Մեդվեդեւը Time-ին տված հարցազրույցում զգուշավոր լավատեսություն է հայտնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում

Մեդվեդեւը Time-ին տված հարցազրույցում զգուշավոր լավատեսություն է հայտնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանը Սիրիայում իր ազգային շահերի պաշտպանության կոնկրետ խնդիր է լուծում եւ անվերջանալի գործողություն չի պլանավորում այդ երկրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն Սիրիայում կատարում Է «միանգամայն սահմանափակ, կոնկրետ խնդիր՝ հիմնված ազգային շահերի պաշտպանության վրա եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: «Ուստի նա չի որոշելու այնտեղ ռուսական բանակի, ռուսական զինված ուժերի ներկայության մասշտաբները, այլ Ռուսաստանի իշխանությունները, գերագույն գլխավոր հրամանատարը եւ բոլոր նրանք, ովքեր ներքաշված են այդ գործընթացում»,-ասել Է Մեդվեդեւը: Նա հիշեցրել Է, որ Մոսկվայի շահն այն Է, որ «ծայրահեղականները, ահաբեկիչները Սիրիայի տարածքից չներթափանցեն Ռուսաստանի Դաշնության տարածք»: «Երբ այնտեղ զինյալների թվաքանակը, որոնք եկել են Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, հազարներով Է հաշվվում, դա իրական սբպառնալիք Է մեզ համար: Հենց դրա համարել Էլ մենք ռազմական գործողություն սկսելու որոշումն ընդունեցինք»,-նշել Է Մեդվեդեւը:

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ Սիրիան պահպանվեր նախկին սահմաններում որպես միասնական պետություն»,-ընդգծել Է ՌԴ վարչապետը: Նրա կարծիքով՝ Սիրիայի պահպանման անհրաժեշտությունը հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այդ կապակցությամբ Մոսկվան մտադիր Է շարունակել շփումները սիրիական խնդրի կարգավորման գծով գործընկերների հետ, արձանագրելով, որ երկխոսությունը, որքան Էլ որ այն դժվարին լինի, «իր զարգացումն Է ստացել»: «Դա զգուշավոր լավատեսություն Է ներշնչում, որ ապագայում կհաջողվի համաձայնության հասնել Սի րայում կարգավորման գործընթացի, միջսիրիական երկխոսության, դրա սկզբունքների, մասնակիցների ու հրադադարի շուրջ»,-ասել Է Մեդվեդեւը:

Ռուսաստանի վարչապետը նախազգուշացրել Է ՆԱՏՕ-ին՝ զերծ մնալ Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն անցկացնելուց: «Դա չպետք Է անել եւ նույնիսկ չպետք Է դրանով վախեցնել»,-հայտարարել Է նա Time հանդեսին տված հարցազրույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում