Հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է. Արկադի Դուբնով

Հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է. Արկադի Դուբնով

Չեմ ցանկանում նեղացնել կողմերից որևէ մեկին, սակայն հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է. այս մասին tvrain.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Արկադի Դուբնովը։

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է ԼՂ հակամարտության տվյալ իրավիճակի զարգացումը բերել բաց և նույնիսկ արյունալի կոնֆլիկտի, նա նշել է, որ կոնֆլիկտն արդեն արյունալի է՝ արդեն երկու օրից ավել տևողությամբ՝ տասնյակ մարդկային կորուստներով։

«Իսկ եթե հավատալ պաշտոնական տվյալներին, որոնց ես ոչ այնքան հակված եմ հավատալ, ապա հարյուրավոր, այդ դեպքում դա ավելի քան արյունալի կոնֆլիկտ է, իսկ եթե այս ամենին ավելացնենք զրահատեխնիկայի և թռչող սարքերի կորուստը, այնուամենայնիվ պատերազմ չի լինի շատ պարզ պատճառով՝ դա պետք չէ ո՛չ Ստեփանակերտին, ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին»,–հավելել է քաղաքագետը։

Ըստ նրա՝ հայկական կողմին ձեռնտու է ստատուս քվոն, իսկ ԼՂՀ-ի անվտանգության երաշխիքներն են հանդիսանում գրավված 5 շրջանները, որոնք կենսական կարևորություն ունեն Արցախի գոյատևման համար. այդ սահմանները լավ վերահսկողության տակ են, և ԼՂՀ-ում իրավիճակը բավականին կայուն է:

«Մեկ այլ հարց է Ադրբեջանը, երբ նրա տարածքի 1/6 օկուպացված է, ինչը լուրջ պարտություն է ազգային մենթալիտետի տեսանկյունից։ Երկար ապրել այսպիսի իրավիճակում բարդ է: Սակայն մյուս կողմից դրանից լավ օգտվում են Ադրբեջանի իշխանությունները՝ կոնսոլիդացնելով ժողովրդին երկրի ղեկավարի շուրջը, իսկ բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն լինի, կարող են միանգամից դասակարգվել որպես ազգի թշնամի»,-ընդգծել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, այնուամենայնիվ, Բաքվին պետք չէ լայնամասշտաբ պատերազմ, չնայած միլիարդավոր դոլարների գնով վերազինմանը, նաև՝ Ռուսաստանի օգնությամբ։

«Սակայն պատերազմական փորձն այդ երկու կողմերի միջև ցույց է տալիս, չցանկանալով նեղացնել կողմերից որևէ մեկին, որ հայկական ռազմական մեքենան զգալիորեն ավելի մարտունակ է, չնայած թուլությանը ռազմա-տեխնիկական առումով»,-ասել է նա՝ նշելով, որ լայնամասշտաբ պատերազմը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

«Ադրբեջանական կողմը նշում է, թե սկսել է այդ օպերացիան ի պատասխան սադրանքի, սակայն, ակնհայտ է, որ դա սկսվել է Ադրբեջանի կողմից, և Բաքուն նույնիսկ դա չի էլ թաքցնում, ինչում նաև խոստովանեց Ադրբեջանի դեսպանը Ձեր ալիքին տված հարցազրույցի ժամանակ»,-ասել է քաղաքագետը։

«Դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասում է, որ եթե մեզ չեն լսում, դա շարունակվելու է, սակայն ի՞նչ է սա նշանակում։ Սա փաստորեն փորձ է՝ ստիպել ՀՀ-ին և նրա դաշնակիցներին ընդունել խաղաղ կարգավորման այն պայմանները, որոնք ձեռնտու կլինեն իրենց կողմին, որովհետև առայժմ եղել են բավականին կոմպրոմիսային տարբերակներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված, որոնք ներառում էին հայկական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի փախստականների մի մասի վերադարձը, և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացում, սակայն հայկական կողմը պահանջում էր փաթեթային լուծում, որովհետև հավանաբար չէր վստահում ադրբեջանական կողմին:

Կլինե՞ն արդյոք փոփոխություններ այս փոքր պատերազմից հետո, թեև Բաքուն այն համարում է հաղթական… Եթե ես ճիշտ եմ լսել, որ այսօր հեռուստացույցով Ալիևն ասել է, որ իր երկիրը հասել է ռազմական հաղթանակի, և եթե սա բերի նրան, որ կոմպրոմիսը ավելի հարմար դառնա Ադրբեջանի համար, ապա դա կարելի է համարել հաղթանակ, սակայն ես դրան չեմ հավատում»,- եզրափակել է քաղաքագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում