Պանաման միջազգային օգնությամբ օֆշորների մասին տեղեկությունների հետաքննություն կսկսի

Պանաման միջազգային օգնությամբ օֆշորների մասին տեղեկությունների հետաքննություն կսկսի

Պանամայի իշխանությունները միջազգային օգնության կդիմեն երկրի տարածքում գործող օֆշորային ընկերությունների վերաբերյալ աշխարհի զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված  տեղեկությունների առնչությամբ հետաքննություն անցկացնելիս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ե րկրի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ապրիլի 4-ի երեկոյան (Երեւանի ժամանակով ապրիլի 5-ի առավոտյան):

«Արդարադատության նախարարության գլխավոր դատախազությունն ընդգծում Է իր կողմնակցությունը փոխադարձ իրավաբանական օգնության պայմանագրերի եւ համաձայնագրերի կատարմանը եւ կկատարի բոլոր անհրաժեշտ պահանջները միջազգային համագործակցության համար, որպեսզի տեղեկատվություն  ստանա այլ իրավասություններից»,-հաղորդված Է փաստաթղթում:

Գերատեսչությունում նշել են հրապարակված տեղեկատվության «աննախադեպ ծավալն ու բարդությունը» եւ ընդգծել, որ «գործի կդնեն բոլոր միջոցները» հետաքննության անցկացման համար: Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը գտնվում Է Վաշինգտոնում, հրապարակել Է 11,5 միլիոն փաստաթղթեր աշխարհի գործող եւ նախկին ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներով:

Հրապարակումները հիմնված են Պանամայի Mossack Fonseca  ընկերությունից տեղեկատվության արտահոսի վրա, որն իրավաբանական օժանդակություն Է ցույց տալիս օֆշորներում ընկերությունների գրանցման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում