AM | RU
USD
EUR
RUB

Փորձաշրջանի միջոցով վաճառքի սկզբունքները

 

Քանի որ ցանկացած գնումի հիմնական խոչընդոտը կորուստի վախի զգացումն է` փորձաշրջանը շատ հարմար գործիք է այդ վախը չեզոքացնելու համար: Եթե իհարկե վստահ եք Ձեր ապրանքի կամ ծառայության որակի վրա: Փորձաշրջանը լավագույնս օգտագործվում է մեքենաների վաճառքներում, «տեստ-դրայվի» տեսքով, երբ գնումից առաջ մեքենան որոշ ժամանակ անվճար տրամադրում են հաճախորդին: Իրականում նմանատիպ «տեստ-դրայվեր» կամ փորձաշրջան կարելի է կիրառել գրեթե ցանկացած ապրանքի կամ ծառայության դեպքում:

Փորձաշրջանի կիրառման երկու մոդել կա.

1. Փորձաշրջանի տրամադրում նոր ապրանքին կամ ծառայությանը ծանոթացնելու նպատակով: Այս դեպքում նախքան պրոդուկտի թողարկումը փորձաշրջան է հայտարարվում, որի գլխավոր խնդիրը ապրանքի ճանաչելիության մեծացումն է: Ցանկալի է, որ փորձաշրջանն իրականացվի կարծիքի առաջնորդների միջոցով, որպեսզի ապրանքի բնութագրերի մասին տեղեկատվությունն ավելի լայն տարածում ստանա: Փորձարկման համար նախատեսված պրոդուկտը կարելի է նվիրել որոշ կարծիքի առաջնորդների և խնդրել նշել տպավորությունների մասին: Բայց եթե նույնիսկ կարծիքի առաջնորդները չգրեն իրենց տպավորությունների մասին, ապա միայն Ձեր պրոդուկտի օգտագործումն արդեն վիրուսային ազդեցություն կարող է ունենալ ու տարածվել կարծիքի առաջնորդների շրջակայքում: Օրինակ, մեքենաշինության ոլորտում երբեմն ավտոարտադրողներն իրենց նոր մոդելն անվճար բաժանում են նորաձևություն թելադրող կարծիքի առաջնորդներին: Մեքենաների գումարը կարելի է հաշվել որպես ներդրում մարքեթինգում, իսկ ազդեցությունը կարող է մեծ և վիրուսային լինել:

2. Փորձաշրջանի կիրառման երկրորդ մոդելը վերաբերում է ամենօրյա վաճառքներին: Այս դեպքում փորձաշրջանը տրամադրվում է ոչ միայն նոր, այլև ցանկացած այլ ապրանքներին: Եթե վստահ եք Ձեր ապրանքի որակի վրա, ապա գտեք տարբերակ հաճախորդին փորձաշրջան տրամադրելու, քանի որ փորձաշրջանը հիմնականում նման է թմրանյութի, մեկ անգամ օգտագործելուց հետո միշտ փորձելու ցանկություն է առաջանում: Այսպիսի փորձաշրջանի համար կարող եք նաև ապրանքի գնի հետ համեմատած չնչին գումարներ խնդրել, բայց ցանկալի է, որ այդ փորձաշրջանի ծառայությունն անվճար լինի:

Բացի վերոնշյալից, փորձաշրջան կարելի է անել «բաց դռների օրվա», տոնակատարությունների, միջոցառումների, ցուցահանդեսների ժամանակ:

Օրինակ, ամերիկյան Uber ընկերությունը, որը տաքսի ծառայությունների մատուցման ոլորտում աշխարհի ամենամեծ ընկերությունն է, ԱՄՆ-ում իր հավելվածը ներբեռնելիս նվիրում է 20 դոլար: Այդ 20 դոլարը առաջին պատվերի ու փորձաշրջանի համար է, որը կօգնի հաճախորդին առաջին քայլը կատարել:

Եթե Ձեր ոլորտում ոչ ոք փորձաշրջան չի իրականացնում, ապա պարտադիր գտեք տարբերակ հաճախորդին փորձաշրջան տրամադրելու համար, քանի որ այդպես կարող եք առանձնանալ մրցակիցներից: Օրինակ, եթե երկրի ներսում զբոսաշրջիկությամբ զբողվող ընկերություն եք, ապա միշտ մեկ կամ երկու հոգու հնարավորություն տվեք անվճար ճամփորդել Ձեզ հետ, եթե մանկական միջոցառումներով եք զբաղվում, ապա միշտ հրավիրեք նաև հավելյալ հյուրերի, եթե զբաղվում եք թանկարժեք նկարների վաճառքով, ապա ունեցեք փոքր կրկնօրինակումներ, որոնք կարող եք նվիրել ցանկացողներին, եթե ծառայություններ եք տրամադրում, ապա նվիրեք նվեր քարտ, որը հնարավորություն կտա առաջին անգամ մեծ զեղչով կամ անվճար օգտվել Ձեր ծառայությունից և այլն:
Ավելի մանրամասն Չոր մարքեթինգ սեմինարների ժամանակ կամ գրքում:

Վահրամ Միրաքյան

 

Լրահոս
Երևանի մետրոպոլիտենը փակ է Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շրջանցում են ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանին բժշկական օգնություն ցույց տալու համար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը (լուսանկարներ) ՄԻՊ-ը կոչով դիմել է քաղաքացիներին ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ նավթային բանակցությունների մեկնարկի մասին «Ժողովուրդ». Գազի գինը կբարձրանա ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer «Ժողովուրդ»․ Նորանշանակ ՊՆ պաշտոնյան ու աղմկահարույց նամակը «Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել «Փաստ»․ Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» «Հրապարակ»․ Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները «Հրապարակ»․ Պարետ Տիգրան Ավինյանը Հովիկ Աբրահամյանի օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը «Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում «Փաստ»․ Իշխանությունները կվերանայեն սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի հարցը Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. նոր սահմանափակումների ցանկը Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական 2 փաթեթները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 1 Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով Խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով չզանգահարել. Արսեն Բաբայան Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan