AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի շրջանի Նոր Մանաշիդ գյուղի դպրոցն անգլերենի ուսուցչուհի կունենա

 

Երբ Քարվաճառ տեղափոխվելու վերջնական որոշում ընդունեցի, շրջապատիս մարդիկ ու հարազատներս տարբեր կերպ արձագանքեցին: Գերակայում էին «բա քեզ պե՞տք ա; հա, լավ, ինչի՞ ես գնում; էնտեղ ի՞նչ ես անելու; Երեւանը թողնում ես, ու՞ր ես գնում» մոտեցումները: Եւ դա բնական էր ու սպասելի: Ընկերներից Սաթինեն այն հազվագյուտ մարդկանցից էր, ով անկեղծ ու ի սրտե ուրախացավ որոշմանս համար ու քաջալերում էր ինձ: Երբ որ մենք իսկապես տեղափոխվեցինք Քարվաճառ, Սաթը ցանկություն հայտնեց ինքն էլ գալ այստեղ եւ ինչ-որ բանով օգտակար լինել տարածքին: Նա այս տարի ավարտում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը եւ հունվար-ապրիլ ամիսներին պետք է ուսումնական պրակտիկա անցնի դպրոցում: Սաթինեն ցանկություն հայտնեց իր ուսումնական պրակտիկան անցկացնել Քարվաճառում: Սակայն քանի որ Քարվաճառի դպրոցում աշխատում է անգլերենի ուսուցչուհի, եւ մասնագետի կարիք չկա, նրան առաջարկեցինք պրակտիկան անցկացնել Նոր Մանաշիդ գյուղի դպրոցում: Այնտեղ անգլերենի ուսուցչուհի իսկապես անհրաժեշտ է, քանի որ առհասարակ մասնագետ չկա, եւ երեխաներն ուղղակի անգլերեն լեզու չեն սովորում: Պարզեցինք, որ համալսարանում պրակտիկայի անցկացման վայրի հետ կապված որեւէ խնդիր չկա, Նոր Մանաշիդի դպրոցի տնօրենն էլ ուրախությամբ համաձայնեց նրան ընդունել:

Դեկտեմբերի կեսին Սաթինեն այցելեց Նոր Մանաշիդ գյուղ եւ Քարվաճառ քաղաք` վերջնականապես համոզվելու իր որոշման մեջ:

Նոր Մանաշիդում դժվարություններն իսկապես շատ են` սկսած ճանապարհներից մինչեւ կենցաղային պայմաններ: Ուսուցչուհու համար նախատեսված տանը սանհանգույցը շատ վատ վիճակում է, ջուր չկա, բայց Սաթինեն արդեն պլանավորում է, թե հունվարին ինչ իրեր պիտի հետը բերի, որպեսզի թեթեւացնի կենցաղային հոգսերը: Դպրոցի տնօրենը եւ գյուղապետը եւս կաջակցեն նոր բնակչին, եւ եկող տարվա հունվարից Նոր Մանաշիդի փոքրիկներն անգլերենի ուսուչցուհի կունենան:

«Գյուղում արդեն էրեխեքը գիտեին, որ ես գալու եմ, մեկը մոտեցել ա ինձ` ասում ա` դուք եք մեր անգլերենի դասատուն, չէ՞», պատմում է Սաթինեն ու ավելացնում, որ պարտադիր չէ, որ բոլոր մասնագետները Երեւանում աշխատեն: «Էստեղի էրեխեքը հո մեղավոր չե՞ն, որ էստեղ են ծնվել: Նրանք էլ կրթության իրավունք ունեն: Կարելի է հեռավոր գյուղում էլ աշխատել ու գնահատված լինել»: Նա հավանել է տարածքը, հավանել է այստեղ աշխատելու, աղմուկից ու մարդաշատ քաղաքից կտրվելու հնարավորությունը: Մանաշիդում կարելի է շատ կարդալ, շատ գրել, հիանալ բնությամբ ու վայելել այն:

Սաթինեն չի բացառում նաեւ, որ միգուցե ուսումնական պրակտիկան ավարտելուց հետո ինքը շարունակի աշխատել դպրոցում: «Հիմա հաստատ ասել չեմ կարող, չգիտեմ, թե ինչպես կստացվի, միգուցե եւ մնամ»: Ամեն դեպքում, գոնե երեք ամիս Նոր Մանաշիդի դպրոցի 26 աշակերտները կունենան անգլերենի ուսուցչուհի եւ գիտելիքներ կստանան, իսկ դրանից հետո` Աստված մեծ է… Ինչ էլ որ լինի կամ չլինի, Քարվաճառի շրջանը պիտի բնակեցվի, ու այստեղ ծնվող ու մեծացող երեխաները պետք է լիարժեք կրթություն ստանան դպրոցում: Ի դեպ, Նոր Մանաշիդի դպրոցին անհրաժեշտ են նաեւ ռուսաց լեզվի եւ ֆիզիկայի ուսուցիչներ:

Լուսանկարում Սաթինեն Քարվաճառում է: 

Թամարա Գրիգորյան

Լրահոս
«Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել Ե՞րբ Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. մանրամասնում է քաղաքագետը (տեսանյութ) Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից ու նրա դեմ ունի փաստեր. Արփինե Հովհաննիսյան Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ Իշխանությունների մոտ ցայտնոտային իրավիճակ է, և գնալով այդ վիճակը խորանալու է․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan