոսում: Չեմ կարծում, որ դեմոկրատիան արդյունավետ քաղաքական ձևաչափ է: Սակայն այն ավելի մեծ հնարավորություններ ունի լինելու լեգիտիմ, բայց դա մեկ այլ քննարկման հարց է: Արդյունավետության գաղափարը հասկանալու համար պետք է հասկանանք, որ համատեքստում ենք կիրառում և ինչ նպատակներով: Դեմոկրատիան քաղաքական շրջանակ չէ, որն ունենում է պարտադիր որոշակի հետևանքներ և խոստանում է մասնավոր արդյունքներ: Որքան պարզ և որքան ուղղակի են արդյունքներն, այնքան քիչ են հնաարավորությունները, որ դեմոկրատիան դրանց կողմնակից է: Սակայն չեմ կարծում, որ դեմոկրատիան կանխում է արդյունքները, դա կախված է քաղաքական որոշումներից, որը կայացվում է դրա միջոցով: Դա կախված է ոչ թե դեմոկրատիայից, այլ դեմոսից՝ մարդկանցից, և միմյանց նկատմամբ նրանց քաղաքական վերաբերմունքից:

2. Դուք նաև նշում եք, որ ժամանակակից դեմոկրատիան ոչ թե մեծամասնության, այլ քաղաքական գործիչների իշխանությունն է: Խնդրում եմ բացել չակերտները և մանրամասնել ձեր այս միտքը:

Մարդկանց իշխանության գաղափարը նշանակում է, որ մարդիկ կատարում են որոշակի քաղաքական ընտրությունները: Ժամանակակից պետություններում, որը կենտրոնացված քաղաքական որոշումներ կայացնելու կառուցվածք ունի, մարդկանց քիչ է բաժին ընկնում որոշումներ կայացնելու մասնաբաժինը: Սակայն կազմակերպվում է այնպես, որ մարդիկ իրենք են որոշումներ կայացնում, որքան շատ որոշումներ, այնքան սխալվելու ավելի մեծ հավանականություն կա: Պետությունը մի կառույց է, որը հանարվորություններ է տալիս որոշումները հարաբերականորեն ավելի միասնական և հարաբերականորեն ավելի արդյունավետ հանգամանքներում կայացնել: Դեմոկրատիայի և քաղաքական այլ ձևերի միջև տարաբերությունը , տարբերություն է թե որքանով է հասարակությունը դրական կամ թշնամաբար տրամադրված իշխողների նկատմամբ: Դեմոկրատիայի պահանջը, որպես ժամանակակից պետական կառավարման ձև այնն է, որ մարդկանց մեծամասնությունը չի կարող ղեկավարվել միայն ընտրյալների կամքով:

3.Խոսելով դեմոկրատիայի առավելությունների և թերությունների մասին՝ ի՞նչ Արևելքը կարող է վերցնել Արևմուտքից:

Չեմ կարծում, որ Արևմուտքը պետք է ուսուցչի դեր կատարի` դասախոսություններ կարդալով, որոնք բոլորը պետք է սովորեն: Կարծում եմ, մասնավոր մարդիկ կարող են սովորել Արևմուտքից, որն էլ կախված է նրանց դիրքից և այլ հանգամանքներից: Դա ընդհանուր իմաստություն չէ, թե ինչպես մարդիկ հարաբերվեն մեկ մեկու: Չեմ կարծում, որ դեմոկրատիան ունի կազմակերպելու հատուկ որակներ: Դեմոկրատիայի գաղափարն այնն է, որ մարդիկ ինչ-որ կերպ իշխում են: Կարծում եմ, վերջին քսանհինգ տարիների դժբախտությունն այնն է, որ աշխարհի մի մասին դեմոկրատիան ներկայացվում է որպես քաղաքական մոդել, որը լավ արդյունքներ է երաշխավորում: Չեմ կարծում արժե մեծ սպասելիքներ ունենալ դեմոկրատիայից, կարող եք հիասթափվել: Սակայն այն հաստատ մեկ բան առաջարկում է՝ երկարաժամկետ պառակտավծություն իշխողների և բնակչության մի մասի միջև:

4. Ժողովրդավարացման գործընթացքում հաջողության հասնելու համար, որն է հետխորհրդային երկրների, այդ թվում նաև Հայաստանի, համար լավագույն ուղին:

Կարծում եմ, ժողովրդավարացման գաղափարը պակաս վերծանված, քան հենց դեմոկրատիան: Դա գաղափար է, որը պատկերում է բնակչության ներսում և այդ շրջանակից դուրս առկա հարաբերություններն: Այսպիսով, այն հասարակական, մշակութային տեսանկյունից խորը գաղափար է: Նման դիտանկյունից դեմոկրտաիայի գաղափարը նման խորություն չունի, և այն միայն քաղաքական գաղափար է: Կարծում եմ, դեմոկրատացման գաղափարն ավելի շատ ներկայացնում է յուրաքանչյուր հասարակաության արժեքները: Այն պատկերում է գործընթացը, թե ինչպես է հասարակության նկատմամբ իշխանական վերահսկողությունը մեղմանում ամեն անգամ:

Այսպիսով, ներկայումս ավելի քիչ ուժ է ճնշում մարդկանց: Եվ համեմատության համար կարող ենք նշել, որ, օրինակ անգլիական հասարակությունում վերջին չորս-հինգ հարյուր տարիներին դեմոկրատացման գործընթաց է գնացել, հատկապես վերջին հարյուրամյակում: Որոշ հանգամանքներ դարձել են ավելի լավը և որոշները` ոչ: Ընդհանուր առմամբ ես կողմ եմ դեմոկրատացմանը: Կարծում եմ առաջին հերթին մարդիկ պետք է կառվարեն իրենք իրենց: Դեմոկրատացումը շարժում չէ, որը կարող է գնալ միայն ճիշտ ճանապարհով: Այն երկակի գործընթաց է, որն ունի ինչպես խոստումնալից, այնպես էլ վտանգավոր դրսևրուոմներ:

5. Ասվածից կարելի՞ է ենթադրել,  դուք կողմնակից եք, որ յուրաքանչյուր երկիր կառավարման իր համակարգն ունենա, որի հիմքում պետք է ընկած լինի տվյալ հասարակության արժեքները:

Կարծում եմ արժեքների գաղափարը դնել քաղաքական համակարգի հիմքում այնքան էլ ճիշտ չէ: Քաղաքական համակարգը պետք է ընկալվի որպես կառուցվածք:Չեմ կարծում, որ դեմոկրատիան, որպես մասնավոր քաղաքկան կառուցվածք հարկավոր է և լավ է բոլոր ժամանակներում և բոլոր պետությունների համար: Այն կարող է սարփասփելի լինել որոշ վայրերում, ակնհայտ վատ: Կարող եք ունենալ միապետական համակարգ, որը ավելի մաքուր և հստակ համակարգ է, քան դեմոկրատիան: Միապետական համակարգը որոշակի ժամանակահատվածում, կոնկրետ մեկ միապետի օրոք կարող է անփոխարինելի լավը լինել: Սակայն աշխարհում հիմա չկան միապետական կառուցվածքներ, որոնք երկար ժամանակ մնացել են լավը, քանի որ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում: Դեմոկրատիան պակաս վտանգավոր համակարգ է, քան միապետականը:

 

Զրույցը վարեց՝ Աննա Բարսեղյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում