«Պատերազմը դադարեցվել է, բայց չի ավարտվել». իսկ Ստեփանակերտը ՀՀ քաղաքներից ավելի լավ «տեսք» ունի. «Գազետա.Ռու»ի անդրադարձը

«Պատերազմը դադարեցվել է, բայց չի ավարտվել». իսկ Ստեփանակերտը ՀՀ քաղաքներից ավելի լավ «տեսք» ունի. «Գազետա.Ռու»ի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղում շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է, մարտի 28-ին գրում Է «Գազետա.Ռու»-ն՝ անդրադարձ կատարելով 1992 թվականի մարտի 28-ի իրադարձություններին, երբ ադրբեջանական ուժերի խոշորագույն հարձակումը  ԼՂՀ-ի մայրաքաղաքի ուղղությամբ:

«Գրեթե 22 տարի առաջ պատերազմը պաշտոնապես դադարեցվել է, բայց փոխհրաձգությունը շարունակվում է, երկուստեք զոհվում են զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ»,-գրում Է հրատարակությունը և հիշեցնում 2014-ի ամռան վերջի լարվածության սրացումը, երբ գործի դրվեցին խոշոր տրամաչափի հրետանի և տանկեր: Ընդ որում՝ ռազմաճակատի գիծը բացարձակապես չի փոխվում, բայց փոխվում են ամրաշինական կառուցվածքները, ի հայտ են գալիս նոր զենքեր, փոխվում են միջազգային միջնորդներն ու դիտորդները:

«Գազետա.Ռու»-ի թղթակից Ալեքսանդր Ռիբինը ԼՂՀ զինված ուժերի սպաների հետ միասին այցելել Է արեւելյան ուղղությամբ ռազմաճակատի տեղամասերից մեկը: Սպաները թղթակցին հայտնել են, որ իրենք ունեն ԼՂՀ պաշտպանության նախարարի խիստ հրամանը՝ առաջինը կրակ չբացել: Պատասխան կրակ են բացում միայն այն դեպքում, եթե հակառակորդը հրաձգություն Է սկսում խոշոր տրամաչափի զենքերից: Թղթակցին նաեւ պատմել են, որ մարտի երկրորդ կեսին ադրբեջանական կողմը սկսել Է օգտագործել 60, 82 և անգամ 122 միլիմետրանոց ականանետներ և Դ-30 հաուբիցներ: Հայկական կողմը բոլոր դեպքերի մասին իրազեկում Է ԵԱՀԿ-ի դիտորդներին:

Այնուհետ Ալեքսանդր Ռիբինը պատմելով Ստեփանակերտի մասին, նկատում է. «Ստեփանակերտը ՀՀ-ի մարզային քաղաքներից շատ ավելի լավ «տեսք» ունի. կառուցվում են նոր շինություններ, կենտրոնական փողոցները բարեկարգ են, առհասարակ,  փողոցները մաքուր են, զարգացած է հանրային տրանսպորտը: 1992-1994 թթ-ի դաժան հրետակոծումների և ավիահարվածների ոչ մի հետք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում