«Ո՞վ շահ ունի ԼՂ խնդիրը լուծելու, որ կարգավորվի». Սորբոնի համալսարանի պրոֆեսոր

«Ո՞վ շահ ունի ԼՂ խնդիրը լուծելու, որ կարգավորվի». Սորբոնի համալսարանի պրոֆեսոր

Ղարաբաղյան խնդրում իրականությունը սա է՝  Ադրբեջանն ունի ներքին  լուրջ  խնդիրներ,  նավթային եկամուտների նրա «հենարանը» փլուզվեց. ժամանակին Իլհամ Ալիևը պարծենում էր, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելին է, քան ՀՀ-ի պետական ամբողջ բյուջեն,  այսօր այս խոսքերն ավելորդ են, նրանք ստիպված են վերանայել իրենց ֆինանսական գլխավոր փաստաթուղթը: Այս մասին լրագրողների հետ զրույցում շեշտեց Փարիզի Սորբոնի համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Ռայմոն-Հարություն Գևորգյանը:

«Կարողությունների վերաբաշխում տեղի ունեցավ. Հայաստանը  կարողացավ  ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմամբ հավասարակշռել ռազմական ներուժը: Իսկ եթե կա ուժերի հավասարակշռություն, նշանակում է ոչ մի պատերազմ էլ չի սկսի, անհավասարակշիռ վիճակն է, որ հանգեցնում է պատերազմի: Այսինքն՝ կարելի է որոշ չափով հանգիստ լինել»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի վերջնական լուծմանը, Սորբոնի համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսորը նկատեց.«Ո՞վ շահ ունի  խնդիրը լուծման տանելու կամ լուծելու»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում