Ցավում ենք ու հպարտանում. զոհված զինծառայողները (ֆոտո )

Ցավում ենք ու հպարտանում. զոհված զինծառայողները (ֆոտո )

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է վերջին օրերի ռազմական  բախումների հետևանքով զոհված զինծառայողներից մի քանիսի լուսանկարները:

Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան, 28-ամյա Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը Զինված ուժերում ծառայում է 2006թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը, հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին:

/disc/04-04-16/baf89aa1f074be1d32dc1856496d522b.jpg

Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում, իսկ հուղարկավորությունը վաղը 13:00-ին:

/disc/04-04-16/9a5417dc0f9b11e7c62d4f76f197e580.jpg

Հետախույզ – գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, 27-ամյա Սասուն Ֆահրադի Մկրտչյանը ծառայում է 2011թ.-ից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:30-ին Երեւանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը վաղը ժամը 14:00-ին:

/disc/04-04-16/d4f343c2c34a205c995f556e787fc5fe.jpg /disc/04-04-16/ddc4c8419f98e19b480adc827b9346d2.jpg

Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)

/disc/04-04-16/83c4301dd30bcc613e7f0339b80d1aef.jpg

 4 վ 2 դ 5 ջ գնդացրող շարքային Սլոյան Քյարամ Քալայի (ծնվ. 1996 թ. 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ, հասցե՝ Արագածոտնի մարզ, գ Արտաշավան)

 /disc/04-04-16/e1df4a55d7b2d3f3b55d701f8852ec7c.jpg

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում