Ձմեռային Քարվաճառ (լուսանկարներ)

Ինչպես տարվա բոլոր եղանակները, այնպես էլ ձմեռը, Քարվաճառում շատ գեղեցիկ են: Մի քանի օր տեւած առատ ձյան շնորհիվ Քարվաճառ քաղաքն ու շրջակա սարերը ծածկվել են սպիտակով: Հատկապես երեկոյան, երբ մութն արդեն ընկնում է, քաղաքով քայլելիս այնպիսի տպավորություն է, որ քայլում ես սառցե թագավորությունում:
Գեղեցկության հետ մեկտեղ ձյունն, իհարկե, բերել է մի շարք կենցաղային դժվարություններ եւս:
Տեղի բնակիչները հավաստիացնում են սակայն, որ ձյունն այստեղ երկար չի մնում, քանի որ անգամ ձմռան օրերին այստեղ ցերեկը շողում է արեւը: Ձյունն արագ հալվում է, մինչեւ գիշերը նորից կտեղա:
Այսօր էլ իսկապես պայծառ արեւ է, եւ հալոցքն անխուսափելի է: Իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտել կուսական ձյան պատկերները: