AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ կապ ունեն հաճախորդների տվյալները մարքեթինգի հետ

 

Հաճախորդների տվյալների իմացության խորությունը վկայում է բիզնեսի պրոֆեսիոնալիզմի մասին: Հայաստանում հաճախ ընկերություններն իրենց հաճախորդների մասին ոչ մի տեղեկատվություն չունեն, իսկ ունենալու դեպքում էլ տեղեկատվությունը հավաքվում է թղթե տետրերում կամ, որ ավելի վատ է` հիշողությունում:

Հաճախորդների մասին տեղեկատվություն հավաքելու և օգտագործելու արդյունավետության մի քանի չափանիշ կա` ի՞նչ կրիչի վրա է հավաքվում տեղեկատվությունը, ի՞նչ տեղեկատվություն է հավաքվում և ի՞նչ նպատակով է հավաքվում:

1. Ինչ կրիչներով եք հավաքում տեղեկատվությունը: Հաճախորդների տվյալները կուտակելու և վերլուծելու լավագույն միջոցը CRM-ն է (customer relationship management): CRM կարելի է համարել տեղեկատվության կուտակման ցանկացած տարբերակ, որն օգնում է հասկանալ ու բարելավել հարաբերությունները հաճախորդների հետ:

Տեղեկատվություն հավաքելը կարելի է սկսել Microsoft Excel-ից կամ google sheet-ից, բայց ամենալավ տարբերակը հատուկ այդ նպատակով ստեղծված CRM համակարգերն են: CRM-ը կարող է արժենալ մի քանի հազար դոլարից սկսած մինչև մի քանի միլիոն դոլար: Եթե մեծ ընկերություն չեք ու մեծ քանակի տեղեկատության վերլուծություն կարիք չունեք, ապա կարելի է սկսել շատ մատչելի օրինակից, հատկապես, որ մենք ՀՀ-ում ունենք հայկական արտադրության ու արտասահմանյան օրինակների հետ համեմատած շատ մատչելի ու որակյալ տարբերակ (www.mersoft.am):

2. Ինչ կոնտենտ եք հավաքում: Հաճախորդի մասին տեղեկատվությունը պետք է կուտակվի ըստ բիզնեսի խնդիրների: Շատ կարևոր է, որ տեղեկատվությունը չմնա մենեջերի կամ ինչ-որ թղթերի հույսին: Մենեջերին կհեռացնեք, իսկ թղթերը կկորեն, ինչի հետ կկորի նաև թանկագին ինֆորմացիան:

3. Ինչ խնդիր եք լուծում: Հաճախորդների մասին տեղեկատվություն հավաքելուց առաջ անհրաժեշտ է ռազմավարություն մշակել, թե ինչ խնդիրներ լուծելու համար է նախատեսված տեղեկատվությունը: Վերոնշյալ հարցի պատասխանի համապատասխան կարելի է որոշել, թե ինչ տեղեկատվություն եք հավաքելու: Հաճախորդի մասին տեղեկատվությունը պետք է օգնի կոնկրետ խնդիրներ լուծել:

Հաճախորդների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է օգտագործել մի քանի նպատակներով.

· Սպասարկման որակի բարձրացում: Տվյալների բազան ընդունված է օգտագործել որոշ հաճախորդներին առավելություններ տալու, ծնունդը, տոները շնորհավորելու համար:

· Վաճառքի բաժնի աշխատանքների արդյունավետությունը հասկանալու նպատակով: Վաճառքի բաժնի գործընթացները պատկերացնելու համար տեղեկատվական համակարգի առկայութունը օգնում է ավելի լավ պատկերացնել ընթացիք գործընթացներն ու հիմնարար լուծումներ գտնել ընթացիք խնդիրների վերաբերյալ:

· Ունենալ ընդհանրացված և համակարգված տեղեկատվական բազա վաճառքի և հաճախորդների հետ կապված:

· Ունենալ հնարավորինս մեծ քանակի մշտական հաճախորդներ, որոնց հետ հարաբերությունները համակարգված կլինեն:

· CRM-ի առկայությունը հնարավորություն է տալիս ունենալ պատրաստի որոշումներ որոշակի իրավիճակների համար, ինչն արագացնում է բիզնես գործընթացները և մեծացնում է արդյունավետությունը:

Տեղեկատվական բազան ընկերության մարքեթինգի, վաճառքի բաժնի ու ՏՏ-ի (տեղեկատվական տեխնոլոգիաներ) համատեղ աշխատանքի արդյունքը պետք է հանդիսանա:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
Մարքեթինգային այլ գործիքների մասին Չոր մարքեթինգ կուրսի ընթացքում:

 

Լրահոս
Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել Դարի հանցագո՞րծ, թե՝ պարտադրված ծրագիր. Ինչու են ուզում հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնազրկմանը Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ծառայել որպես Կորեայի դեսպան. Լի Սոկ-Բե Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել Այստեղ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ. Նորատ Տեր-Գրիգորյանց Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Հաջորդը լինելու է քրգործ ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ․ Մելիքյանը՝ ՀՔԾ քննիչի այցի մասին Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան «Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից. Արփինե Հովհաննիսյան Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters Ակնկալում ենք, որ վարչապետը կլուծի զոհված զինվորների ընտանիքներին փոխհատուցում տալու հարցը. Տեսանյութ Կանխորոշելով ապագան Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին «Եկեք պայմանավորվենք». հրապարակվել է Թրամփի նամակը էրդողանին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 8 մարզում «Փաստ». ՔԿՀ պետի եկամուտներն ու դրամական միջոցները «168 ժամ». Գեներալ Հայրապետովը երրորդ անձից է իմացել պաշտոնից ազատվելու մասին «Ժողովուրդ». Ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին «Հրապարակ». «Սասնա Ծռերը» «բրոնյա» է արել Ազատության հրապարակը «Փաստ». Մարդիկ սկսել են լուրջ ուշադրություն դարձնել պետբյուջեի գումարների վատնման թեմաներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan